Սովորական խայտառակություն

«ՍԱՍ» սուպերմարկետը` ընտրական բաղադրիչ

Հունվարի 19, 2017
«ՍԱՍ» սուպերմարկետը` ընտրական բաղադրիչ

Եթե նորագույն տեխնոլոգիաներն ու գիտության վերջին ձեռքբերումները կարելի է ներմուծել ընտրական գործընթացներում, ապա ի՞նչն է խանգարում, որ դա արվի բոլոր իմաստներով և մակարդակներում: Եթե քաղաքացին այսօր ընտրում է համացանցի օգնությամբ, կիրառվում են տեսախցիկներ և այլ կարգի հնարավորություններ, ուրեմն ճիշտ ժամանակն է, որ ընտրակաշառքները նույնպես մատուցվեն քաղաքակիրթ եղանակով:


Ահա հենց այս կարևորագույն ու բարդ խնդրի լոււծման ողջ ծանրությունն իր ուսերին է առել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը: Վերջինս հիմա շատ դժվարին իրավիճակում է հայտնվել, քանի որ ընտրությունների ռեյտինգային քվեարկության առումով հատկապես համառ պայքար է սպասվում Արաբկիրի ընտրատարածքում, որտեղ էլ նա առաջադրվելու է: Արդեն հայտնի են նրա նվազագույնը 4 մրցակիցներ, և բոլորն էլ, այսպես ասած, լայն հնարավորությունների տեր անձինք են:


Ճիշտ է, «ՍԱՍ»-ի Արտակը նախորդ փորձերից գիտի, որ անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ուժերը` ներառյալ քրեական տարրերին ու շենքերի լիազորներին: Բայց սա թեև ավանդական, սակայն իր դարն ապրած մեթոդ է: Այս մարդիկ սովորաբար հայտնվում են անհարմար իրավիճակներում, բռնվում են ընտրակաշառք բաժանելիս ու անձնագրեր հավաքելիս: Իսկ դրա փոխարեն կարելի է նախապատվությունը տալ շատ ավելի «աննկատ» եղանակին: Արտակ Սարգսյանը հենց այդպես էլ վարվել է: Իր նախընտրական շտաբի պատասխանատուներին նա տրամադրել է իր իսկ սեփականությունը հանդիսացող «Ալդո» խանութների և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցերի՝ 200 հազար դրամ արժողությամբ քարտեր: Եթե ինչ-որ բան անհրաժեշտ է, ապա կարելի է մտնել խանութ ու տեղում ստանալ: Այս դեպքում ոչ մեղադրանքներ կլինեն, ոչ էլ գործարքը տեսանելի կդառնա: Փոխարենը վճարումները կկատարվեն արագ և որակով:






Դիտումների քանակ 13652


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

Հունիսի 5, 2018


Ներկա իրավիճակում ամենադժվարը թերևս ՀՀԿ-ական թևի գործարար շերտի վիճակն է: Ի՞նչ պիտի անեն սրանք: Կամ պիտի շարունակեն հավատարիմ մ...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

Սեպտեմբերի 14, 2017


Ոչ ոք չի մոռացել ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորհրդարանական ընտրություններ...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

Մայիսի 26, 2017


Հրապարակվեցին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների վերջնական ցուցակները: Պատկերը բավական տպավորիչ է, և նրանցից յուր...

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ապրիլի 15, 2017


Հայաստանյան մամուլը ողողված է ՍԱՍ-ի Արտակի մասին սկանդալային բացահայտումներով: Հրապարակված է մի ձայնագրություն, որտեղից ակնհայտ...

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Ապրիլի 14, 2017


Երկու օր է` երկրի, համացանցի, լրատվամիջոցների և նույնիսկ իրավապահների ուշադրությունը սևեռված է «Hayastan24» կայքի կողմից հրապար...

«Արմենիան» և ՍԱՍ-ը մանկասպանություն են գովազդում

«Արմենիան» և ՍԱՍ-ը մանկասպանություն են գովազդում

Մայիսի 18, 2016
4

«Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Առաջնորդները» սերիալում բացահայտ գովազդվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Հա...

Կուզե՞ս մանդատս նվեր տամ քեզ

Կուզե՞ս մանդատս նվեր տամ քեզ

Սեպտեմբերի 16, 2015


Նախագահը վերջերս անդրադարձավ ճանապարհատրանսպորտային խնդիրներին, մասնավորապես, խոսք գնաց այն պաշտոնյաների մասին, ովքեր չարաշահու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ