Սովորական խայտառակություն

«Գրանդ Տոբակո»-ի հակաահաբեկչական պայքարը

Հունվարի 11, 2017
«Գրանդ Տոբակո»-ի հակաահաբեկչական պայքարը

Հայ ծխախոտագործներն անցնող տարում դժգոհելու առիթ կարծես թե չէին ունեցել: Արտահանման ծավալներն աննախադեպ աճ էին գրանցել: Եվ ստացվել էր այնպես, որ հայկական ծխախոտի պահանջարկն աշխարհում մեծացել էր: Հենց այս դրական նոտայի վրա էլ կարելի էր միտքն ավարտել, եթե չլինեին ոչ այնքան հաճելի մանրամասներն այն մասին, թե հատկապես որտեղ ու ինչպես է սպառվում մեր ծխախոտը:

 

Այսօր համացանցում լայն տարածում էր գտել մի լուսանկար` արված Իրաքի Մոսուլ քաղաքում: Իսկ այդ քաղաքն, ինչպես հայտնի է, Իսլամական պետության ահաբեկիչների միջնաբերդն է: Եվ ահա հենց ահաբեկիչների նստավայրում հրապարակավ այրել են մեծ քանակությամբ հայկական «Ախթամար» ծխախոտ: Հայտնի փաստ է, որ ԻՊ ահաբեկիչները պայքար են մղում խմիչքի և ծխախոտի տարածման դեմ: Իսկ այն, ինչ հաճելի չէ գրոհայիններին, հաճախ ներկայացվում է որպես նրանց դեմ պայքարի գործիք: Այս տեսանկյունից «Գրանդ Տոբակոն» հիմա բոլոր իրավունքներն ունի հրապարակավ հայտարարելու, թե ինքը դաժան պայքար է մղում միջազգային ահաբեկչության դեմ, առավել ևս, որ խմբաքանակի ոչնչացումը լիովին բխում է արտահանողի շահերից: Սա գրեթե արագ իրացում է: Իսկ եթե գրոհայինները շարունակեն մի որոշ ժամանակաշրջան էլ նույն հետևողականությունը հանդես բերել, ապա հայ ծխախոտագործներն իրոք կարող են մեծ բարձունքներ նվաճել:






Դիտումների քանակ 19320


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Հոկտեմբերի 24, 2016


Ռուսաստանի Զինված ուժերի և սիրիական կառավարական բանակի հայտարարած հումանիտար դադարը Հալեպում «լիցքաթափման» չհանգեցրեց. բոլոր կո...

Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը գալիք աշխարհաքաղաքական աղետների համատեքստում

Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը գալիք աշխարհաքաղաքական աղետների համատեքստում...

Հոկտեմբերի 20, 2016


Այս հոդվածը մտահղացվել և գրեթե պատրաստ էր հրապարակման «Ազգային գաղափարի» մարտյան համարում, անմիջապես այն բանից հետո, երբ արևմտյ...

Քադաֆիի սպանության տարելիցի առիթով

Քադաֆիի սպանության տարելիցի առիթով

Հոկտեմբերի 20, 2016


Ուղիղ հինգ տարի առաջ սպանվեց Մուամար Քադաֆին, ինչից հետո Արևմուտքը հապճեպ հայտարարեց լիբիական պատերազմի ավարտի մասին։ Հիմա այդ ...

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Հունվարի 23, 2016
1

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սիրիայի հակամարտությանը ռազմական լուծում տալու պատրաստակամության մասին, եթե քաղաքական լո...

ԱՄՆ-ը արդեն բացահայտորեն պաշտպանում է ԻՊ-ին

ԱՄՆ-ը արդեն բացահայտորեն պաշտպանում է ԻՊ-ին

Սեպտեմբերի 24, 2015


Ամերիկյան վարչակազմն օրեցօր ավելի ակնհայտորեն է ցուցադրում, որ «Իսլամական պետությունն» իր նախագիծն է։ Հենց դրա համար էլ ամերիկա...

Թուրքի սխալն ու քաղաքակրթվածի ուղղումը

Թուրքի սխալն ու քաղաքակրթվածի ուղղումը

Հուլիսի 27, 2015


Երբ լուր տարածվեց, թե իբր Թուրքիան կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Իսլամական պետության զինյալների հանդեպ, բոլորը զարմացան ոչ այ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ