Ազգային խայտառակություն

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Մարտի 16, 2017
Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Ջհանգիր Լֆիկյան

 

Թե ով է գրում պրն Շարմազանովի տեքստերը, երբ նա կուսակցության անունից պաշտոնական հայտարարություններ է անում` հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ հեղինակը կամ դիվերսանտ է, կամ ավելի վտանգավոր բան: Այսպես, այսօր Շարմազանովը հրապարակավ ՀՀԿ առաջնորդ և ՀՀ նախագահ Սարգսյանին դրեց Նիկոլ Փաշինյանի, Ալեք Ենիգոմշյանի, Վարդան Օսկանյանի, «Սասնա ծռերի» մյուս երկրպագուների և անդամների կողքին:


Արթուր Սարգսյանի մահվան լուրով պայմանավորված առաջին հույզերից հետո Շարմազանովը հայտարարեց. «Հանրապետական կուսակցությունը ցավում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: Ուզում եմ մեր ցավակցությունը հայտնել: Ցավում ենք բոլորս, բոլորիս անունից ցավակցություն ենք հայտնում»: Այսինքն, ասելով «բոլորս» և «Հանրապետական կուսակցությունը ցավում է»՝ Շարմազանովն առաջին հերթին նկատի ունի նաև նախագահ Սարգսյանին, հետո նոր մյուսներին:


Հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ եք նախագահի անունից պաշտոնապես ցավակցում: Ի՞նչ եք ուզում դրանով ասել: Ձեզ համար Արթուր Սարգսյանը իրավախա՞խտ էր, թե՞ օրինապաշտ քաղաքացի: Եթե օրինապաշտ էր, ինչո՞ւ էիք զրկել նրան ազատությունից: Վերջապես, որքանո՞վ է պետական էթիկետին համահունչ պետության ղեկավարի անունից ցավակցություններ հղել ծանր հանցանքի մեջ մեղադրվող մարդու մահվան կապակցությամբ: Պեսկո՞վը կաներ նման բան, թե՞ Թրամփի խոսնակը:


Սա լուրջ հարց է: Արթուր Սարգսյանը երևան եկավ այն պատճառով, որ Կուտոյանի և Գասպարյանի հիմնարկները ահաբեկչական խմբի վնասազերծումը վերածեցին քաղաքական ակցիաների և քաղաքական շարժումների առաջացման: Ինչո՞ւ պիտի այդ դեպքը 15 օր տևեր: Ինչո՞ւ առաջին օրերին վերջ չտվեցին ահաբեկչական գործողությանը և քաղաքական աստառ հաղորդեցին դրան, այն էլ` բեյրութցիների մասնակցությամբ:


Արթուր Սարգսյանը հաց բերեց ու կրակն ընկավ հայ իշխանության թուլության պատճառով, քանզի այն չկարողացավ ժամանակին լուծել «Սասնա ծռերի» հարցը: Հետո մահացավ նույն իշխանության բթության պատճառով: Եվ հենց դրա մասին պիտի խոսեր այսօր Շարմազանովը, այլ ոչ թե ցավակցեր նախագահի անունից, այն է` պիտի ներողություն խնդրեր դատախազութան բթության համար, որ չեն հասկացել Սարգսյանի առողջական խնդիրների լրջության աստիճանը, ինչը և, հավանաբար, հանգեցրեց վերջինիս մահվան: Եվ պետք է խոստանար պատժել այն բթամիտներին, որոնց պատճառով հիվանդ մարդուն պահեցին բանտում, իսկ երբ վերջապես ֆայմեցին ազատության մեջ շարունակել քննությունը, կորցրեցին մեղադրյալին: Այսքանը:






Դիտումների քանակ 61889


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքների մասին

Հոկտեմբերի 23, 2019


Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա...

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

բաբաջանյան արմանի դարդերը շատանում են

Հոկտեմբերի 23, 2019


Երկրի միասեռականներին, գրանտակերներին և բոլոր արևմտյան արժեքների բոլոր կրողներին հիմա էլ ցավ է պատճառում հաց բերող սարգսյան արթ...

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Սահմանադրությունը երաշխավոր ունի՝ աշխարհը չունի

Հուլիսի 5, 2019


Սահմանադրության օրվա առիթով հնարավոր չէ չխոսել ՀՀ սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ նախագահ Սարգսյան Արմենի մասին: Եվ մարդիկ խոսու...

Ե՞րբ իսկական գործով կզբաղվի Շարմազանովը

Ե՞րբ իսկական գործով կզբաղվի Շարմազանովը

Հունիսի 27, 2019


«Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում ոչ միայն թուլացել են հայկական կողմի դիրքերը բանակցություններում, ոչ միայն լիֆտի ընկերնե...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Հունիսի 14, 2019


Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետ...

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Շարմազանովը սրբացնում է Փաշինյան Նիկոլին

Հունիսի 10, 2019


ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել իր էջում՝ Փաշինյան Նիկոլին նվիրված: Նա գրել է.

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Շարմազանովն ամաչո՞ւմ է, թե՞ չի հասկանում

Հունվարի 7, 2019


Վարդանանց պատերազմից մինչև Արցախյան գոյամարտ ազգի գոյության շարունակականությունն հնարավոր է եղել ապահովել, քանի որ երկրում չի ե...

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Փաշինյան Նիկոլին նոր դերասաններ են անհրաժեշտ

Դեկտեմբերի 6, 2018


Ինչ ասես, որ չտեսանք այս նախընտրական շրջանում: Ինչ հնարավոր է տեղավորել մարդկային ուղեղում, այս օրերին դրա ականատեսն եղանք: Այս...

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Փաշինյան Նիկոլն ասֆալտ փռել չգիտի

Դեկտեմբերի 3, 2018


ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Շարմազանովն ասում է. «Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներո...

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Փաշինյան Նիկոլը հզոր ասֆալտապատող է

Նոյեմբերի 28, 2018


Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Փաշինյան Նիկոլի՝ Լոռու մարզում նախընտրական ելույթին, ասել է. «Երեկ հյուրընկալ Լոռիում մարդ է...

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Շարմազանովը չի հասկանում, որ գեղացիները չեն հեռանում՝ նրանց հեռացնում են

Նոյեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլը, հավանաբար, հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստա...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի հավանական գրիպի կապակցությամբ

Նոյեմբերի 8, 2018


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՙեթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի`կկորեք սաղդ՚: Տրամաբանական է, որ այդ արտա...

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Շարմազանովը դեռ լավ չի հասկանում

Հոկտեմբերի 17, 2018


Փոխվարչապետ միրզոյան արարատը, որը կյանքում չկայացած անձնավորություն է, իրենից ոչինչ չներկայացնող, որի միակ ձեռքբերումը աբաջյան ...

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Շարմազանովը ջնջեց ժողովրդի վարչապետին

Սեպտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլն էսօր դարձյալ իր տարերքի մեջ էր. միտինգ էր անում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քանի որ վերջին օրերին ФСБ-ն...

Այս տարվա ամենասուր կատակը

Այս տարվա ամենասուր կատակը

Մայիսի 22, 2018


Այսօր, երբ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը...

Նիկոլի պատվերով համերգը

Նիկոլի պատվերով համերգը

Մայիսի 18, 2018


Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Նրա համար այդ փուլը լիովին արդյունավետ էր: Սակա...

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Որքա՞ն է Շարմազանովի կյանքի տևողությունը

Մարտի 30, 2018


ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր դերի մեջ է: Մինչ բոլորն արդեն հեռակա կարգով նշանակել են կառավարության ապա...

Մինչև պայքարելը եղեք գրագետ

Մինչև պայքարելը եղեք գրագետ

Մարտի 16, 2018


Այսօր լրացավ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցը: Այդ առիթով մի շարք ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Ազատության հրապ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը