Սովորական խայտառակություն

Խաչ և ընտրություններ

Հունվարի 11, 2017
Խաչ և ընտրություններ

Երբ նախկին գլխավոր դատախազ, այժմ՝ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ժամանակին հիմնադրում էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, նա հավանաբար ի սկզբանե նախատեսել էր, որ այդ կառույցն օգտագործվելու է երկու դեպքում` Արագածի լանջին խաչ կանգնեցնելիս ու ընտրությունների ժամանակ: Եվ քանի որ խաչն արդեն կանգուն է` իբրև պահապան Հովսեփյանի երկարատև գործունեության, ապա այս անգամ «Նիգ-Ապարանին» հիշելու անհրաժեշտությունը թելադրվեց առաջիկա ընտրությունների հանգամանքով:

 

Օրերս տեղի է ունեցել «Նիգ-Ապարանի» նիստը, որին հրավիրված են եղել խորհրդի անդամներն ու գյուղապետերը: Նիստը, բնականաբար, վարել է Աղվան Հովսեփյանը և ներկաներին տեղեկացրել, որ օրակարգի հիմնական հարցն առաջիկա խորհրդարանական ընտրություններում սեփական թեկնածու ունենալն է: Իսկ սա նշանակում է, որ նախկին դատախազը հավատարիմ է մնում բարի ավանդույթներին` Ազգային ժողովում ունենալ իր մարդուն, ով բացառապես պիտի հանդես գա Հովսեփյանի շահերի դիրքերից և լինի նրա անուղղակի արտացոլանքն օրենսդիր մարմնում:


Հիմա Աղվան Հովսեփյանը դա փոքր-ինչ այլ գույներով է մատուցում` նիստի մասնակիցներին համոզելով, որ իրենք անպայման Արագածոտնի տարածաշրջանից ունենալու են իրենց սեփական թեկնածուն և վերջինս մարզի բնակիչներին հուզող խնդիրներն այնտեղ պիտի բարձրաձայնի: Սակայն ավելի մանրամասն խոստացել է խոսել հաջորդ նիստի ժամանակ:


Պետք է կարծել, որ որոշ հարցեր դեռ մինչև վերջ հստակեցված ու համաձայնեցված չեն: Լուրեր են շրջանառվում, որ հնարավոր թեկնածուն լինելու է Նվեր Պողոսյանը, ով բարձրաստիճան զինվորական է: Միայն` դա հազիվ թե Հովսեփյանի որոշելիք խնդիրն է: Առավելագույնը, որ նա կարող է ինքնուրույն անել, իր կանգնեցրած խաչի վրա թևեր ավելացնելն է: Իսկ քաղաքական դաշտում թևեր ընտրելու իրավասությունը քննչական կոմիտեի նախագահի հնարավորություններից դուրս է:






Դիտումների քանակ 19688


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Աղվան Հովսեփյանն ի՞նքն է որոշում

Աղվան Հովսեփյանն ի՞նքն է որոշում

Դեկտեմբերի 22, 2016


Այսօր որոշ լրատվամիջոցներ որոշեցին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին վաստակած հանգստի ուղարկել: Գրել էին, թե իշխանությունն արդեն ...

Ինչո՞ւ է լկտիանում Աղվան Գառնիկիչը

Ինչո՞ւ է լկտիանում Աղվան Գառնիկիչը

Նոյեմբերի 6, 2016


Կոչ ենք անում մեր հիանալի Գառնիկիչին սթափվել և հիշել, որ աշխարհը չոփով ծածկած չէ, իսկ ինքն էլ աշխարհի կենտրոնը չէ: Իրոք, չենք ո...

Քննչական կոմիտեից սխալ տեղ են զանգել

Քննչական կոմիտեից սխալ տեղ են զանգել

Մայիսի 23, 2016
1

Այսօրվա երևանյան փոթորիկը շատ կեղտեր հանեց ջրի երես: Բայց դրանց շարքում ամենաինքնատիպը ՀՀ քննչական կոմիտեի հետ կատարվածն էր: Տա...

Քամակ քամակի վրա հաշիվ կա

Քամակ քամակի վրա հաշիվ կա

Հունվարի 22, 2016


Մամուլից տեղեկանում ենք, որ կառավարության մարմինների ներկայացրած 2016թ. գնումների պլանից պարզ է դառնում, որ Աղվան Հովսեփյանի ղե...

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
1

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայ...

ՊՆ-ն փող է մուրում ոչ այնտեղ, որտեղ փող կա

ՊՆ-ն փող է մուրում ոչ այնտեղ, որտեղ փող կա

Ապրիլի 15, 2015


Օրեր շարունակ համացանցում հանգանակություն էր ընթանում սահմանին վիրավորված մի զինծառայողի համար, ում բուժման ծախսերը վճարելուց պ...

Ցռելու սխալ մեկնաբանումը դիտարկվում է որպես քրեորեն հետապնդվող արարք

Ցռելու սխալ մեկնաբանումը դիտարկվում է որպես քրեորեն հետապնդվող արարք

Փետրվարի 20, 2015


Ասում են՝ մարդկային բթությունը սահման չունի, և այս պարզունակ ճշմարտությունը ցայտուն երևում է ԲՀԿ քարոզչությամբ զբաղվողների պարա...

Աղվան Հովսեփյանի եղբայրը КВН-շիկ է դարձել

Աղվան Հովսեփյանի եղբայրը КВН-շիկ է դարձել

Փետրվարի 10, 2015


Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանի համար կյանքը խնդութ...

Թե ինչպես Աղվան Հովսեփայանը «փչացրեց» Գևորգ Կոստանյանին

Թե ինչպես Աղվան Հովսեփայանը «փչացրեց» Գևորգ Կոստանյանին

Հունվարի 21, 2015
11

Գյումրիում կատարված ողբերգությունից մեկ օր էլ չէր անցել, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես եկավ հայտարարությամբ` տ...

Գոռ Վարդանյանը մնացել է դերի տակ

Գոռ Վարդանյանը մնացել է դերի տակ

Նոյեմբերի 10, 2014
6

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության 6-րդ համագումարի ժամանակ անդամակցության քարտ ստացավ նաև Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, նա...

Լֆիկ Սամոն` ապարանցիների արքա

Լֆիկ Սամոն` ապարանցիների արքա

Նոյեմբերի 9, 2014
6

Նոյեմբերի 9-ը պատմական օր էր Հայաստանում. «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 6-րդ համագում...

Մնաց 48 տոկոսը
23.01.2017 | 15:29


Մնաց 48 տոկոսը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

Մնաց 48 տոկոսը
Հունվարի 23, 2017


Մնաց 48 տոկոսը

Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ