Սովորական խայտառակություն

Որտե՞ղ թաքցնել «Համախմբման» անձնական շահը

Հունվարի 19, 2017
Որտե՞ղ թաքցնել «Համախմբման» անձնական շահը

Հայտարարությունն այն մասին, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են դաշինքով, իրավունք է տալիս եզրակացնել, որ ներկա պահին Վարդան Օսկանյանի թիմը համակիրներ է փնտրում ոչ այնքան գաղափարական, որքան նպատակային հենքի վրա: Այս փաստը հաստատում է նաև այդ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, երբ ասում է, որ բացի ՀՀԿ-ից ցանկացած այլ ուժի հետ պատրաստ են համագործակցության: Իսկ սա արդեն իսկ նշանակում է, որ նրանց գլխավոր ցանկությունը իշխանություն վերցնելն է, և դրա համար նույնիսկ սատանայի հետ գործարքի կգնան: Մնում է միայն իշխանատենչությունը քողարկել գեղեցիկ բառերով, ինչն էլ հմտորեն անում են տիկին Էլինարն ու մյուսները:


Օրինակ, գաղափարական անհամապատասխանության, այս կամ այն հարցում տարբերվող մոտեցումներ ունենալու արգելքը իսկույն հօդս կցնդի, եթե ասվի, թե իբր նրանք իրենց ջանքերը մեկտեղել են Հայաստանի առջև ծառացած խնդիրները միասնական ջանքերով լուծելու համար ու մի կողմ են դրել երկրորդական տարաձայնությունները: Այսպես և ազդեցիկ է հնչում, և հայրենասիրական: Իսկ ահա իշխանատենչ, հավակնոտ, ամբիցիոզ անհատներին մի հարկի տակ հավաքելու փաստը, որը կարծես թե անհնար էր հերքել, Էլինար Վարդանյանի խմբագրմամբ մատուցվում է հետևյալ կերպ. «Մեզ մոտ հավաքված են ոչ թե ամբիցիոզ, այլ Հայաստանի շահերն անձնականից վեր դասող մարդիկ»:


Այս միտքը կարող է համարվել շաբաթվա գլխավոր զավեշտը, որովհետև ում` ում, բայց «Համախմբման» տանիքի տակ հավաքվածներին հասարակությունը շատ վաղուց է ծանոթ, գիտի նրանց արածներն ու չարածները, բազմաթիվ անգամ տվել է իր գնահատականն ու չափել է վերջիններիս անձնական շահերի բարձրությունը` հաստատելով, որ այդ վերելքներից բոլորովին տեսանելի չեն երկրի մտահոգությունները: Այն իշխանությունը, որին ձգտում է «Համախմբումը», արդեն ունեցել և օգտագործել է լիուլի: Այդ գործածումից Հայաստանի քաղաքացիների վիճակը բոլորովին լավը չդարձավ, փոխարենը հրաշալի կարողություն դիզեցին բոլոր նրանք, ովքեր առանց վատ զգալու նույնիսկ այսօր են խոսում հանրային շահերի ու պետության բարօրության մասին: Իսկ Էլինար Վարդանյանը ստանձնել է փաստաբանի դերը, որ ցանկանում, բայց չի կարողանում արդարացնել ամբաստանյալներին:






Դիտումների քանակ 12961


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

Մայիսի 29, 2018


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աննախադեպ ակտիվացումը որևէ հեղափոխական բնույթ չունի: Կարելի է ընդամենը ասել, որ Նիկոլի նախաձե...

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մարտի 31, 2018


Արտախորհրդարանական բազմաթիվ քաղաքական ուժեր հերթով, մեկը մյուսի հետևից հայտարարում են այն մասին, որ իրենք Ազատության հրապարակ չ...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

Հուլիսի 5, 2017


Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ երկարատև ու համառ գաղտնապահությունից հետո վերջապես ազդարարվեց նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմ...

Անճարակների պասիվությունը

Անճարակների պասիվությունը

Մայիսի 30, 2017


Այն, որ ՕՐՕ դաշինքն իր դարն ապրել է, դա արդեն բոլորի համար է հասկանալի: Սակայն դաշինքից պոկված բեկորների հետագա ճակատագիրն առայ...

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Մարտի 10, 2017


Այսօր էլ համանման մի իրավիճակ ստեղծվեց, և Օսկանյանն այդ տրամադրությունների ազդեցության ներքո հայտարարեց, որ ինչպես Հայաստանում,...

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

Մարտի 3, 2017


Ժամանակին, երբ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ միանում է «Համախմբում» կուսակցությանը, Օս...

Փախուստ դաշինքից

Փախուստ դաշինքից

Փետրվարի 28, 2017


Քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակներն արդեն ամբողջական են, շատ շուտով կտրվի նախընտրական քարոզարշավի մեկնարկը, բայց և այնպես ...

Հեռացող Վահեն, մնացող դաշինքը

Հեռացող Վահեն, մնացող դաշինքը

Փետրվարի 15, 2017


Ընդամենը երկու օր առաջ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը հրապարակեց իրենց ցուցակի առաջին տասը անունները և դրանց շարքում էր նաև ԱԺ ...

Մեռյալ կետի վրա

Մեռյալ կետի վրա

Փետրվարի 10, 2017


Եթե այս օրերին ցանկացած կուսակցության հարցում արվի, թե իրենք ինչով են զբաղված, բոլորն անխտիր կպատասխանեն, որ նախընտրական բուռն ...

Օսկանյանն անիմաստի մեջ իմաստ է փնտրում

Օսկանյանն անիմաստի մեջ իմաստ է փնտրում

Փետրվարի 9, 2017


«Համախմբում» կուսակցության ներսում և հատկապես Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան դաշինքում կա մի թեմա, որի մասին նախընտրում են լռե...

Սեյրանի հավատաքննիչն ու վրացական փողերը

Սեյրանի հավատաքննիչն ու վրացական փողերը

Փետրվարի 3, 2017


«Համախմբում» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Նախկին ՄԻՊ, այժմ այդ կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը բոլորին վ...

Փախչում են Օսկանյանից

Փախչում են Օսկանյանից

Հունվարի 30, 2017


Վարդան Օսկանյանի կուսակցությունում գործերը լավ չեն: Նրա երկու զինակիցները` Վահե Հովհաննիսյան և Էլինար Վարդանյան գեղեցիկ զույգը,...

Դեռ չմիավորված արդեն պառակտվում են

Դեռ չմիավորված արդեն պառակտվում են

Հունվարի 24, 2017


«Համախմբում» կուսակցությունը, որի անվանումն արդեն իսկ պիտի հուշեր իրենց գլխավոր մարտավարության մասին, սայթաքեց միավորման առաջին...

Քաղաքական դաշի՞նք, թե՞ проходной двор

Քաղաքական դաշի՞նք, թե՞ проходной двор

Հունվարի 23, 2017


Երբ հայտնի դարձավ, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ղեկավարած կուսակցությամբ հանդերձ միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապ...

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Հունվարի 18, 2017


Հին ամերիկյան անեկդոտ կար, պատմում էր մի դժբախտ ամերիկացու մասին, որից սկզբունքորեն այս օրերին օրինակ են վերցնում որոշ հայ քաղա...

Գոհ են, բայց չգիտեն, թե ինչից

Գոհ են, բայց չգիտեն, թե ինչից

Հունվարի 9, 2017


Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունն այսօր խիստ տարօրինակ մի հայտարարությամբ է հանդես եկել: Կուսակցությունը ...

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Դեկտեմբերի 10, 2016


Այն, ինչ այս օրերին կատարվում է ԲՀԿ ու «Համախմբում» կուսակցությունների ներսում, այլ կերպ չես անվանի, քան մոլորվածի տվայտանքներ ...

«Համախմբումը» հուսահատության գրկում է

«Համախմբումը» հուսահատության գրկում է

Դեկտեմբերի 8, 2016


«Վիճակը շատ բարդ է և ծանր»: Այս բառերի հեղինակը մենք չենք: Սա ոչ մեր ենթադրությունն է, ոչ էլ գնահատականը: «Համախմբում» կուսակցո...

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Ռոբերտ Քոչարյանին զինաթափել են

Նոյեմբերի 28, 2016


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ շաբաթներ առաջ տված խոստումը, թե մոտ ժամանակներս կհրապարակի իր վերաբերմունքը ներքաղաքական իրավի...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ