Ազգային խայտառակություն

Մեռիր, մշակույթ, քանզի հերոսդ Տարոնն է

Հունվարի 11, 2017
Մեռիր, մշակույթ, քանզի հերոսդ Տարոնն է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը կարելի է կապել ամեն ինչի, բայց ոչ մշակույթի հետ: Ասենք ավելին, մշակույթն ու Տարոնը ոխերիմ թշնամիներ են, երկու հակադիր բևեռներ, որոնց համատեղ ու խաղաղ գոյակցությունը դեմ է բնության բոլոր օրենքներին: Սակայն արի ու տես, որ գտնվել են մարդիկ, ովքեր ոտնահարել են բոլոր օրինաչափությունները հանուն այն միակ նպատակի, որ Տարոնին բերեն ու կցեն մշակույթին:

 

Այդպիսի մեկն է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: Այս տիկինը չի կարող արվեստագետ կոչվել ոչ մի իմաստով, որովհետև իրեն հարգող որևէ արվեստի գործիչ երբեք հանձն չէր առնի այն, ինչ արել է Ասատրյանը: Իսկ Ասատրյանը նստել ու մի գիտական աշխատություն է գրել հետևյալ վերնագրով. «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը` Երևանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա», իսկ հետո դա տպագրել է «Երևան 4» գիտական հոդվածների ժողովածուում:


Հիշյալ հոդվածի մեջ երաժշտություն բառը թող ձեզ չմոլորեցնի, քանի որ այնտեղ ոչ մի խոսք չկա արվեստի այդ ճյուղի մասին: Փոխարենը այնտեղ կա Տարոն Մարգարյանը` իր ծննդյան օրից մինչև տիկին Աննայի գրավոր քծնանքն ըմբոշխնելու պահը: Նույնիսկ քծնանք որակումն է այստեղ շատ մեղմ հնչում, որովհետև արվեստի ինստիտուտի փոխտնօրենի այս դրսևորումը շողոքորթության, երեսպաշտության, կեղծավորության ամենազզվելի դրսևորումներից մեկն է, որ երբևէ կարելի է տեսնել:


Ահա մի քանի հատվածներ երաժշտության մասին գիտական հոդվածից. «Մենք այսօր ունենք գործող քաղաքապետ, ով տեղական ինքնակառավարման մարմիններում իր աշխատանքի տարիներին կուտակել է ուսանելի փորձ... Նա պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին, տվյալ դեպքում` երևանցուն ծառայելու հնարավորություն... կենսական տարբեր գործոններ ու հանգամանքներ (ընտանեկան ճիշտ ու հիմնարար դաստիարակություն, առողջ ու ուսանելի կենսափորձ, բնատուր բարություն ու լավատեսական խառնվածք և այլն) Տ. Մարգարյանի մեջ ձևավորել են մարդկային բնավորության այնպիսի առաքինի գծեր, ինչպիսիք են հայրենասիրությունը, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումը, ազնվությունն ու հավատարմությունը, բացառիկ զգայուն, հոգատար ու սրտացավ վերաբերմունքը շրջապատի մարդկանց, համաքաղաքացիների, նրանց հուզող հարցերի ու հոգսերի նկատմամբ, բարությունն ու մարդասիրությունն առհասարակ...»:


Նման հոգեպարար, մեղեդային ու չնաշխարհիկ երաժշտական ունկնդրումից հետո մեզ ուրիշ ոչինչ չի մնում ասել, քան բացականչել. «Մեռիր, մշակույթ, քանզի քո հերոսը Տարոն Մարգարյանն է»:






Դիտումների քանակ 27091


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Հոկտեմբերի 23, 2017


Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները: Ինչպես փոխանցում են այդ երկրի լրատվական աղբյուրները, մասնավորապես Թբիլիսիում քաղաքապետ ...

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Հոկտեմբերի 16, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցությւնը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան...

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017


Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Տարոնի հագով օրենք են կարում

Տարոնի հագով օրենք են կարում

Սեպտեմբերի 29, 2017


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբեր...

Կոնյակ և Տարոն. նուրբ զգացմունքներ

Կոնյակ և Տարոն. նուրբ զգացմունքներ

Սեպտեմբերի 27, 2017


Տարոնի ու կոնյակի թեման սպառնում է դառնալ մշտական և թանկարժեք, որովհետև այսօր էլ լրատվամիջոցները գրեցին քաղաքապետի ու այդ հաճել...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Սեպտեմբերի 19, 2017


Մայրաքաղաքի տարբեր անկյուններում խոշոր պաստառներ են հայտնվել հայ նշանավոր մարդկանց դիմանկարներով: Շարքը, որը կոչվում է «Հայ մեծ...

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն այլ բան դժվար է անվանել, քան կատարյալ խայտառակություն: Փողոցային, տղայական վիճաբանությունն...

Վարչապետը նաև քաղաքապետ է

Վարչապետը նաև քաղաքապետ է

Սեպտեմբերի 7, 2017


Կառավարությունն այսօր կրկին նիստ էր հրավիրել: Եվ վարչապետ Կարեն Կարապետյանը հանկարծ որոշեց անդրադառնալ կիսակառույց ու անավարտ օ...

Տարոնի կրակոցը աշխարհ է ցնցում

Տարոնի կրակոցը աշխարհ է ցնցում

Սեպտեմբերի 6, 2017


Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է գտնվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս այցը զամանալիորեն զուգադիպեց Երևանի Լենին...

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Տարոնի արջերը օպերա չեն սիրում

Հուլիսի 28, 2017


Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերի օգտատերերի քննարկման նյութն է դարձել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատ...

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Մարգարյան Տարոնին` Հին Աթենքի քաղաքապետ

Հուլիսի 26, 2017


Գլխավորն այն է, որ Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի մեծամասնության հետ մնացել է նախաանտիկ դարաշրջանում: Այսինքն, նա այդ ժամանակներ...

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Տարոնը որոշել է ինքնախարազանվել

Հուլիսի 24, 2017


Ֆանատիկ հավատացյալների մոտ մի մազոխիստական արարողություն կա, երբ սրանք խարազանով հարվածում են իրենց մարմնին այնքան ժամանակ, մին...

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Ի՞նչն արթնացրեց Տարոնի խիղճը

Հուլիսի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հեղափոխական նախաձեռնությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա աշխատակազմ...

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Տարոնից ո՞վ է խեր տեսել

Հուլիսի 17, 2017


Նախընտրական շրջանը խոստումներ շռայլելու ժամանակ է: Եվ ընդամենը այդքանը: Համենայն դեպս, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այլ կե...

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Նվերներ բարձրաշխարհիկ տիկնոջը

Հուլիսի 13, 2017


Եթե դուք մի օր աշխատանքից տուն գաք և ձեր կինը ձեզ տեղեկացնի, որ քիչ առաջ ինքը շուրջ 80 հազար դոլար նվեր է ստացել, ձեր մտքով ինչ...

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Գոռը կհետևի, որ Տարոնին չծեծեն

Հուլիսի 10, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշեց, որ իր ունեցած խորհրդականներն ու օգնականները քիչ են և այսօր մի քանիսին էլ նշանակեց: Քա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ