Ազգային խայտառակություն

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Փետրվարի 2, 2017
Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերստին հանդես եկավ ելույթով և անդրադարձավ մեր երկրի ներքին խնդիրներին` մասնավորապես կոշտ հայտարարություններ անելով կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև հուլիսյան դեպքերի առնչությամբ: Ինչպես դեսպանի յուրաքանչյուր հրապարակային այլ ելույթ, այս մեկն էլ անմիջապես ոգևորության ալիքով պարուրեց Հայաստանի արևմտամետներին, առանձնապես դրանց այն հատվածին, ովքեր օրվա հաց են վաստակում իրենց կողմնորոշմամբ:


Օրինակ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հակված է պնդել, թե ի տարբերություն այլ երկրների դեսպանների, Միլսը ոչ թե պարզապես իր կառավարության խոսնակն է, այլ լիազորված է որոշումներ ընդունելու, և սովորաբար պետական դեպարտամենտը և քաղաքական ատյանները Միացյալ Նահանգներում շատ ուշադիր են լսում դեսպանի կարծիքը, այսինքն՝ դեսպանի դերը մեծ է: Խզմայլանը կարծում է, որ դեսպանի դերի գերագնահատումը ինչ-որ կերպ կանդրադառնա նաև իր վրա. ինչքան ուժեղ դեսպան լինի, այնքան ազդեցիկ կլինի հպատակ-արևմտամետ-ընդդիմադիր Խզմալյանը: Իսկ որպեսզի ինքը դիտվի եղածների մեջ ամենա-ամենան, Խզմալյանը ընդհանրապես անցնում է բոլոր սահմանները և սկսում է խմբագրել ու դասեր տալ Ռիչարդ Միլսին:


Նա ասում է, թե այնքան էլ համաձայն չէ դիվանագետի հնչեցրած գնահատականի հետ, որ Հայաստանում կոռուպցիան է ամենամեծ խնդիրը: «Իմ կարծիքով, դա ածանցյալ է, և երևի նրա դիվանագիտական դիրքը նրան թույլ չի տալիս ասել այն, ինչ մենք պարտավոր ենք ասել: Կոռուպցիան, իհարկե, ահռելի չարիք է, որը հետապնդում է մարդկային քաղաքակրթությանը դարեր շարունակ, սակայն կոռուպցիան բնորոշ է պետություններին: Հայաստանը պետություն չէ, այլ, ցավոք սրտի, պետության կցորդ է: Կոռուպցիան ունի երկու շերտ՝ տնտեսական և քաղաքական, առանց քաղաքական հովանավորության տնտեսական կոռուպցիան լուրջ մակարդակի չի հասնում»,- իր թեզն ամփոփում է Տիգրան Խզմալյանը` այն մեծ հույսով, թե մի գնդակով երկու նապաստակ խփեց: Գրանտակեր կինոռեժիսորը փաստացի ստանձնում է Միլսի չարտասանած մտքերը կարդալու առաքելությունը` դիվանագետին վերագրելով այն տեսակետը, որ Հայաստանի մեծ դժբախտությունը երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումն է, ու եթե իշխանությունները դառնան այնպիսին, ինչպիսին Խզմալյանն է, ապա Հայոց աշխարհը փրկված կլինի: Հիմա մնում է հասկանալ` դեսպանն իրո՞ք այդպես է կարծում, թե՞ Խզմալյանն իր հերթական ֆիլմն է նկարահանում, որտեղ գլխավոր դերակատարն ինքն է, իսկ կից դերը կվստահվի ԱՄՆ դեսպանին:






Դիտումների քանակ 64971


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

բարսեղյան լևոնը վտանգավոր է գյումրեցիների համար

Հունվարի 12, 2019


Իմացեք, որ 102-րդ ռազմակայանն ավելի քիչ վտանգ է ներկայացնում ձեզ համար, քան գրանտակեր բարսեղյան լևոնը: Հիշեք, որ նա սրբապիղծ է,...

խզմալյան տիկոն չի արդարացնում եվրոպացիների իղձերը

խզմալյան տիկոն չի արդարացնում եվրոպացիների իղձերը

Հունվարի 9, 2019


Հունվարի 12-ին՝ Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի և Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, Հայաստանի Եվրոպական կու...

Հայաստանին Ռուսաստանի պարտքի վերաբերյալ

Հայաստանին Ռուսաստանի պարտքի վերաբերյալ

Նոյեմբերի 9, 2018


Փաշինյան Նիկոլին սպասարկող մի խայտառակ պարբերական նյութ է հրապարակել, անունն էլ դրել է «Նազարբաևը խոստովանեց Հայաստանի դեմ դավա...

Նոր ակցիա ԵՊՀ-ում խունվեյբինների կատարմամբ

Նոր ակցիա ԵՊՀ-ում խունվեյբինների կատարմամբ

Նոյեմբերի 8, 2018


Լակոտ դավիթ պետրոսյանը, որը մեծացել է բորդելում և ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարն է, որը տապալեց Քոչարյանի ասուլիսը, որը ...

Խզմալյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Խզմալյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Նոյեմբերի 7, 2018


Հայաստանում ևս մեկ խայտառակ հակազգային կուսակցություն ստեղծվեց. արևմտամետ և լիբերալ համարվող Տիգրան Խզմալյանը ստեղծում է «Եվրոպ...

Փաշինյանը բացատրում է, թե ինչը կարելի է տանձի տեղ դնել, ինչը` ոչ

Փաշինյանը բացատրում է, թե ինչը կարելի է տանձի տեղ դնել, ինչը` ոչ

Հոկտեմբերի 17, 2018


«Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, ...

Ամերիկյան դեսպանը ֆաս է տալիս Փաշինյան Նիկոլին Պուտինի վրա

Ամերիկյան դեսպանը ֆաս է տալիս Փաշինյան Նիկոլին Պուտինի վրա

Սեպտեմբերի 5, 2018


Մարքսն ասում էր, որ պատմությունը երկու անգամ է կրկնվում. առաջին անգամ այն ողբերգություն է, երկորրդ անգամ` ֆարս: 10 տարի առաջ մե...

Ամերիկան չի հավատում Նիկոլին

Ամերիկան չի հավատում Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Արևմուտքից աջակցություն և մեծ ներդրումներ պահանջող վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս առիթ ունեցավ իր հիասթափությունը հայտնելու, որ...

Զգուշացեք, դեսպանը կենտրոնացել է

Զգուշացեք, դեսպանը կենտրոնացել է

Հուլիսի 7, 2018


Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացների մասին շատ օտաերկրացիներ են խոսել` դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուց...

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Ապրիլի 10, 2018


Լինում է, երբ ամերիկյան դեսպանն էլ է ճիշտ բաներ ասում: Պրն Ռիչարդ Միլսը մի քանի օր առաջ հարցազրույցում հայտարարել է, թե Միացյալ...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրակ...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Մեր օրերի Օթելլոն

Մեր օրերի Օթելլոն

Սեպտեմբերի 11, 2017


«Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը, ով վստահեցնում է, թե...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Հունիսի 23, 2017


«Ժառանգոււթյուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այս օրերին հավելյալ ակտիվության տպավորություն է ուզում գործել ...

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

Հունիսի 14, 2017


Այսօր «Ելք» դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն իրենց հարկի տակ հյուրընկ...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Հունիսի 8, 2017


Հայաստանում ԱՄՆ դեսպանը սիրում է պարբերաբար ելույթներ ունենալ և մեզ բացատրել, թե ինչ բան է ժողովրդավարական հասարակության մեջ ազ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ