Ազգային խայտառակություն

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Մարտի 2, 2017
Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Ջհանգիր Լֆիկյան

 

Ազգային ժողովը բաղկացած է մարդկային տարբեր տեսակներից: Կան ինտելիգենտներ, գողականներ, բռի չոբաններ, մտածելու ունակությունից զուրկ էակներ, ինչևէ, խայտաբղետ է ԱԺ պալիտրան: Եվ քառօրյաների ամեն չորեքշաբթի դրանք փորձում են իբր իրենց արևին դժվար հարցեր տալ կառավարությանը, որպեսզի, նախ` լավ երևան հեռուստաեթերում և ընտրողների համակրանքը շահեն, երկրորդ՝ ցույց տան կառավարությանը, որ իրենք էլ են մի բանի պետք:


Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի բախտը յուրահատուկ ձևով չբերեց: Նա ստիպված էր պատասխանել թե՛ նախալակոտ Տիգրան Ուրիխանյանի լպիրշ ձևով ուղղած հարցին, թե՛ ՀԱԿ խմբակցության երկու աստղի պրիմիտիվ հարցերին: Իսկ ամոթն այն չէ, որ Ազգային ժողովում ունենք պոպուլիստ, դատարկագլուխ և պարազիտ պատգամավորներ, ամոթն այն է, որ ունենք դրանց չդիմադրող կառավարություն:


Փաշինյան Նիկոլն արդեն քանի օր է, ինչ քունը կորցրել է ինչ-որ «Արա» ՍՊԸ-ի պատճառով, որն Իրանից 460 տոննա կերոսին է ներկրել, իսկ մաքսային ծառայությունը մեկ ամիս է՝ հրաժարվում է այն մաքսազերծել: Փաշինյանն ուզում էր ի լուր աշխարհի հայտնել, որ Հայաստանում առաջվա պես արգելված է ազատ ձեռնարկատիրությունը, և իշխանությունն այսպիսի մեթոդներով զրկում է շարքային մահկանացուներին փող աշխատելու հնարավորությունից` իր գերշահույթները պահպանելու նպատակով: Ողջ մամուլը գրում է այդ չարաբաստիկ կերոսինի մասին, իսկ կառավարության կողմից՝ ոչ մի արձագանք, թեպետ գործադիրն էլ ունի լրատվական ռեսուրսներ և կարող էր պատշաճ մեկնաբանություն տարածել՝ այդպիսով փակելով Փաշինյան Նիկոլի ախորժակը գոնե մեկ ամսով: Ուրեմն, ի՞նչն է բանը:


Բանն այն է, որ այդ չմաքսազերծված կերոսինը վառարանային է, այսինքն` ցածր որակի կերոսին, որի օգտագործումը վտանգավոր է: Այսինքն, եթե այդ կերոսինը լցնես տանկի մեջ` այն գետնի վրա կմնա, եթե լցնես օդանավի մեջ` այն ուղղակի օդում կմնա` հասկանալի հետևանքներով: Վարչապետն ասաց, որ դա վառարանային է, հետո հավելեց համեստաբար, որ այդօրինակ վառելիքի պատճառով անցած ապրիլին մեր զինտեխնիկան խնդիրներ ունեցավ: Սակայն վարչապետն իր ռացիոնալ պատասխանով չկարողացավ համակրանք առաջացնել, և հանրության աչքում հաղթանակը մնաց Փաշինյան Նիկոլին: Ես, օրինակ, Նիկոլին այլ բան կասեի. կառաջարկեի նրան անմիջապես մաքսազերծել այդ կերոսինն այն պայմանով, որ դրանով օդանավ լիցքավորվի, և «Ելք» դաշինքն այդ օդանավով ինչ-որ մի տեղ ուղևորվի ամերիկյան դեսպանի հետ միասին: Կարծում ենք, պետք է պոպուլիստների հետ երբեմն այս եղանակով շփվել: Դա կհանգեցնի նրան, որ նրանք կհրաժարվեն հանրային կարծիքում համակրանք ձեռք բերելու փորձերից, կառավարությունն էլ գլխացավից կազատվի:


Զուրաբյան Լյովիկն էլ խոսեց մոնոպոլիաներից: Գրագետ երևալու նպատակով խոսեց 1896 թվականի ամերիկյան օրենսդրությունից, ԵՄ փորձից և այլն: Ինչևէ, դժգոհեց, թե կառավարությունը մենաշնորհների դեմ չի պայքարում: Այս կապակցությամբ պետք է արտահայտել մի քանի նկատառում:


Առաջին: Մենաշնորհների դեմ պայքարը հայրենի ընդդիմությունը վարում է շատ վաղուց: Եվ առ այսօր սրանց և հանրությանը ոչ ոք չբացատրեց, որ մենաշնորհներն Ամերիկայում և Հայաստանում տարբեր բաներ են, գոնե նկատի ունենալով այդ երկրների չափերը: Օրինակ, շաքարավազի մենաշնորհը մեզ համար փրկություն է: Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամոն, գնում է այն մեծ ծավալներով, ինչը ոչ ոք չի կարողանա անել, հետևաբար, գնում է ավելի ցածր գներով: Եթե պրն Լֆիկի փոխարեն շաքարավազով զբաղվի, ասենք, 10 գործարար, ապա և՛ դրանց ձեռքբերման գները բարձր կլինեն, և՛, հետևաբար, տեղի շուկայում շաքարը կթանկանա: Հիմա իմաստ ունի՞ պայքարել այս մենաշնորհի դեմ:


Երկրորդ: Մեր ինտելիգենտ ընդդիմադիր պատգամավորների խնդիրն այն է, որ նրանք տարբերվում են գողականներից միայն գիտելիքների, այսինքն՝ կարդացած գրքերի քանակով, ինտելեկտի առումով նրանք գրեթե նույնն են: Քանզի առ այսօր դրանցից և ոչ մեկը չֆայմեց, որ երկրի հիմնական պրոբլեմը տեղի օլիգարխիայի գերշահույթի ձգտումն է: Առ այսօր չհասկացան, որ պետք է ընդունել օրենք գնագոյացման մասին և այդպիսով պայքարել գերշահույթի դեմ, որը սպանում է թե՛ տնտեսությունը, թե՛ սպառողին: Օրինակ, ցեմենտը 2006-ին Հայաստանում արժեր 16 հազար դրամ, հիմա «Արարատ ցեմենտը» վաճառում է այն 50 հազարով: Նշենք, որ այս տարիների ընթացքում երկրում չի փոխվել ոչ մի բան. ոչ հարկերն են շատացել, ոչ աշխատուժն է թանկացել: Փոխվել են միայն էներգակիրների սակագները: Իսկ դրանք` գազն ու հոսանքը, չեն կարող ցեմենտի ինքնարժեքի մեջ այնպիսի չափաբաժին ունենալ, որ 16-ից գինը հասցնի 50 հազարի: Առավելագույնը ցեմենտն այսօր պիտի արժենար 22-25 հազար, ոչ ավելին, եթե, իհարկե, պրն Ծառուկյանի ախորժակը պետությունը զսպեր:


Այսինքն՝ նորմալ, բարոյականության սահմաններում գործող գնագոյացումը մեծ խթան է տնտեսության համար: Էժան ցեմենտն ու շինանյութը մեխանիկորեն կհանգեցնեին շինարարության աճին, այն է` նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետությանը վճարվող հարկերի աճին: Եվ սա վերաբերում է արդյունաբերության բոլոր ոլորտներին, ինչը շղթայական ռեակցիա կառաջացներ տնտեսության մեջ: Իսկ Հայաստանում նման ռեակցիան բացառված է. իշխանությունը չի անում դա կամ չի ցանկանում անել, ընդդիմությունը չի հասկանում, որպեսզի պահանջի և հանրային քննարկումների առարկա դարձնի: Եվ այսպես դոփում ենք տեղում: Երկրում ոչ մի բան չի փոխվում: Քանզի թե՛ Զուրաբյան Լյովիկը, թե՛ Լֆիկ Սամոն գրեթե նույն բանն են իրենց խելքով ու բարոյականությամբ, նրանց տարբերությունն այն է, որ Լֆիկից գոնե օգուտ կա` ի վերջո, նա մարդկանց աշխատանքով է ապահովում, պետությանը հարկեր է վճարում (շատ թե քիչ` այլ հարց է), ի տարբերություն Զուրաբյան Լյովիկի, որի հիմնական զբաղմունքը պարազիտությունն է, որը մտածում է, թե ումից ինչ պոկի, ինչ կպցնի և այլն:

 






Դիտումների քանակ 44505


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Արցախի Հանրապետությունը՝ կայունության գործոն Անդրկովկասում

Հուլիսի 29, 2020


2020թ. հուլիսի իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, բախտորոշ կդառնան ոչ միայն Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարած...

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին

Հուլիսի 27, 2020


Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ ...

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Փաշինյան Նիկոլի դիմակն էլ է ապօրինի

Հուլիսի 26, 2020


Ապօրինի զավակ է ժողվարչապետ աշխատող խայտառակությունը, կատարյալ ապօրինի: Ինչի ձեռքը գցի՝ կամ կպղծի, կամ անօրեն կդարձնի: Այսպես, ...

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Փաշինյան Նիկոլը պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանին պիղծ սաֆարյան ստոպիկով

Հուլիսի 18, 2020


Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ամենաստոր ու խայտառակ բոզերի ընտանիքում ծնված սաֆարյան ստոպիկը հերթական անգամ ...

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է

Հուլիսի 17, 2020


Երբ գրվում են այս տողերը, իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին նորից սրվել է։ Ընթերցողներին հի...

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում

Հուլիսի 16, 2020


Արցախյան բանակցական գործընթացը իր կետից սկսած և Սերժի կետը մերժած Փաշինյան Նիկոլն այսօր մասնակցեց Տավուշում զոհված մայոր Գարուշ...

Ժողվարչապետի նոր գլխացավը

Ժողվարչապետի նոր գլխացավը

Հուլիսի 15, 2020


Ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը նոր ուղերձ է հղել իր ղեկավարությանն ու աշխարհին իր գլխավոր մունետիկ ու գաղափարախոս, պեդերաս...

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Նրանք զոհվեցին ժողվարչապետի ձեռամբ

Հուլիսի 14, 2020


Այսօր Հայաստանը զոհեր ունեցավ: Թշնամու կրակից զոհվեցին մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Փալյանը, ժամկետային զինծառայողն...

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

«Հայոց Արծիվների» հայտարարությունը՝

Հուլիսի 14, 2020


Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝ չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարա...

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Ալիևի կոնստրուկտիվիզմը գնահատվում է Հայաստանում

Հուլիսի 13, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր կառավարության նիստի ժամանակ մի պահ փորձեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մեղքը բարդել հայկական կող...

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Փաշինյան Նիկոլը մեր նպատակներն է հրապարակել

Հուլիսի 12, 2020


Ժողովրդի վարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները: Երկար-բարակ տեքստ է գրել, ամպագոռգոռ, ա...

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Ժողվարչապետը հաղթում է Ծառուկյանին, բայց տուժում է պետությունը

Հուլիսի 9, 2020


Փաշինյան Նիկոլի կառավաությունն ՀՀ տնտեսության դեմ պայքարում այսօր նոր բարձունք գրավեց՝ կասեցվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շան...

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Փաշինյան Նիկոլի ղեկավարությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի

Հուլիսի 7, 2020


Փաշինյան Նիկոլի ղեկավարությունը Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ուղիղ ռազմական օգնություն է տրամադրում: Եվ սա այն դեպքում, երբ հայ...

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Փաշինյանը և Ալիևը անընդհատ վազում ու վազում են փակ շրջանակում

Հուլիսի 7, 2020


Այն բանից հետո, երբ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական բանակցու...

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Լակոտակրատներն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Հուլիսի 6, 2020


Փաշինյան Նիկոլն իր հարությունյան արայիկի հետ սկսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի հերթական փուլը՝ դպրոցական ծրագրերից հա...

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Ապագա դատվողների ցանկը պետք է անթերի լինի, ոչ մի լակոտակրատ կամ գրանտակեր չպիտի պլստա

Հուլիսի 5, 2020


Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական գրառումն է կատարել, որում ասում է, որ Փաշինյան Նիկոլն իր ողջ խմբակցու...

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Ժողվարչապետը՝ ժողովրդի եկեղեցու թշնամի

Հուլիսի 4, 2020


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավ լուր է հայտնում Նոր Հայաստանի գրանտակերներին, միասեռականներին, տրանսգենդերներին, աղանդավորներ...

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Բարդ գործեր է անում բաբաջանյան արմանը, շատ բարդ…

Հուլիսի 4, 2020


բաբաջանյան արմանը հիրավի Փաշինյան Նիկոլի թիվ մեկ գաղափարախոսն է, հենց նրա կեղտոտ բերանի մեջ է ժողվարչապետը դնում իր մտքերը, գաղ...

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Չկա ներում առանց ապաշխարանքի, և չկա փրկություն առանց ներման

Հուլիսի 4, 2020


Հոդվածն ուզում եմ սկսել անկեղծ խոստովանությամբ, դիցուք. երբեք չէի ենթադրի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ավելի ու ավելի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ