Սովորական խայտառակություն

Ինչո՞ւ է հեռանում Շերիֆը

Հունվարի 30, 2017
Ինչո՞ւ է հեռանում Շերիֆը

Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Շերիֆի բացակայությունը «Բարգավաճ Հայաստանի» շարքերում հազիվ թե որևէ հետևանք ունենա: Թե՛ իբրև պատգամավոր, թե՛ իբրև կուսակցական նա միշտ էլ ընդգրկված է եղել «գունազրկվածների» թվում, ովքեր ոչնչով աչքի չեն ընկել և լռությունը նախընտրել են շփման մյուս բոլոր ձևերից:

 

Սակայն Շերիֆի առանձնահատկություններից մեկն այն է եղել, որ նրա լռությունը ժամանակ առ ժամանակ կարող էր երկիմաստ լինել: Օրինակ, երբ Գրիգորյանին զրկեցին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, դրա շուրջ այդպես էլ որևէ բացատրություն չհնչեց, թեև անզեն աչքով էլ տեսանելի էր, որ ներքին խմորումներ ու հակասություններ կային:


Հիմա Շերիֆի շրջապատը լուրեր է տարածում այն մասին, որ ԲՀԿ-ից նրա հեռացումը պայմանավորված է Ծառուկյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրներով: Սակայն նման խոսակցությունները սոսկ ծխածածկույթ են` քողարկելու բուն շարժառիթները: Եթե Գրիգորյանն ուներ նման կնճռոտ հարցեր, ինչո՞ւ ԲՀԿ-ն չլքեց ավելի վաղ, այլ հեռացավ միայն Ծառուկյանի վերադարձից հետո: Իսկ եթե հիշենք, որ Գագիկ Ծառուկյանը գալուց առաջ խոստացել էր բոլոր անվստահելիների ու անհավատարիմների հարցերը լուծել, ապա Շերիֆի դեպքը միանգամայն տեղավորվում է սրա շրջանակներում: Գաղտնիք չէ, որ լինելով ԲՀԿ կազմում՝ Շերիֆը տարատեսակ իրավիճակներում աջակցում էր իշխող կուսակցությանը կամ նրա ներկայացուցիչներին, իսկ հարազատ կուսակցության անդամների հետ նրա շփումները գրեթե դադարել էին: Նման բան հազիվ թե տեղի ունենար այն պատճառով, որ նա Ծառուկյանի հետ ֆինանսական անհամաձայնություն ունի: Շատ ավելի հավանական է, որ Գրիգոր Գրիգորյանն այս դեպքում կրկնեց Ծաղիկ Ռուբոյի պատմական թռիչքը: Թռիչք դեպի անհայտություն:






Դիտումների քանակ 48607


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լեյշմանիոզը՝ Փաշինյանի հեղափոխության և կարգին հայկոյի հերթական ձեռքբերում

Լեյշմանիոզը՝ Փաշինյանի հեղափոխության և կարգին հայկոյի հերթական ձեռքբերում

Հուլիսի 30, 2019


Տեղեկանք. լեյշմանիոզները վարակիչ բնաօջախային, հիմնականում զոոնոզ, փոխանցվող հիվանդությունների խումբ են, որոնք տարածված են արևադ...

Մասնագետը՝ մեզ սպառնացող համաճարակների մասին

Մասնագետը՝ մեզ սպառնացող համաճարակների մասին

Հուլիսի 26, 2019


«Հայաստանում այսօր սանիտարահամաճարակային ու անասնահամաճարակային վիճակը պայթյունավտանգ է, բայց պետական մարմինները ոչ մի քայլ չեն...

Ծառուկյանը գնաց, Շերիֆը եկավ

Ծառուկյանը գնաց, Շերիֆը եկավ

Մայիսի 13, 2015


Հիմա Քոչարյանը դեռ չի վերադարձել: Սակայն վերադարձել է նրա երկրպագու Շերիֆը: Եվ արդեն հեշտ է կռահել, թե առաջիկայում որն է լինելո...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ