Միջազգային խայտառակություն

Ինչպես Թրամփը խլեց մեր տունը

Փետրվարի 2, 2017
Ինչպես Թրամփը խլեց մեր տունը

Մաշա Գեսեն, Մարտինա Նավրատիլովա



Բարձրաստիճան լեսբոսուհիներն ընդդեմ Դոնալդ Թրամփի


Մենք սա միասին ենք գրել, քանի որ մեր մեջ ընդհանուր ինչ-որ բան կա։ Որոշ բաներ միանգամայն ակնհայտ են։ Մենք Միացյալ Նահանգներ ենք եկել մանուկ հասակում՝ փախչելով կոմունիստական ռեժիմներից։ Եվ մենք, միաժամանակ, լեսբոսուհիներ ենք։ Մենք նույնպես մերթ լալիս ենք, մերթ զայրանում ամերիկյան նոր նախագահի գործողություններից։ Բայց մեր ևս մեկ նմանությունը պակաս նկատելի է։ Այդ զայրույթի և հուսահատության պատճառով մենք երկուսս էլ զգում ենք, թե ինչպես ենք կորցնում մեր տունը։


Մի անգամ Մաշան երեկոն անցկացրել էր Բեռլինում՝ սոցիոլոգի և փիլիսոփայի հետ՝ փորձելով տալ «տուն» բառի բնորոշումը։ Երեքն էլ իրենց կյանքի կեսից ավելին ապրել են վեց տարբեր երկրներում, և յուրաքանչյուրն իրենն էր համարում առնվազն երկու լեզու։ Այնպիսի հանգամանքներ, ինչպիսին են ծննդավայր-երկիրը, կեցության տևողությունը և մայրենի լեզուն, նշանակություն չունեին։ Այլ բնութագրումներ էլ ի հայտ եկան. անվտանգության, սերտության զգացողություն, զբաղեցրած տարածքի որոշակիություն։ Այս զգացումների ուղղակի հակադրությունն էր այն զգացողությունը, թե ոտքերիդ տակից հողը փախչում է։


Նախագահ Թրամփը վախ է սերմանել մեր տներում։ Մենք երկուսս էլ ամուսնացած են կանանց հետ, որոնք ամերիկյան քաղաքացիություն չունեն (ռուս են և գրին-քարտ ունեն)։ Մենք դաստիարակում ենք երեխաների, որոնցից ոմանք ԱՄՆ քաղաքացիներ են, ոմանք էլ՝ ոչ։ Ամերիկացիների մեծամասնությունը պատկերացում չունի ներգաղթյալների միջավայրում անվտանգության հիերարխիայի գոյության մասին։ Մշտական գրին-քարտ ունեցողները պաշտպանված են ավելի լավ, քան ժամանակավոր կեցության իրավունք ունեցողները։ Մարդուն կարելի է զրկել քաղաքական ապաստանից և փախստականի կարգավիճակից գրչի մի հարվածով։ Ամենախոցելին ապաստան խնդրողներն են, քանի որ հազարավոր մարդիկ երկրում գտնվում են լեգալ ձևով և սպասում են հարցազրույցի կամ իրենց տված դիմումի պատասխանին, սակայն կարող են զրկվել ԱՄՆ-ում մնալու իրավունքից ինչ պատճառով ասես։ Շատերին, հարկադրված ձևով հայրենիք վերադառնալուց հետո, բռնություն և անգամ մահ է սպառնում։ Նման հիերարխիայում մեր գործընկերները և երեխաները մյուսներից ավելի լավ են պաշտպանված, բայց վտանգի զգացողությունը, միևնույն է, թափանցում է մեր տներ, ինչի պատճառով մենք արդեն մեզ ինչպես տանը չենք զգում։


Մարտինան Ամերիկա է եկել 18 տարեկանում, երբ դեռ սովորում էր դպրոցում։ Բայց նա արդեն համաշխարհային մակարդակի թենիսիստուհի էր։ Մի քանի ամիս առաջ Չեխոսլովակիայի իշխանություններն արգելել էին նրան մեկնել ԱՄՆ բաց առաջնությանը։ Հետո նրանք չեղարկեցին այդ որոշումը, բայց Մարտինայի մեջ առաջացած անօգնականության զգացումը բավական եղավ, որպեսզի նա, գալով ԱՄՆ, քաղաքական ապաստան խնդրի։ Միտքը, թե իշխանություններն իրենք են որոշելու՝ մասնակցի՞ նա մրցախաղի, թե՞ ոչ, ավելի շատ էր վախեցնում Մարտինային, քան ծնողներից (որոնց արդեն կարող էր և երբեք չտեսնել) հեռու, օտար երկրում ապրելու վախը։ Նա գիտեր, որ Ամերիկան ազատության երկիր է։


Մաշան նույնպես դա գիտեր մանկությունից։ Ծնողները նրան ԱՄՆ են տարել 14 տարեկանում։ Մինչ այդ նա երբեք չէր եղել Ամերիկայում, և չնայած այն ամենն, ինչ գիտեր, թողել էր հետևում, ԱՄՆ գալը նրա համար հայրենիք վերադառնալու պես բան դարձավ։ Նա մեծացել էր գրողների ընտանիքում, և գրելու, կարդալու ազատությունը չափազանց կարևոր հանգամանք էր, որը նրան գերել էր Ամերիկայում։ Մարտինայի համար խոսքի ազատությունը նույնպես շատ կարևոր էր Ամերիկայի մասին իր պատկերացումներում։ Նա սիրում էր պատմել անեկդոտներ, բայց միշտ չէ, որ ճիշտ էր գնահատում իր ունկնդիրներին։ Ուստի, նա ուզում էր խուսափել քաղաքական հետապնդումներից՝ երբեմն ոչ ժամանակին արված հումորի համար։ Բացի այդ, Մարտինան մի գաղտնիք ուներ, որը ոչ մի կերպ չէր կարողանում բացահայտել Չեխոսլովակիայում։ Նրան կանայք էին դուր գալիս։


Ինչպես պարզվեց, խոսքի ազատությունն Ամերիկայում նույնպես իր սահմանափակումներն ուներ։ Իմիգրացիոն քաղաքականությունը, որը մնացել էր 20-րդ դարասկզբից և ամրագրվել էր 1952թ.՝ Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքով, պահանջում էր «սեռական շեղումներ ունեցող մարդկանց» դեպորտացիա, քանի որ նրանք «փսիխոպատ անձնավորություններ» էին։ Ներգաղթի և հպատակության ընդունման ծառայությունը, որը 1950 և 1960-ական թթ. ամեն տարի տասնյակ մարդկանց էր արտաքսում երկրից, դադարեցրեց համասեռամոլների «որսը», բայց բացահայտ գեյերին և բիսեքսուալներին քաղաքացիություն, միևնույն է, չէր տրամադրվում։ Մարտինան այն ստացավ 1981թ., բայց այդ պահին Կանանց թենիսի ասոցիացիան խնդրեց նրան չբացահայտել իր սեռական կողմնորոշումը։ Կանանց մարզաձևերը ցնցվում էին սկանդալներից, իսկ հովանավորները սպառնում էին դադարեցնել ֆինանսավորումը։ Եվ նա սկսեց սպասել (իսկ, ահա, որոշ լրագրողներ՝ ոչ)։


Մաշան որոշեց պայքարել Ներգաղթի և հպատակության ընդունման հոմոֆոբ ծառայության դեմ, երբ 1989թ. քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրեց։ Նա նամակ գրեց, որում տեղեկացրեց, որ լեսբոսուհի է, բայց իրեն «փսիխոպատ անձնավորություն» չի համարում։ Նա մտադիր էր դիմել դատարան՝ սպասելով, որ կմերժեն, բայց նրան, այնուամենայնիվ, քաղաքացիություն տվեցին։ Հաջորդ տարի համասեռամոլների դեմ ներգաղթի օրենքի դրույթները վերջապես հանվեցին։ Մաշան քաղաքացիություն ստանալը նշեց քաղաքացիական անհնազանդության ակցիայով Նյու Յորքի Ներգաղթի և հպատակության ընդունման ծառայության շենքի առջև՝ ընդվզելով ՎԻՉ ունեցող մարդկանց ԱՄՆ մուտքի արգելքի դեմ, ինչի համար նրան ձերբակալեցին։


Մարտինայի պարագայում քամինգ-աութի ճանապարհը երկար ստացվեց։ 1993թ. նա վերջապես հանդես եկավ Վաշինգտոնի գեյերի և լեսբոսուհիների քայլերթում։ Ամբոխը նրան բուռն ողջունեց։ Ուր էլ որ նա գնար այդ օրը, մարդիկ ամենուրեք շնորհավորում էին նրան։ Թվում էր՝ կինը, որը տարիներ շարունակ ռեկորդներ էր սահմանում ամենակարևոր համաշխարհային մրցաշարերում, պետք է վարժված լիներ ամբոխի խոնարհմանը։ Բայց նրա պարագայում ամեն բան այլ էր։ Նրա խաղը քննադատում էին՝ անվանելով չափազանց կոշտ, նրա անհատական ոճը համարում էին չափից ավելի ագրեսիվ, իսկ հանդիսատեսները գրեթե միշտ նրա մրցակցուհիների կողմից էին, որոնք միշտ ավելի կանացի էին։ Եվ ահա հանկարծ նրա մեջ զգացում առաջացավ, որը երբեք չէր զգացել կորտում, և որը նրան արդեն անհնար էր թվում։ 18 տարի ապրելով Ամերիկայում՝ նա վերջապես իրեն զգաց ինչպես տանը։


Ստացվում է, որ մեզ այստեղ հույսն է բերել։ Ոչ թե հույսն այն բանի, որ մենք անմիջապես տուն կգտնենք մեզ համար Ամերիկայում, այլ ազատության սպասումը, որը թույլ է տալիս Ամերիկան սեփական տուն դարձնել։ Այդ գործընթացն անպայման ենթադրում էր ազատություն՝ պայքարելու հանուն փոփոխությունների Ամերիկայում, որպեսզի այն ընդունի մեզ գրկաբաց։ Բայց ոչ միայն մեզ, այլև մեր նմաններին, ինչպես նաև մեզնից տարբեր մարդկանց, որոնք իրենց հետ փոփոխություններ էին բերում։ Այդ հույսը ԱՄՆ բերեց ավելի քան 42 միլիոն մարդու տարբեր երկրներից, այսինքն՝ բնակչության ավելի քան 13 տոկոսը։ Եվ այդ հույսն այսօր փորձում է գողանալ մեզնից Թրամփը՝ կանգնեցնելով փախստականների ծրագիրը, արգելելով երկիր թողնել գերազանցապես մուսուլմանական յոթ երկրների մարդկանց, մտադրվելով պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, թույլ տալով Սպիտակ տանը այլատյաց արտահայտություններ անել, համարելով, որ իր «Ամերիկան՝ ամենից առաջ» գաղափարը չգիտես ինչու նշանակում է, թե բոլոր նրանց, ովքեր Ամերիկայում չեն ծնվել, չի կարելի թույլ տալ գալ այստեղ։


Թրամփի քաղաքականությունից ամենից շատ տուժել են այն մարդիկ, ովքեր իսկապես անհապաղ ապաստան ստանալու կարիք ունեն։ Իսկ հետագայում կտուժեն տասնյակ միլիոնավոր այլ մարդիկ, ովքեր մեծացել կամ մեծանում են այն մտքով, որ ինչ-որ տեղ կա ազատության երկիր, որը կարող է տուն դառնալ նաև իրենց համար։ Նրանց մեծամասնությունը երբեք չէր գա ԱՄՆ, բայց նրանք իրենց էլ ավելի անվտանգ են զգացել շնորհիվ ներգաղթյալներին ընդունելու ամերիկյան ավանդույթի։ Սա իդեալ է, որը երբեք չի իրագործվել լրիվ չափով, բայց որը ցայժմ կարևորագույն նշանակություն է ունեցել Ամերիկայի համար։


Յուրաքանչյուր չորրորդ մարդն ԱՄՆ-ում ներգաղթյալ է կամ ներգաղթյալի տղա/աղջիկ։ Մարդկանց մեծամասնությունն այս երկրում ներգաղթյալ է կամ նրա հետնորդը։ Եթե նրանք, եթե մենք հանդես չգանք Թրամփի դեմ, մենք նույնպես կզրկվենք մեր տնից՝ անգամ շարունակելով ապրել այստեղ։

 

Մաշա Հեսեն, սյունակագիր, «Մարդն առանց դեմքի. Վլադիմիր Պուտինի անհավանական վերելքը» և այլ գրքերի հեղինակ,


Մարտինա Նավրատիլովա, թենիսիստուհի, գրող, իրավապաշտպան

 

Աղբյուրը՝ ИНОСМИ






Դիտումների քանակ 67426


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թրամփը Փաշինյան Նիկոլի ղադրը չիմացավ

Թրամփը Փաշինյան Նիկոլի ղադրը չիմացավ

Սեպտեմբերի 20, 2018


Վատ լուրեր ենք ստանում Ամերիկայից: Պարզվում է, ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետին Ամերիկայում չեն ընդունի ոչ Թրանփը, ոչ Փենսը: Փա...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Սեպտեմբերի 21, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել: Բայց ամենաշատը նրանից կարելի է անտեղյակություն սպասել: Այդ բանը նախագահը մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Թրամփ-անհաջողակը

Թրամփ-անհաջողակը

Հունիսի 16, 2017


Դոնալդ Թրամփի երրորդ կինը (ինչպեսև առաջին երկուսը) երբեք առաքինությամբ աչքի չի ընկել, և սոցցանցերի օգտատերերը կանոնավորապես կա...

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Ապրիլի 14, 2017


Երկու օր է` երկրի, համացանցի, լրատվամիջոցների և նույնիսկ իրավապահների ուշադրությունը սևեռված է «Hayastan24» կայքի կողմից հրապար...

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Մարտի 26, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից պահանջել է 375 մլրդ դոլար այն քայլերի համար, որոնք ՆԱՏՕ-ն ձեռնարկե...

Դոնալդ Թրամփի աղջիկը տանը չի մնա

Դոնալդ Թրամփի աղջիկը տանը չի մնա

Մարտի 23, 2017


Ընտրությունների մասնակից ընդդիմադիր քաղաքական ուժերի համար վերջերս մոդայիկ է դարձել խոսել կոալիցիաներից, այսինքն՝ խոսել այն մաս...

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Փետրվարի 16, 2017


Ամերիկայից ստացվող նորությունների ֆոնին տպավորություն է ստեղծվում, ասես այնտեղ հաճախ է եղել Տիգրան Ուրիխանյանը և խորհրդատվությո...

Հայ գրանտակերներին սև օրեր են սպասվում

Հայ գրանտակերներին սև օրեր են սպասվում

Հունվարի 27, 2017


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհին զարմացնելու և զայրացնելու բազմաթիվ առիթներ ունեցավ: Բայց դրանցից մեկը հատկապես անսպ...

Սաակաշվիլին թփերում

Սաակաշվիլին թփերում

Հունվարի 22, 2017


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գնացել էր Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ