Ազգային խայտառակություն

Ծառուկյանի տոկոսը երկրի տոկոսը չէ

Մարտի 7, 2017
Ծառուկյանի տոկոսը երկրի տոկոսը չէ

Gallup International–ի հայաստանյան ներկայացուցչությունը «Ծառուկյան» դաշինքի բերանը լեզու է դրել: Այս կասկածելի կառույցն իր կասկածելի հետազոտության արդյունքներն է հրապարակել` պնդելով, որ եթե ԱԺ ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, ապա «Ծառուկյան» դաշինքը, որը հավաքել է ամենաշատ՝ 26,4%–ը, կհայտնվեր առաջատարի դիրքերում:


Բարեբախտաբար, առաջիկա կիրակի ընտրություններ չկան, և բարեբախտաբար, այս երկրում քչերն են վստահում Gallup-ի «նկարչությանը», առավել ևս, որ քարոզարշավի մեկնարկի երրորդ օրն արդյունք ցուցադրելու համար հարցումը պիտի անցկացվեր առնվազն դրանից մեկ շաբաթ առաջ, և ուրեմն դա ոչ մի գնով չէր կարող լինել մոտակա կիրակիի տրամադրություն:


Բայց, ինչպես արդեն ասացինք, «Ծառուկյան» դաշինքի անդամներին այս ցուցանիշը այնքան է ոգևորել, որ նրանք հայտարարել են, թե իրականում իրենց օգտին տրված վստահության քվեն շատ ավելի բարձր է: Այսինքն, Ծառուկյանի կողմնակիցները ևս պնդում են, որ Gallup-ը սուր է խոսում, միայն թե հակառակ ծայրից են դիտում դա:


Իրականում թվերի խաղն ինչպիսին էլ լինի, այն հազիվ թե փրկի կարծեցյալ առաջատարին, որովհետև նախընտրական պատասխանատու փուլում Գագիկ Ծառուկյանն ու նրա «կանտորան» ընտրողներին ներկայանում են ոչ թե իբրև կայուն և ազդեցիկ քաղաքական միավոր, այլ նվազագույնը սոցիալական ծառայության մի բաժանմունք: Թոշակ կտամ, աշխատավարձ կբարձրացնեմ, վարկերդ կփակեմ, կով կառնեմ քեզ համար, ճանապարհին ասֆալտ կփռեմ և նմանօրինակ մասնավոր խոստումերն են Ծառուկյանի կերպարի փքունությունն ապահովող գործոնները: Դրանց մեջ չկա ոչ երկիր, ոչ պետություն, ոչ տնտեսական, քաղաքական, մշակութային գլոբալ մտածողություն, չկա հեռանկար, ապագա, զարգացում: Մեկ անձի իմիջի վրա կառուցված նախընտրական աղմկահարությունը գուցեև Ծառուկյանին բերի իր փափագած 26,4%–ը, սակայն երկրին այն ոչինչ տալ չի կարող: Մեկի վարկանիշը մյուսինը չէ:






Դիտումների քանակ 30651


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Ծառուկյանը գնում է Արմենչիկ Դարբինյանի հետքերով

Հոկտեմբերի 13, 2018


Տարաս Գրիգորևիչ Շևչենկո կա, բանաստեղծ է ուկրաինացի: Սա համարվում է ուկրաինական նոր գրականության հիմնադիրը: Բայց նրա հիմնական գո...

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Սեպտեմբերի 10, 2018


Այսօր Էրեբունի թանգարանի դիմաց` «Իմ քայլը» դաշինքի հանրավաքի ժամանակ Փաշինյան Նիկոլը կատաղած էր: Նա վարչապետության առաջին օրվան...

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Սեպտեմբերի 4, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ո՞ւմ...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ