Սովորական խայտառակություն

«Ելք»-ը կփակի Փարաքարը

Հունվարի 11, 2017
«Ելք»-ը կփակի Փարաքարը

Այս օրերին որ կուսակցականին խոսեցնես, բոլորը միահամուռ նույն նախադասությունն են կրկնում. «Ընթանում են ակտիվ քննարկումներ ու բանակցություններ»: Թե հատկապես ով է ում հետ բանակցում, ինչ են խոսում, ինչու են խոսում` սրա մասին որևէ տեղեկություն ստանալն անհնար է, կարծես խոսքը ոչ թե քաղաքական երկխոսության մասին է, այլ գաղտնի դավադրության, որի շուրջ հանդիպումները կայանում են միայն գիշերը, ծածուկ վայրերում և դիմակավորված անձանց միջև:

 

Ամեն դեպքում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երեք կուսակցություններից կազմված «Ելք» դաշինքը նույնպես այս էքստրեմալ խաղի մեջ է ներգրավված, և հիմա հայտնի է դարձել, որ նրանք բանակցել են նաև Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցության հետ:


Ոմանք նման շփումներից տարակուսած են, քանի որ եթե «Ելք»-ի տանիքի տակ խմբված են արևմտամետները, ապա նույնը չի կարելի ասել «Նոր ժամանակների» մասին: Ամեն դեպքում, Արամ Կարապետյանն իր հրապարակային ելույթներում երբեք նման դիրքորոշումներով չի առանձնացել: Փոխարենը հանրությունը նրան հրաշալի հիշում է օդանավակայան տանող Փարաքարի ճանապարհը փակելու կոչերով: Եվ հիմա մնում է ենթադրել, որ միավորման դեպքում աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիրը երեք կուսակցությունները կվերցնեն իրենց վրա, իսկ Արամ Կարապետյանին կգործուղեն Փարաքար` վճռորոշ պահին իր մանկության բյուրեղյա երազանքն ի կատար ածելու առաքելությամբ:






Դիտումների քանակ 24439


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ