Ազգային խայտառակություն

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017
ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Ջհանգիր Լֆիկյան


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդին։ Նրանց վրեժն ու ցասումը ուղղորդված տապալում էին նորանկախ հայկական պետականությունը։ Հրեշտակները դիվայնացվում էին օր օրի։ Եվ այստեղ հարցեր են ծագում, որոնց պատասխանը մեր քաղվերլուծաբաններն ու պատմիչները խուսափում են տալ, նրանք այսօր էլ դեռ գտնվում են քաղաքական ամնեզիայի կաղապարներում։ ԱՄԿ-ն խորհրդային կայսրապետության դեմ պայքարի խորհրդանիշ էր։ ԱՄԿ-ի առանձին զինվորյալներ նահատակվեցին հանուն Հայաստանի անկախության, այսինքն` նրանց պայքարը գաղափարական-նվիրական էր։ Հիշենք թեկուզ հանրահայտ Ստեփան Զատիկյանին, ով 1970-ականների կեսերից այս կազմակերպության փաստացի ղեկավարն էր։ Վերջինս մահվան դատապարտվեց Մոսկվայի մետրոյում իրականացված պայթյունի կազմակերպման մեղադրանքով։ Մինչև օրս էլ անհայտ է, իսկապե՞ս Զատիկյանի խումբն էր վերոնշյալ ծայրահեղ անհեթեթ և աննպատակ ահաբեկչության կազմակերպողն ու իրականացնողը։ Բայց այս խնդիրը դուրս է մեր ներկա դիտարկումների շրջագծից։


Այլախոհական քաղաքակրթություն


ԱՄԿ-ն խորհրդային այլախոհության ճամբարում ամենանշանավորներից էր։ Իր գործունեության արմատականությամբ այն լրջորեն մրցակցում էր ռուսական մոնարխիստների և հրեական «Բունդ» ընդհատակյա կազմակերպությունների հետ։ Բայց, ի տարբերություն այլախոհական-ընդհատակային շատ կազմակերպությունների, հայկական այլախոհական շարժման դրոշակակիր կառույցը որևէ ձևով չէր ընդդիմանում ո՛չ խորհրդային կարգերին, ո՛չ կայսրապետության գաղափարախոսության սնանկությանը, ո՛չ էլ խորհրդային հասարակությունում առկա բազմաթիվ հիմնարար կեղծիքներին, ո՛չ էլ, ի վերջո, խորհրդային երկրի սահմանադրությանը։ ԱՄԿ-ն պահանջում էր հենց ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան հոդվածների ոգուն հարիր թույլ տալ, որ ՀԽՍՀ-ն անկախանա։ Սա էր թերևս խորհրդահայ ընդհատակի աջթևային կազմակերպության գլխավոր առանձնահատկությունը` ԱՄԿ-ն գործում էր բացառապես օրենքի դաշտում, այսինքն` կայսրապետական բիրտ օրինազանցությանը հակադրում էր իր քաղաքակիրթ այլընտրանքը։ Սակայն...


Սևեռուն գաղափարի հորձանուտում


ԱՄԿ-ի հռչակած անկախական մանիֆեստները խանդավառ հենվում էին մեր ազգային հինավուրց արժեքներին` սկսած Հայկ Նահապետից, վերջացրած իրենց իսկ մտահղացումներով։ Սակայն չափազանց կարևոր մի բան էին նրանք մոռացության մատնել. եթե ԽՍՀՄ-ը թույլատրում էր ՀԽՍՀ-ի անկախացումը, ապա մի՞թե Խորհրդային Հայաստանի 3 մլն բնակչության չափահաս շուրջ 2,5 միլիոնը պատրաստ էր ապրելու միֆական անկախ Հայաստանում։ Պատմական հողերի վերադարձի (Արարատ լեռան ազատագրման) գերհարցը, անկասկած, համահայաստանյան մի խարույկ էր, որը վառվում-ջերմացնում էր մեր խորհրդահայ հոգիները։ Երկրորդ, ոչ պակաս բոցկլտուն խարույկը վրեժն էր, 2 մլն նահատակների անմեղ արյան դղրդուն արձագանքը։


Անկախ Հայաստանը երբեք չի եղել համահայաստանյան գերխնդիր, ՀԽՍՀ-ում 60-80-ականներին Հայաստանն ու հայությունը ապրում էին քիչ թե շատ քաղաքակիրթ բարեկեցության մեջ և եթե երազում էին, ապա հիմնականում ամերիկյան ազատ և շռայլորեն հարուստ կացութաձևերի մասին։ Այսպիսով, ԱՄԿ-ի գաղափարական առաջնորդները (կուսակցության հիմնադիրներ Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը և նրանց զինընկերներ Ստեփան Զատիկյանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը և մյուսները), մեղմ ասած, այնքան էլ լավ չէին պատկերացնում, արդյո՞ք Հայաստանի բնակչության մեծամասնությունը ինքնամոռաց տրվելու էր անկախ պետականության գաղափարին։ Նման «մանրուքները» չէին անհանգստացնում ԱՄԿ-ականներին։ Նրանք ոտքից գլուխ տարված էին սևեռուն գաղափարով. Հայաստանը պետք է դառնա անկախ պետություն, հայերը պետք է վերականգնեն իրենց պատմական հայրենիքը («պատմական հայրենիքը» ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայկական լեռնաշխարհը` 300 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) և ապրեն Վահագն Վիշապաքաղի և Արա Գեղեցիկի առասպելների տիրակալությունում։


Բայց վերոնշյալը դեռ ինչ-որ չափով տանելի է։ ԱՄԿ-ի քաղաքականության աշխղեկները զարմանալի մանկամտություն էին դրսևորում անկախ Հայկական Հանրապետության, առհասարակ, աշխարհաքաղաքական ճակատագրի նկատմամբ։ Այսպես, ինչ-որ հրաշքով Հայկական Անկախ Հանրապետությունը (այսուհետ` ՀԱՀ) դիցուք անկախանում է, նրա տնօրինման տակ են դրվում Ջավախքը, Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը, նրան են նվիրաբերվում Կարսը, Արդահանը, Վանն ու Անիի ավերակները, ՀԱՀ-ն, բնականաբար, ունենում է իր բանակը, դրոշն ու զինանշանը, շուրջ 100 հազար քառակուսի կիլոմետր բնօրրան տարածքում ապրում են դրա օրինական ժառանգորդները, ասենք, շուրջ 7 մլն արորդի հայեր, երկիրը կառավարում են ԱՄԿ-ի հարյուրապետերը, բայց մի՞թե այս հզոր պետականության ծնունդը բնավ չի անհանգստացնում համաթուրանական (պանիսլամական կամ պանթյուրքական) գաղափարախոսության ճարտարապետներին և շինարարներին, ասենք, թեկուզ Իսրայելին, Պակիստանին, բուն Թուրքիային, ի վերջո ԱՄՆ-ին։ Հիշենք, որ Պակիստանը այն եզակի երկիրն է, որը մինչ օրս չի ընդունել ՀՀ-ի անկախ պետականության փաստը։ Մի խոսքով, ինչպես Մեծն Թումանյանն է ժամանակին ասել, ոչ թե գաղափարն է մտել գլխի մեջ, այլ գլուխը գաղափարի։


Թե ինչպես անկախության հրեղեն հավքը դարձավ գող կաչաղակ


Անկախ Հայաստանում ԱՄԿ-ի նվիրյալները բավականաչափ արագ գտան իրենց տեղը, ճշտեցին իրենց դերը և սահմանեցին իրենց խաղադրույքները։ ԱՄԿ-ն, այո, կամենում էր իր անպտուղ պայքարի պտուղները լիուբոլ քաղել, անպտղությունից չորացավ նրանց թզենին. ԽՍՀՄ-ը այդպես էլ չընդառաջեց նրանց և ՀԽՍՀ-ին անկախություն չշնորհեց։ Այժմ առջևում ՀԽՍՀ-ի ժառանգորդ ՀՀ-ն էր, հսկայական գույքն ու կայքը տիրազուրկ էր, այն անտերության մատնել չէր կարելի։ Սակայն մի բան էլ չմոռանանք. 1986-ից քաղբանտարկյալները վերադառնում էին այլախոհական ճամբարներից, խորհրդային պետությունը նրանց իրավունքները վերականգնելով նաև նյութաֆինանսական փոխհատուցում էր կատարում։ Այսպես, Հայրիկյանը, Նավասարդյանը, Արշակյանը, Մարկոսյանը և էլի մի քանիսը դրամական լուրջ փոխհատուցում ստանալով, գնեցին «Ժիգուլի» մակնիշի մեքենաներ, մյուսները բնակարան կամ ամառանոց ձեռք բերեցին և այլն։ Բայց միջին հայաստանաբնակին լիարժեք գոհացում պարգևող վերոնշյալ բարիքները աննշան մի բան էին անսահմանափակ հավակնություններով ախտահարված ԱՄԿ-ականների համար։


Եվ հերոսները դարձան հակահերոս


ԱՄԿ-ից ծնվեցին Հայաստանի հանրապետական կուսակցությունը (հիմնադիր` Աշոտ Նավասարդյան), Ազգային ինքնորոշում միավորումը (հիմնադիր` Պարույր Հայրիկյան) և Քրիստոնեա-ժողովրդական միությունը (հիմնադիր` Ազատ Արշակյան)։ Նրանց գլխավորած կուսակցությունները մինչ քաղաքական գործունեությունը, որոշակի մասնակցություն ունեցան Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման գործում։ Հատկապես ծանրակշիռ էր ՀՀԿ-ի մասնակցությունը։ Այս արմատական-ազգայնական կուսակցության հիմքում «Անկախության բանակ» հանրահայտ զորամիավորումն էր։ ԱՄԿ-ականներից Նավասարդյանին զորակցում էր նախկին քաղբանտարկյալ, այժմ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։ Հետագայում Աշոտին միացան Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Կարախանյանը, Ռուբեն Թադևոսյանը, Սերգեյ Մանուկյանը և էլի մի քանիսը։


Ազատ Արշակյանը թերևս ամենաուշիմն էր, նա սերտ հարաբերություններ էր հաստատել «Ամենազորի», այսինքն` Վանո Սիրադեղյանի հետ և նրա անմիջական օգնությամբ ձեռք բերեց Սովետաշեն (Նուբարաշեն) թաղամասում գործող թռչնաբուծական ֆաբրիկան։ Մեկ տարի անց նա խիստ շահավետ գնով վաճառեց ֆաբրիկան և քաղաքական գործունեություն էր ծավալում ՀՀ Գերագույն խորհրդում։ Այստեղ էին նաև Հայրիկյանն ու Նավասարդյանը։ Նրանք թունդ ընդդիմանում էին Տեր-Պետրոսյանի քաղաքական հենարան ՀՀՇ-ին, բայց պարսավանքի ձևաչափում, հանրապետության տնտեսության զանգվածային և միանգամայն ուղղորդված հոշոտումը այդպես էլ չդարձավ այլախոհ-արմատականների կենաց-մահու պայքարի թիրախ։ Հանրային որոշակի շերտերի համար պարզ էր, որ նախկին ճամբարականները գին են բարձրացնում, ուրիշ ոչինչ։


ԱՄԿ-ի և նժդեհյան ցեղակրոնության գաղափարական շաղախով էր շարք շարքի հետևից բարձրանում ՀՀԿ-ի ամրակուռ պատը։


Կուսակցության ռազմական թևը` «Անկախության բանակ» զորամիավորումը, դեռ մարտնչում էր Արցախում, երբ ՀՀԿ-ում տեղի ունեցավ թավշյա հեղաշրջում։ Արմատական հայացքներով տոգորված հանրապետականները աստիճանաբար հայտնվում էին լուսանցքում։ Կուսակցությունում ամրապնդվում էին Աշոտ Աղաբաբյան-Բուռնաշի դիրքերը։ 1992-ին «Անկախության բանակի» ռազմական խորհուրդը հարց բարձրացրեց Աշոտ Նավասարդյանի առաջ, զինաթափել և վտարել ՀՀԿ-ից Աղաբաբյան Աշոտին, քանի որ վերջինս ձախողել էր իրեն վստահված զինջոկատի ռազմական գործողությունը։ Ջոկատի մարտիկները Երևան վերադառնալով պահանջեցին Բուռնաշի հրաժարականը։ Վերջինիս մեղքը հիմնավորապես ապացուցված էր։ Կես ժամ հետո Բուռնաշը դուրս եկավ Նավասարդյանի առանձնասենյակից արդեն որպես... «Անկախության բանակ» զորամիավորման շտաբի պետ։ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանի ստվերային, սակայն մոլեգին դավերին ունկնդիր, այլասերում էր կուսակցությունը։ Բուռնաշը ՀՀԿ խորհրդին ներկայացրեց Երևանի Շահումյանի շրջանի դպրոցներից մեկի ուսմասվար և իր փեսա Գալուստ Սահակյանին։ Աննշան երևույթ էր Գալուստը։ ՀՀԿ-ում մեկ-երկուսը ծանոթ էին նրա հետ։ Այս ինքնաբավ սուբյեկտը Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորելիս աչքի էր ընկնում համառ անկարողությամբ։ Նրան երրորդ կուրսում տեղափոխում են հեռակա ուսուցման։


Անդրանիկ Մարգարյանը կուսակցություն ներմուծեց Գագիկ Մինասյանին և Տիգրան Թորոսյանին։ ՀՀԿ ներքին կյանքում սկսվեց վհուկների յուրօրինակ որս, ստոր բանակցությունների և դավերի հետևանքով կուսակցությունից հեռացան երկու փոխնախագահները` Սիմոն Շահազիզյանը (Կամսարական) և Լևոն Հակոբյանը։ Քաղխորհրդից հեռացավ պրոֆեսիոնալ դիվանագետ Լևոն Էրամջյանը, ով հանուն ՀՀԿ-ի, ժամանակին լքեց ԱԳՆ-ում զբաղեցրած վարչության պետի պաշտոնը, հեռացավ «Անկախության բանակի» հրամանատար Արթուր Մալխասյանը, հեռացան շատերը։ Այն տարիներին քաջ հայտնի է, որ ԱՄԿ-ից միայն մեկն է հրաժարվել քաղաքական պայքարից, ԿԳԲ-ին ներկայացնելով համապատասխան մեղայագիր, դա ՀՀԿ-ն կազմաքանդողն էր` Անդրանիկ Մարգարյանը։


1993-ին ՀՀԿ-ն ընդդիմադիր դաշտից հեռացավ, թաքնվելով ՀՀՇ-ի թևի տակ։ Դա քաղաքական վերապրում չէր։ ՀՀԿ-ի քաղխորհրդի անդամ Յուրի Բախշյանը նշանակվեց Երևանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ, որի տնօրինման ներքո էին մասնավորապես մայրաքաղաքի շուկաներն ու տոնավաճառները։ Հանրապետության խոշորագույն «Հրազդան» տոնավաճառը նվիրաբերվեց ՀՀԿ-ին, տոնավաճառի տնօրեն նշանակվեց Բուռնաշը։


Մարգարյանը ՀՀԿ փաստացի ղեկավարն էր, նրա նորամուծություններից գլխավորը «ստուկաչների» ինստիտուտի կերտումն էր, ներքին կյանքը ամենայն մանրամասնությամբ վերահսկվում էր, ամեն բան, յուրաքանչյուր ոչ ցանկալի խոսք իրազեկվում էր Մարգարյանին, նրա երկու գործակալների` Ռազմիկ Զոհրաբյանի և Տիգրան Թորոսյանի կողմից։


ՀՀԿ-ն այլասերվեց ոտից գլուխ։ 1995-ի ընտրական բռնակեղծիքներում ՀՀՇ-ին կցորդված նժդեհականները բռնարարքների ավանգարդում էին։ Շատերի հիշողության մեջ պահպանվել են դաժանությամբ և ցինիզմով նախադեպը չունեցող դեպքերը, երբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս էին հորդում ճերմակշապիկավոր և սև փողկապ կապած գրոհայինները, որոնք զինված էին մետաղյա ձողերով և գլաքարերով և դրանցով ջարդում էին ընտրական կեղծիքների դեմ ընդվզողներին։ Գրոհայիններին առաջնորդում էր Բուռնաշը, իսկ Զոհրաբյանը, Նավասարդյանը, Կարախանյանը և մյուսները վարագույրի ճեղքից էին նայում և զմայլվում այդ ամենով։ Նրանց թիկունքում անսասան դիրքավորվել էր գրեթե լիովին քրեականացած երբեմնի պատվավոր կուսակցության փաստացի ղեկավար և գաղափարական կնքահայր Մարգարյանը։ Ի դեպ, Նավասարդյանի մահից հետո գլխավորելով ՀՀԿ-ն, նա ձևավորեց պետական կառավարման մի մոդել, որը դարձավ մեծ մի պատուհաս հանրապետության գլխին. նա կուսակցականացրեց պետական կառավարման համակարգը վերից վար, նա ժողովրդավարական բարեփոխումներ որդեգրած հանրապետությունում ձևավորեց կուսակցական գերիշխանություն, պարտադրելով, որ գյուղապետից մինչև մանկապարտեզի վարիչ և անասնաֆերմայի անասնաբույժից մինչև նախարար հանրապետականացվեն։


Հայրիկյանը այնքան խայտառակ դերակատարում է ստանձնել իր պաշտելի անկախ Հայաստանի կյանքում, որ դրա մասին չարժե անգամ խոսել։ Նա խարդախում է, նա ապականում է քաղաքական ցանկացած առողջ երևույթ։ Նա իր վերահաս ծերությունն է վայելում Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում, Հրազդանի կիրճի բարձունքում տեղակայված գեղաշեն առանձնատանը, որը գտնվում է ընդարձակ այգում, կախված ձորի վրա։


ԱՄԿ-ական Ռազմիկ Մարկոսյանը տարիներ շարունակ տաքուկ և շահավետ պաշտոններ է վարել, խիստ գիրացած է և չափազանց գոհ իր ներկա կյանքից։


Ազատ Արշակյանը մի փառահեղ առանձնատուն և գործարար կենտրոն է կառուցել Գորվետկայի փողոցում, բայց նրա ըմբոստ ոգին վերջերս պահանջում է դարձյալ ներգրավվել ակտիվ քաղաքականության մեջ։ Ի մասնավորի Ա. Ա.-ն համակրանքի անկասելի նոտաներ է հղում քաղաքական դաշտում հիմնավոր հայտ ներկայացրած Սեյրան Օհանյանի ուղղությամբ։ Նրա համակրանքը հասկանալի է, չէ՞ որ Սեյրանի մոտ հսկայական գումարներ են կուտակվելու և չպետք է կորցնել հարմար պահը։


Այսպիսով, ԱՄԿ ընդհատակյա քաղմարմինը Պերմի տաժանավայրերի տառապանքի պարտամուրհակներն է կորզում Հայաստանից և հայ ժողովրդից։ Եվ հենց ԱՄԿ-ն է այսօր մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտը։


Եվ, ինչ խոսք, կասկած չկա, որ ԱՄԿ-ի այսօր փառահեղ ապրող անդամները պետք է կանգնեն պատմության դատի առաջ։






Դիտումների քանակ 43073


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուշադրությո՛ւն, խոսում և ցուցադրում է Բուռնաշը

Ուշադրությո՛ւն, խոսում և ցուցադրում է Բուռնաշը

Հոկտեմբերի 22, 2018


Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու անբարոյական դեմքերից մեկը` պրն Բուռնաշ Աշոտ Աղաբաբյանը, հայտնի է նրանով, որ միշ...

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Հայրիկյանը սովամահ կլինի

Հայրիկյանը սովամահ կլինի

Հունիսի 29, 2018


Պարույր Հայրիկյանը Նիկոլից դասեր է առել: Հիմա նա էլ է ֆեյսբուքում ուղիղ եթեր մտնում: Բայց դժվարությամբ է մտնում, որովհետև նախч ...

Մնա՞լ, թե՞ չմնալ բանտում

Մնա՞լ, թե՞ չմնալ բանտում

Հունիսի 26, 2018


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երկարատև ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանն այսօր ֆեյսբուքյան իր էջ...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Բուռնաշի պատահաբարը

Բուռնաշի պատահաբարը

Ապրիլի 13, 2018


Այսօր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքից հետո, երբ ցուցարարները դուրս եկան Ազատության հրապարակից և փակեցին Ֆրանսիայի հրապ...

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Ապրիլի 12, 2018


Պարույր Հայրիկյանը կրկին սկսել է շատախոսել: ԱՄՆ-ից օրերս Հայաստան վերադարձած ԱԻՄ առաջնորդը ոչ միայն սկսել է հարցազրույցներ տալ,...

Հայրիկյանը խոսում է և կեղծում

Հայրիկյանը խոսում է և կեղծում

Մարտի 30, 2018


Երբ անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, ԱԻՄ նախագահ...

Հայրիկյանը շնչում և արտաշնչում է քաղաքականորեն

Հայրիկյանը շնչում և արտաշնչում է քաղաքականորեն

Մարտի 12, 2018


Լուր տարածվեց, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է արտասահմանում։ Ոմանք անմիջապես սկսեցին ենթադրություններ ...

Հայրիկյանը կրկին փող է մուրում

Հայրիկյանը կրկին փող է մուրում

Փետրվարի 6, 2018


Ամենայն հավանականությամբ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, այդ իսկ պատճառով էլ նա վերստին վեր...

Հայրիկյանի դուստր Զարուհին

Հայրիկյանի դուստր Զարուհին

Դեկտեմբերի 15, 2017


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի էր տալիս ԿԸՀ-ին` մեղադրելով այդ կառույցին այն բանի համա...

Հայրիկյանի հացադուլի դասերը

Հայրիկյանի հացադուլի դասերը

Նոյեմբերի 24, 2017


5 օր տևած անիմաստ հացադուլից հետո Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Նոյեմբերի 22, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրակն է ընկել իր նախաձեռնության ձեռքը և ստիպված ասում է, թե շարունակում է հացադուլը` ԿԸՀ-ից պահ...

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Նոյեմբերի 20, 2017


Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առոք-փառոք, լավ կերած-խմած, լրագրողներին իր գլխին հավաքած գնաց ԿԸՀ, որ հայտարարված հացադո...

Հայրիկյանը հաց չի ուտի

Հայրիկյանը հաց չի ուտի

Նոյեմբերի 17, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ Հայրիկյանն ասել է, որ իրենք նախատեսում էին ...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Նոստրադամուս Հայրիկյանի վերջին գուշակությունը

Նոստրադամուս Հայրիկյանի վերջին գուշակությունը

Հոկտեմբերի 5, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ժամանակ առ ժամանակ իրեն մարգարեի տեղ է դնում: Եթե նրան լսելու լինենք, առաջինն ինքն է կանխատեսել...

Ո՞վ է ավելի մեծամիտ

Ո՞վ է ավելի մեծամիտ

Սեպտեմբերի 20, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բառապաշարում հայհոյանքները սկսել են շատ մեծ տեղ գրավել, քանի որ նա այլևս ոչինչ չի անում, բացի զ...

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Սեպտեմբերի 19, 2017


Մայրաքաղաքի տարբեր անկյուններում խոշոր պաստառներ են հայտնվել հայ նշանավոր մարդկանց դիմանկարներով: Շարքը, որը կոչվում է «Հայ մեծ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ