Ազգային խայտառակություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017
«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Ծառուկ Սարգսյան

 

Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կարգախոսով: Կարգախոսը հնչում է այսպես. «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է պատրաստվում փոփոխել և կառուցել Գագիկ Ծառուկյանը:


Նախապես ասենք, որ չենք էլ կարդացել այդ 15 կետերը, քանզի կարդալու իմաստ չկա, ժամանակն էլ թանկ է: Կռահում ենք, որ որևէ լուրջ բան այնտեղ գրված չի կարող լինել, ինչպեսև ընտրությունների բոլոր մասնակիցների ծրագրերում, բացառությամբ խեղճուկրակ կոմունիստների, որոնք նույնիսկ պաստառների փող չունեն, որ Կարլ Մարքսի լուսավոր գաղափարները հասանելի դարձնեն հանրությանը: Բայց մենք ստույգ գիտենք, թե ինչ ասել է փոփոխություն և կառուցում «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության, եֆրեյտորների և շարքայինների համար:


Ուրեմն, սկսենք փոփոխություններից: Ի՞նչ ասել է փոփոխություն: Քանի որ մարդն է շարժիչ ուժը հասարակական և քաղաքական բոլոր զարգացումներում, նշանակում է, հենց մարդուն էլ նկատի ունեն «Ծառուկյան» դաշինքում: Եվ ուրեմն, փոխելու են մարդկանց, և պարզից էլ պարզ է, որ փոխելու են մարդկանցով, եթե «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությանը, եֆրեյտորներին և շարքայիններին կարելի է մարդ համարել:


Ինչպե՞ս է տեղի ունենալու այդ պրոցեսը: Մի քանի օրինակով փորձենք կանխագուշակել այդ ողբալի (շատերի համար) իրադարձությունը: Աշխարհահռչակ Վարդանիկը (Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը) երդվել է գողականով և Ձերժինսկու արևով, որ մորթելու է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին: Սա համոզված է, որ իրեն քաղաքապետի աթոռից, որտեղ պատրաստվում էր վեր ընկնել ցմահ, զրկեցին հենց այս երկուսը զուտ այն բանի համար, որ Բալասանյան Սամվելը ազատի թիվ 35 ընտրատարածքը Արման Սահակյանի համար, իսկ քանի որ դրան էլ առանց գործի չէին կարող թողնել ու մի բանով պիտի լցնեին դրա ստամոքսը, որոշվեց Վարդանիկին զրկել Գյումրու բյուջեն լափելու իրավունքից: Մարդու համոզմունքը հզոր բան է, և աշխարհահռչակ Վարդանիկին ոչ ոք և ոչ մի ուժ չի կարող համոզել, որ դա այդպես չէ կամ այնքան էլ այդպես չէ. ինչպես Ալբերտ Էյնշթեյնն էր սրբորեն հավատում իր հարաբերականության տեսության սրբազան ճշմարտությանը, այնպես էլ Վարդանիկն է հավատում սեփական պաշտոնանկության տեսության իր իսկ հեղինակած վարկածին: Ինչպե՞ս անվանենք այս փոփոխությունը (տե՛ս վերնագիրը):


Սաղաթելյան Մուշեղը՝ Վազգեն Սարգսյանի ամենակեղտոտ գործերի կատարողն ու հանրապետության գլխավոր «կլուչնիկը», նույնպես մտել է Ծառուկյանի դաշինք ոչ բյուրեղ մանկական նպատակներով: Սա դեռ Սերժ Սարգսյանից առաջ կորցրեց իր փողոտ գործը և էլիտար կարգավիճակը, ազատազրկվեց, իսկ 2008-ի դեպքերի արդյունքում դարձավ ռեցիդիվիստ և բոմժ: Վազգեն Սարգսյանին սա հավատարիմ մնաց մինչև վերջ, իսկ երբ հասկացավ, որ հավատարմությամբ այս աշխարհում բանի չեն հասնում, ուրացավ թե՛ սպարապետի եղբայր Արամին, թե՛ Տեր-Պետրոսյան Լևոնին. նա հասկացավ, որ միայն Գագիկ Ծառուկյանի հետ կարող է կառուցել լուսավոր Հայաստան, քանզի միայն նա է ի զորու երկրում կատարել փոփոխություններ, մանավանդ որ, եթե Վարդանիկի վենդետան վերաբերում է ընդամենը երկու հոգու, ապա Սաղաթելյան Մուշեղի մուրազը սահման չունի, նրա թիրախը առնվազն նախագահ Սարգսյանի գլուխն է, առավելագույնը` ՌԴ նախագահ Պուտինինը, որը, ըստ Սաղաթելյան Մուշեղի, Սերժ Սարգսյանի գլխավոր հենարանն ու հովանավորն է, այսինքն` իր դժբախտությունների գլխավոր պատճառը:


Զուրաբյան Արարատը կյանքից դժգոհելու պատճառ չուներ մինչև 2008 թվականը, երբ նա, ի թիվս այլոց, անարդարացիորեն նահատակվեց՝ ընկնելով Լևոն Տեր-Պետրոսյանի խելքին: Նահատակվեց, և հասկացավ, որ փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանին, որպեսզի անմեղ նահատակների արյունը շուտափույթ փոխհատուցվի, իսկ այդ փոփոխությունների միակ իրականացնող նա շատ ճիշտ ընտրեց Ծառուկյանի դաշինքը:


Եթե մեզ ավելի քան պարզ են «Ծառուկյան» դաշինքի փոփոխությունների էությունն ու նպատակաուղղվածությունը, ապա կառուցելու նրանց գլոբալ ծրագրի շուրջ անգամ մեր թիմում կան տարաձայնություններ: Եվ այնուամենայնիվ, ներկայացնում ենք ամենահավաստի վարկածը, որն ունենք Գագիկ Ծառուկյանի կառուցելու գլոբալ ծրագրի վերաբերյալ:


Ուրեմն, Գագիկ Ծառուկյանը կյանքում կառուցել է շատ բաներ. գազալցակայաններ, բնակելի շենքեր, հյուրանոցներ, շուկաներ և այլն: Պետությունից ձեռք է բերել գործարաններ (կոնյակի, ցեմենտի), տարածքներ և այլն: Հիմա էլ ի՞նչ է պատրաստվում կառուցել Գագիկ Ծառուկյանը. մեքենաշինական կամ քիմիական արդյունաբերության ոլորտների գործարաննե՞ր, թե՞ էլեկտրոնիկայի կամ ավիաշինարարության ձեռնարկություններ: Ծիծաղելի է, քանզի Ռոբերտ Քոչարյանն արեց ամեն ինչ, որպեսզի այս ոլորտները հավերժ կործանվեն. հայ ժողովուրդը թող չմոռանա, որ Ռոբերտ Քոչարյանը հայոց պատմության մեջ այն եզակի գործիչներից էր, որը սպանեց ամբողջ մի ոլորտ, որպեսզի դրա գերեզմանի վրա կառուցվի շուտ վաճառվող ապրանք (խոսքը «Երազ» գործարանի մասին է, որը, արդիականացվելու փոխարեն, ինչը խելք ու համբերություն պահանջող գործընթաց էր, վերածվեց լիկվիդ բնակարանների, այն դեպքում, երբ ադրբեջանցիները ԽՍՀՄ փլուզումից հետո, ասֆալտի վրա, առանց որևէ ֆունդամենտի, ստեղծեցին ավտոարդյունաբերություն և այսօր արդեն արտահանում են իրենց արտադրանքը): Եվ այսպես, ի՞նչ է կառուցելու «Ծառուկյան» դաշինքը:


Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը տաղանդավոր ձեռներեց է և ունի կոմերսանտի բնածին հոտառություն, պետք է ենթադրել, որ նա կկառուցի Հայաստանի տարածքում ամենաէֆեկտիվ գործող ոլորտում: Խոսքը բորդելների մասին է, այսինքն՝ այն սննդա-մշակութային հաստատությունների, որտեղ հայ ժողովրդի երիտասարդությունը (18-51 տարեկան) ժամավարձով զբաղվում է սեքսով:


Այդ հաստատությունները խիստ եկամտաբեր են, դա առաջինը կռահեց Արթուր Բաղդասարյանը, երբ կառուցեց իր հանրահայտ «Աստորիան» Զաքյան փողոցում: Նրանք ստեղծում են աշխատատեղեր, հետևաբար, նպաստում են երկրի ՀՆԱ աճին և բյուջեի մուտքերին: Եվ ուրեմն, էլ ինչո՞վ պիտի զբաղվի «Ծառուկյան» դաշինքն իր նախընտրական ծրագրի կառուցելու մասով, եթե ոչ բորդելաշինությամբ:
Հարկ է նշել, որ Ծառուկյանն իմաստուն որոշում է ընդունել. եթե նրա ծրագրի առաջին բաղադրիչը` վենդետան (փոփոխությունները) կնպաստի հայ ժողովրդի թվաքանակի նվազեցմանը, ապա երկրորդ բաղադրիչը` բորդելաշինությունը (կառուցելը), կնպաստի հայ ժողովրդի թվաքանակի աճին, քանզի, ինչպես հայտնի է, միայն սեքսն է, որ ի զորու է լուծել ժողովրդագրական խնդիրներ: Եվ պետք է արձանագրենք, որ ընտրությունների մասնակից և ոչ մի քաղաքական ուժ այսօրինակ էֆեկտիվ ծրագիր չի ներկայացրել Հայաստանի ամայացման դեմ պայքարի գործում, որն, ըստ էության, թիվ մեկ ազգային խնդիր պիտի հռչակվի:


Ծառուկյանը դա արեց: Բրավո՛: Հիմա պետք է ուղղակի վերահսկողության տակ վերցնել նրա ծրագրի իրականացումը, որպեսզի, ինչպես ասում են, հոնքը բուժելու փոխարեն աչքն էլ հետը չհանեն, այսինքն` բալանսը պետք է պահպանվի: Եվ այդ հարցով, մեր կարծիքով, պիտի զբաղվեն ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը` պետության կողմից ու անունից, և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` որպես «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, քանզի Հայաստանի Հանրապետության բնակչության պակասելը ինչ-որ մեկի նախընտրական ծրագրի հետևանքով ՀՀ ազգային անվտանգության հենց առաջին խնդիրն է, իսկ ինչ-որ մեկի նախընտրական ծրագրի իրականացման բալանսի ապահովման գործին պարտադիր պիտի մասնակցի նաև տվյալ քաղաքական ուժի ամենավառ ներկայացուցիչը:


Առայժմ այսքանը: Անհամբեր կհետևենք, թե ինչպես «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությունը, եֆրեյտորներն ու շարքայինները հայ ընտրողին կներկայացնեն իրենց ծրագիրը, ինչպես հայ ընտրողը կգնահատի այն, և, վերջապես, երբ կսկսվի այս ծրագրի երկու բաղադրիչների իրականացման պատմական գործընթացը:






Դիտումների քանակ 93915


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց Ծառուկյանին

Սեպտեմբերի 10, 2018


Այսօր Էրեբունի թանգարանի դիմաց` «Իմ քայլը» դաշինքի հանրավաքի ժամանակ Փաշինյան Նիկոլը կատաղած էր: Նա վարչապետության առաջին օրվան...

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Մինչև հասկանա, թե ոնց է գալու…

Սեպտեմբերի 4, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ Փաշինյան, թե Քոչարյան, ո՞ւմ...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հունիսի 20, 2018


«Ծառուկյան» խմբակցության խայտառակ պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որին, անկեղծ ասած, հեշտ չէ ընկալել այլ քաղաքական ուժի մասնիկ, ք...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ