Ազգային խայտառակություն

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Փետրվարի 28, 2017
Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Ծառուկ Սարգսյան

 

Հայաստանում քաղաքականությունը մեռավ: Այս ընտրությունները կվերածվեն քաղաքականության հոգեհանգստի, և պետությունը վերջնականապես կդառնա կոմերցիոն դուքան:


Արարատ Զուրաբյանը 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարում էր: Նա այնքան պայքարեց, որ հասավ բանտ: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի թիմում էր և ամեն ինչ արեց վերջինիս հաղթանակի համար: Այսօր նրանք նույն դաշինքում են: Ինչո՞ւ: 2008-ին Զուրաբյանն արևի տակ իր տեղն էր փնտրում և Տեր-Պետրոսյանից հարմար տարբերակ չուներ: Այժմ արևի տակ նույն տեղը Զուրաբյանին ապահովում է Ծառուկյանը: Շատ պարզ հաշվարկ. Զուրաբյանը մի քանի հազար ձայն ունի, մի քանի կոպեկ էլ կծախսի: Էլ ի՞նչ է պետք Ծառուկյանին:


Եվս մեկ քաղբանտարկյալ այսօր Ծառուկյանի կողքին է: Խոսքը Վազգեն Սարգսյանի ամենակեղտոտ գործերն անող Մուշեղ Սաղաթելյանի մասին է: Նա էլ որոշեց արևի տակ իր տեղը փնտրել Ծառուկյանի միջոցով, բնականաբար, մոռանալով թե՛ Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, թե՛ Վազգեն Սարգսյանի եղբոր դաշինքը: Թեև Սաղաթելյանը ֆինանսական ներդրումներ չի կարող կատարել քարոզարշավի ընթացքում, բայց նա ձայնաբեր անձնավորություն է Մարալիկի շրջանում, ինչն էլ Ծառուկյանին պետք է:


Այսօր Ծառուկյանի հետ է նաև Վարդան Ղուկասյանը, որը հինգ տարի առաջ թշնամի էր Ծառուկյանին և նրա թիմակից Մարտունիկ Գրիգորյանին: Իսկ Մարտունիկը ՀՀԿ-ում է, քանզի ժամանակին իրեն ճիշտ չպահեց Ծառուկյանի հանդեպ: Վարդանիկին էլ է արևի տակ ինչ-որ մի տեղ անհրաժեշտ, իսկ քանի որ սեփական թիմից վտարված է, ստիպված բախտը կապել է Ծառուկյանի հետ:


Հիմա դժվար չէ պատկերացնել ապագա պառլամենտի կերպարն ու էությունը: Եթե երկրորդ խմբակցությունն ունենալու է Ծառուկյանի դաշինքը, որը բաղկացած է քաղաքական գաղափարից և քաղաքականությունից հեռու անձանցից, ապա կարելի է եզրակացնել, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը կլինի ամենախայտառակը Հայաստանի պատմության մեջ:


Մարդկային պատմության ամենաիմաստուն մարդկանցից մեկը` Իմանուիլ Կանտը, հետևյալ տողերն է գրել հայ ժողովրդի մասին: «...Մեկ այլ քրիստոնյա ժողովրդի` հայերի մոտ իշխում է ինչ-որ հատուկ տեսակի առևտրային ոգի, այն է` նրանք զբաղվում են փոխանակությամբ` ոտքով ճամփորդելով Չինաստանի սահմաններից մինչև Կորսոյի հրվանդանը Գվինեայի ափին. դա ցույց է տալիս այն բանիմաց և աշխատասեր ժողովրդի հատուկ ծագման մասին, որը հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևմուտք ուղղությամբ անցնում է գրեթե ողջ Հին աշխարհը և կարողանում գրկաբաց ընդունելություն գտնել այն բոլոր ժողովուրդների կողմից, որոնց մոտ լինում են. դա ապացուցում է նրանց բնավորության (որի նախնական ձևավորումը մենք արդեն ի վիճակի չենք հետազոտել) գերազանցությունը ներկայիս հույների թեթևամիտ և ստորաքարշ բնավորության նկատմամբ»: Կանտը դիպուկ է նկատել հայերի առևտրային ոգին. եթե նա այսօր ապրեր, չէր զարմանա Հայաստանի Հանրապետության կոմերցիոն Ազգային ժողովի վրա, կհիանար Գագիկ Ծառուկյանի նախընտրական ցուցակով և կապշեր սուվերեն պետությունում քաղաքականության վախճանի պատճառով:






Դիտումների քանակ 93188


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Էդոյին «քաղաքականով» են տարել

Էդոյին «քաղաքականով» են տարել

Հուլիսի 25, 2018


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարդ է ծեծել: Նրան բռնել են: ԲՀԿ-ն ուզում է Էդոյին ազատել, չի ստաց...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հունիսի 20, 2018


«Ծառուկյան» խմբակցության խայտառակ պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որին, անկեղծ ասած, հեշտ չէ ընկալել այլ քաղաքական ուժի մասնիկ, ք...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ