Սովորական խայտառակություն

Գնաց-եկավ` մարդ չիմացավ

Մարտի 9, 2017
Գնաց-եկավ` մարդ չիմացավ

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը լքել է պաշտոնը: Դեսպանատանը տեղի ունեցած հրաժեշտի հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Ես լքում եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը, բայց շարունակում եմ մնալ ռուս-հայկական բարեկամության կողմնակիցն ու ջատագովը»: Դեսպանի խոսքի երկրորդ հատվածն արդեն հազիվ թե որևէ մեկի համար հետաքրքրություն ներկայացնի, քանի որ առաջինը ևս բավարար չափով ցնցող չէր:

 

Եսայանի պաշտոնանկությունը պահանջում էին դեռ ամիսներ առաջ, հատկապես ապրիլյան դեպքերից հետո: Իսկ ընդհանրապես ոչ ոք մի կարգին գլուխ էլ չհանեց, թե որն է եղել Ռուսաստանի նման կարևորագույն երկրում նրան դեսպան կարգելու բուն շարժառիթը: Իր պաշտոնավարման բոլոր տարիների ընթացքում գրեթե անհնար է հիշել մի դեպք ու դրվագ, երբ Հայաստանի դեսպանի քայլերն ու խոսքը վճռորոշ են եղել մեզ համար: Սովորաբար Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները տեղաշարժվել են նախագահի, վարչապետի և այլ կառույցների օժանդակությամբ:


Ցավոք, տպավորություն ստեղծվեց, թե Եսայանի ազատման գործում դեր է խաղացել ռուս հայտնի լրագրող, հրապարակախոս և գրող Վլադիմիր Սոլովյովի խոսքը: Վերջինս մի քանի օր առաջ Երևանում ասել էր, որ Հայաստանի դեսպանը մատնված է անգործության՝ ի տարբերություն Ադրբեջանի իր գործընկերոջ: Սա, ինչ խոսք, ցավալի դիտողություն է, բայց այնպես էլ չէր, որ մենք դա չէինք նկատել: Պարզապես պահը զուգադիպեց, և հիմա Եսայանն, ինչպես ասում են, այլևս մեզ հետ չէ:


Իսկ ո՞վ է մեզ հետ, ո՞վ է փոխարինելու նրան: Հիմա որոշ աղբյուրներ պնդում են, թե Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը, իսկ այս նշանակումն իր հետ հերթական հարցերի շարանը կբերի: Վերստին դիվանագիտական աշխատանք է վստահվում ոչ պրոֆեսիոնալի: Վերստին գործարար մարդը զբաղվելու է արտաքին քաղաքականությամբ: Իսկ եթե ասվածին էլ հավելենք այն, որ Տողանյանի անունն առկա է պանամական օֆշորային փաստաթղթերում, ապա սպասվող ջրերը հաստատ պղտոր են լինելու: Մենք դեռ մի կարգին Քեթրինի Միհրանին չէինք մարսել, հիմա երկրորդն է գալու:






Դիտումների քանակ 57803


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Կորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը

Կորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը

Մայիսի 18, 2016
17

Պատահում է նաև այնպես, որ օտարներն են մեզ հիշեցնում յուրայինների գոյության մասին: Ճիշտ այդպես էլ այսօր Մոսկվայում հայ խմբագիրնե...

Ինչո՞ւ ռուսները չեն հավատում, որ մենք աղքատ ենք

Ինչո՞ւ ռուսները չեն հավատում, որ մենք աղքատ ենք

Հուլիսի 21, 2015
2

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի մասին երբեք չես կարող ասել, թե սա մի թշվառ ու հետամնաց հանրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Charlie Hebdo-ի տանձին էլ չի
Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo-ի տանձին էլ չի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ