Սովորական խայտառակություն

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Փետրվարի 5, 2017
Օրինակելի պատգամավոր Շմայսը

Մարդիկ, ովքեր սիրում են երազել երանելի իրավիճակների մասին, Հայաստանի ապագա խորհրդարանը պատկերացնում են մի վայր, որտեղ պիտի մուտք չունենան պատեհապաշտներն ու մականունավորները: Սակայն այդ երազանքը չի խանգարում հիշյալ որակներին պատկանող անձանց մղվել դեպի իշխանություն և նախապատրաստվել առաջիկա պայքարին: Դրանցից մեկն էլ կարող է դառնալ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայս բռնաբարը:


Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արմավիրի մարզում: Ակնհայտորեն Շմայսին դուր է եկել օրենսդիրի տիղտղոսը, և նա պատրաստ է դա վիճարկել մի քանի այլ մականանավորների հետ: Ինքը` Մովսիսյանն առայժմ չի շտապում դրա մասին խոստովանել և իրեն ուղղված հարցերին զարմացական պատասխան է տալիս. «Ես հլը չեմ ճշտել, տեղյակ չեմ: Դուք ոնց-որ ինձնից շուտ եք առաջ ընկնում: Եթե դուք ինձնից շուտ եք իմանում՝ ի՞նչ ասեմ, ես ոչնչից տեղյակ չեմ»,- ասում է նա, սակայն նրա խոսքերը կասկածի չեն ենթարկում առաջադրման հավանականությունը:


Բանն այն է, որ իրականում Շմայսը ցանկացած քաղաքական ուժի համար նախանձելի, ցանկալի և օրինակելի պատգամավորի տիպար է մեր ժամանակներում: Իսկ դրա մասին վկայում է ոչ միայն վերջինիս փողոցային պահվածքը Ազգային ժողովում` իբրև ամենաազդու արգումենտ, այլև թվային ցուցանիշները նրա դրսևորումների մասին: Այսպես, ըստ «Պառլամենտ մոնիտորինգ»-ի տվյալների՝ Առաքել Մովսիսյանի «կողմ» քվեարկելու տոկոսային արտահայտությունը կազմում է 83.11 %: Չշտապեք մտածել, թե մնացած դեպքերում նա դեմ կամ ձեռնպահ է եղել: Ոչ և կրկին ոչ: Պարզապես Շմայսը մնացած 12.84 % դեպքերի համար բացակայել է խորհրդարանից, իսկ 4.05 %ի դեպքում պարզապես չի քվեարկել: Հավանաբար, հավես չի արել կոճակը սեղմել: Եվ ահա նման բացառիկ ցուցանիշ ունեցող մարդը, որը հլու-հնազանդ կերպով կողմ է այն ամենին, ինչ իրեն թելադրում են, ինչո՞ւ պիտի չընդգրկվի նախընտրական ցուցակներում: Ճիշտ է, խելք չի խոստանա, բայց 5 տարի շարունակ ոչ մի խնդիր չհարուցելու և կամակատար լինելու համար միշտ պատրաստ է:






Դիտումների քանակ 37652


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

Շմայսն անցավ Նիկոլի կողմը

Շմայսն անցավ Նիկոլի կողմը

Ապրիլի 21, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժման պայքարի միջոցներից ամենատարածվածը մայրաքաղաքի փողոցները կամ միջ...

Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով

Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով

Ապրիլի 17, 2018


Աշխարհն` աշխարհով, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, իր ծանր ու բարդ առաքելությամբ: Հանրապետության թիվ մեկ բռնաբա...

Շմայսը` հրեշտակի կերպարում

Շմայսը` հրեշտակի կերպարում

Ապրիլի 13, 2018


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շմայս բռնաբար մականվամբ Առաքել Մովսիսյանը Արմավիրի մարզում շատ բան ունի: Ու քանի որ գրեթե ամե...

Շմայս բռնաբարը գործ տվող է

Շմայս բռնաբարը գործ տվող է

Ապրիլի 5, 2018


ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, այսինքն՝ Շմայս բռնաբարը, հանցագործության մասին հաղորդում է ներկ...

Շմայսին զինաթափեցին

Շմայսին զինաթափեցին

Փետրվարի 28, 2018


Ոստիկանության ամենօրյա ամփոփագրերում տեղ էր գրավել նաև մի դեպք` կատարված Արմավիրի մարզի Այգեկ գյուղում: Ասվում էր, որ այս գյուղ...

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Փետրվարի 19, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ խայտառակ ծեծկռտուքի առիթով «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ական նախկին պատգամ...

Շմայսի չիրականացրած հերոսությունը

Շմայսի չիրականացրած հերոսությունը

Փետրվարի 13, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծուջարդի ու սկանդալի աղմուկը նորանոր տարածքներ է գրավում: Եվ այս իմաստով սպասելի է...

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Դեկտեմբերի 29, 2017


Ի՞նչ բան են Նոր տարին, Ամանորի հեքիաթը, Սուրբ ծննդյան խորհուրդը: Մարդիկ այս մասին շատ բան կարող են ասել, բայց ոչ երբեք այն, ինչ...

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Նոյեմբերի 24, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նորին մեծություն բռնաբարիչ Շմայսը, ով այս տարվա խորհրդարանական ընտրութ...

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Հոկտեմբերի 12, 2017


«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն այսքան աղմուկի պատճառ դարձավ և դեռ շարունակում է արյուն պղտորել, ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Շմայսը սիմվոլ է

Շմայսը սիմվոլ է

Հունիսի 2, 2017


Եթե որևէ մեկը հույսեր է փայփայում, թե վերջապես ազատագրվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ներկայությունից, ապա չարաչար...

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Ապրիլի 24, 2017


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խո...

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Ապրիլի 3, 2017


Տխուր լուր ենք ստանում Արմավիրի մարզից. Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ...

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Մարտի 29, 2017


Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայս բռնաբարը, գիտի...

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Ազնվագույն Շմայսի նամուսը

Ազնվագույն Շմայսի նամուսը

Փետրվարի 23, 2017


Այսօր Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ նահապետ Գալուստ Սահակյանն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են անկախ ...

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Փետրվարի 19, 2017


Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց մասնակիցներն արդեն հաշվարկում են իրենց ռեսուրսները, հնարավորությունները, պոտենցիալը...

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Դեկտեմբերի 24, 2016


Ամանորի նախաշեմին ՀՀԿ գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Եթե իսկ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ