Միջազգային խայտառակություն

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Մարտի 3, 2017
Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Եվրախորհրդարանը Բրյուսելում մինի-նստաշրջանի շրջանակներում քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի «Ազգերի և ազատությունների Եվրոպա» խմբակցության ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենի իմունիտետը չեղարկելու օգտին։ Իմունիտետից զրկելը թույլ կտա նրան դատական լսումների կանչել, բայց միայն մեկ կոնկրետ գործի շրջանակում։ Իմունիտետից զրկելու հիմք է ծառայել Նանտերի դատախազության հետաքննությունը։ 14 ամիս առաջ Լը Պենը Twitter-ի իր բլոգում հրապարակել էր ԻՊ (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) պատանդների մահապատիժների լուսանկարներ։ Ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է. նախագահի թեկնածուն հանդես չի եկել ԻՊ (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) պաշտպանությամբ, ընդհակառակը, այդ կադրերն օգտագործել է ահաբեկիչների վայրագությունները հաստատելու համար։ Այնուամենայնիվ, այդ գրառումն առիթ է հանդիսացել հետաքննություն սկսելու համար։

 

Այսքան անխոհեմ առիթով իմունիտետից զրկելը երկու միտման լավագույն ցուցադրումն է։ Ֆրանսիայի ընտրություններում արևմտյան էլիտաներից քիչ կախում ունեցող Լը Պենի (որը խոստացել է Ֆրանսիան դուրս բերել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, վերականգնել սահմանները, սահմանափակել միգրանտների ընդունումը և կրճատել նրանց տրվող նպաստները) համեմատաբար հավանական հաղթանակի հնարավորություններն այնքան բարձր են ու այնպես են վախեցնում, որ պայքարի համար բոլոր միջոցներն էլ լավն են։


Brexit-ը և Թրամփի հաղթանակը չափազանց թարմ վերքեր են՝ Լը Պենին թերագնահատելու համար։ Ավելի լավ է ճիգեր չխնայեն։ Իմունիտետից զրկելը, ավելի շուտ, կօգտագործվի թեկնածուի ուժերը սպառելու և քարոզարշավից շեղելու համար։ Իհարկե, չի կարելի բացառել նաև Լը Պենին մրցավազքից հանելը, եթե երկրորդ փուլ դուրս գա բարձր ցուցանիշներով, բայց դա, այնուամենայնիվ, սցենար է ամենածայրահեղ դեպքի համար։


Երկրորդ միտումն այն է, որ Լը Պենի դեմ պայքարի միջոցը ահաբեկչության թեման է և վերաբերմունքը դրա հանդեպ։ Իհարկե, չի կարելի հավանություն տալ ահաբեկչությանը, բայց, ինչպես պարզվում է, չի կարելի նաև հայհոյել։ Ֆրանսիացիների սերմանած մեղքի զգացումը՝ գումարած առաջին, երկրորդ, երրորդ սերունդների միգրանտների հսկայական չափը, ստեղծել են իրավիճակ, որտեղ իսլամիստների մասին խոսելու միակ ճիշտ եղանակը լռությունն է։


Սա հաստատվում է ոչ միայն Լը Պենի հետ կապված պատմությամբ, այլև մի շարք այլ պատմություններով՝ կապված, ասենք, գրող Միշել Ուելբեքի հետ։ Ահաբեկիչներին չի կարելի աջակցել, բայց և չի կարելի հայհոյել նրանց, ովքեր հրահրում են դրանց առաջացումն ու զարգացումը. իբր՝ «ատելության լեզու» է։ Բոլորը պետք է հանդուրժողական լինեն ու հանգիստ, փոխեն Facebook-ի յուզերփիկերը և սպասեն հաջորդ գրոհին, քանի դեռ ՆԱՏՕ-ն Մերձավոր Արևելքում լուծում է իր հարցերը։


Խոսքն, ըստ էության, այն մասին է, որ ոչ մի կողմից ակտիվ լինել չի կարելի։ Չի կարելի լինել քաղաքականապես սուբյեկտային, միայն հնազանդ ու լուռ։ Չի կարելի կասկածել «միակ ճիշտ» ուսմունքին, ինչպես նաև միակ ճիշտ ուսմունքի միակ լեգիտիմ ներկայացուցիչների ճշմարտացիությանը։ Որոշումներն առանց քեզ էլ կընդունեն. յուրացնել միջոցները, փոխել իշխանությունն այլ երկրներում, պատերազմ վարել, սպառազինել ահաբեկիչներին։ Իսկ դու գնա սուպերմարքեթ ու յուզերփիկերը փոխիր։


Երբ Ֆրանսուա Օլանդը խոստովանում է, որ Ֆրանսիան զենք էր մատակարարում սիրիական «ընդդիմադիրներին» և որ ավելի ուշ այդ զենքը հայտնվեց ԻՊ (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) ձեռքում, դա նրան իմունիտետից զրկելու պատրվակ չհանդիսացավ, թեև երկրի նախագահը գրեթե խոստովանում էր պատերազմի հրահրմանը հանցակից լինելու մասին, որն էլ հանգեցրեց հայտնի հետևանքներին։ Իսկ Լը Պենի բլոգի պոստը նման պատրվակ դարձավ։ Արդյո՞ք սա նշանակում է, թե, այնուամենայնիվ, ավելի անվտանգ է աջակցել ահաբեկիչներին, քան թե պայքարել նրանց դեմ։


Արևմտյան հանրությունում և լիբերալ մամուլում Մարին լը Պենին ամրակցվել է «նացիստի» իմիջը։ Ընդ որում՝ ոչ ոք չի կարող այդ «նացիզմի» որևէ ապացույց ներկայացնել։ Ավելի անվտանգ է պատերազմ հրահրել, ինչպես Օլանդը, քան խնդրի մասին լրջորեն խոսել, ինչպես Լը Պենը։


Լը Պենի հասցեին տարածված մեկ այլ մեղադրանք է վարկերի ստացումը ռուսական բանկերում։ Եվ ոչ ոք չի հետաքրքրվում, թե որտեղից են փող վերցնում մյուս թեկնածուները, թեև դրանք նրանց համար չեն տպում ու արտասահմանից չեն բերում։ Երկերեսանիության ցուցակը կարելի է շարունակել։


Գրեթե բոլոր սոցհարցումները Մարին լը Պենին հաղթանակ են խոստանում քվեարկության առաջին փուլում և պարտություն երկրորդում։ Բայց արդեն բերված օրինակները՝ Brexit-ը և Թրամփը, ցույց են տալիս, որ կամ սոցիոլոգիան կատարյալ չէ, կամ կարծիքն է անկայուն, կամ էլ հարցումները պարզապես ստում են։ Դատելով վերջին իրադարձություններից՝ որոշ կաբինետներում միանգամայն այլ տվյալներով փակ հարցումներ են նայում։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

 






Դիտումների քանակ 51537


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Ամեն ինչ հանուն հաղթանակի, ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Մայիսի 31, 2019


Նոր Հայաստանի ղեկավարությունը առաջադրանք է ստացել՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին հաստատում է Հայկ Այվազյանը «Լու...

Ֆրանսիան դեմ է «հայր» և «մայր» եզրույթներին

Ֆրանսիան դեմ է «հայր» և «մայր» եզրույթներին

Ապրիլի 20, 2019


Ֆրանսիան օրեցօր կործանվում է: Այդ երբեմնի հզոր երկրի կործանման սկիզբը դրվեց Ֆրանսուա Օլանդի օրոք, իսկ երբ նրան փոխարինեց պեդոֆի...

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Մայիսի 7, 2017


Որտեղի՞ց ֆրանսիական քաղաքականության մեջ ծլեց Էմանուել Մակրոն անվամբ «ժիր, գանգրահեր, սիրահարված» այս տղան, ո՞ւմ ձեռքին է ծանր թ...

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Մայիսի 4, 2017


Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և այս կարևոր իրադարձությունը չէր կարող ընթանալ առանց ՀՅԴ մասնակցության կամ գոնե առան...

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ապրիլի 25, 2017


Թեկնածու Ֆիյոնը, որը երկուսի միակ հավասարարժեք ընդդիմախոսն էր և առաջնագիծ էր նետվում, անախորժ սկանդալներից հետո տուգանային գում...

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

Նոյեմբերի 17, 2015


Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկիչների հարձակումներից հետո Կենտրոնական հետախուզական վարչության մի ամբողջ շարք պաշտոնյաներ շտապեց...

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

Նոյեմբերի 17, 2015


ԻՊ-ն անհրաժեշտ է ամերիկացիներին քաոս հաստատելու համար, քաոսը հարկավոր է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ապակայունություն ...

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Հուլիսի 13, 2015


ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման նախօրե...

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Մայիսի 30, 2015


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի գործերն այնքան էլ լավ չեն: Վերջինս ցանկանում է կրկին իր թեկնածությունն առաջադրել նախա...

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Փետրվարի 23, 2015


Politique international պարբերականին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենն ասել է, որ Վաշինգտոնի...

ՄԻԵԴ-ն ասել էր` էս ի՞նչ եք անում

ՄԻԵԴ-ն ասել էր` էս ի՞նչ եք անում

Հունվարի 13, 2015


Այսպիսի բան ամեն օր չես լսի: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Հունվարի 11, 2015
2

Հունվարի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հնարավորինս ամենախայտառակ ակցիան է տեղի ունենում՝ երթ ընդդեմ ահաբեկչության։ Երթին մասնակ...

Ամեն ինչ հատուցման գին ունի

Ամեն ինչ հատուցման գին ունի

Հունվարի 8, 2015
4

Ֆրանսիան ահաբեկված է: Ֆրանսիան սգի մեջ է: Երեկ երեք զինված տղամարդ Փարիզի կենտրոնում ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգ...

Պուտինը և Ֆրանցիսկոսը համատեղ պայքարում են Եվրոպայի փրկության համար

Պուտինը և Ֆրանցիսկոսը համատեղ պայքարում են Եվրոպայի փրկության համար

Նոյեմբերի 26, 2014


Ասում են՝ վատ օրինակը վարակիչ է. Արևմուտքի երկրներն այնքան երկար ու լկտիաբար են խցկվել հետխորհրդային պետությունների գործերում, ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ