Սովորական խայտառակություն

Հայրիկյանի Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ-ն

Հունվարի 10, 2017
Հայրիկյանի Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ-ն

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնվում է ինքնաակտիվացման փուլում: Իսկ իբրև խթանիչ ծառայել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Ներգործությունն այնքան ուժգին է եղել, որ Հարիկյանն այժմ ընկել է հակասությունների գիրկը և մի կողմից պնդում է, թե ընտրություններ Հայաստանում ընդհանրապես չեն լինում, մյուս կողմից` պատրաստվում է այս ընտրություն կոչված միջոցառումը օգտագործել «Հայաստանում արմատական բարեփոխումներ իրագործելու համար, մի բան, որը մեկ քաղաքական ուժի ուժերից վեր է»: Ասել է, թե` Հայրիկյանը գործ է բռնել, բայց այդ գործը մենակ գլուխ բերել չի կարող և դրա համար էլ պատրաստվում է կրակից շագանակները դուրս բերել կողմնակի ձեռքերի օգնությամբ:


Ցավալին միայն այն է, որ կողմնակի ձեռք այդպես էլ չգտնվեց: Շաբաթներ առաջ նա ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով դիմել էր քաղաքական գրեթե բոլոր ուժերին՝ բացի ՀՀԿ-ից: Եղան մի քանի ոչ հստակ արձագանքներ կամ, ավելի ճիշտ` ոչ մի արձագանք էլ չեղավ` բացառությամբ Հայաստանի պահպանողական կուսակցության, որն իրենից ներկայացնում է մեկ ու կես մարդ: Ու քանի որ այդ խայտառակ անհաջողությունը հողին հավասարեցրեց Հայրիկյանի չեղած արժանիքները, նա այսօր պնդում է, թե իբր ունի «Բ» պլան: «Մենք ունենք երկրորդ ծրագիր, այն դեպքի համար, երբ «կուսակցությունների» հետ համաձայնության չենք գա, կուսակցություններ, որոնք տարբեր առիթներով սկսեցին ցույց տալ, որ իրենք իշխանության հետ հոգեհարազատ միավորներ են: Մենք արդեն սկսել ենք երկրորդ ծրագրի իրականացումը»,- հիմա ասում է Հայրիկյանը:


Այս նոր ծրագրի էությունն իր մակերեսայնությամբ ոչնչով չի զիջում նախորդին, քանի որ, Հայրիկյանի մեկնաբանության համաձայն, հիմա նա ոչ թե խոսում է օրինավոր ընտրությունների մասին, այլ խոսում է այս ընտրությունները որպես համազգային ազատագրական պայքարի միջոց օգտագործելու մասին: Այլ կերպ ասած` ԱԻՄ առաջնորդը հիմա էլ սևեռվել է անհասկանալի, անմարմին մոբիլիզացիոն պրոցեսների վրա:


Արդեն իսկ հստակ է, որ սա նույնպես կձախողվի: Եվ այդ ժամանակ Հայրիկյանը կսկսի պնդել, թե ինքն ունի Գ, Դ, Ե, Զ ու այլ պլաններ: Կսկսի դրանք թվարկել այնքան, մինչև որ Հայոց այբուբենը լիովին կսպառվի, իսկ դրա հետ մեկտեղ էլ կգա-կանցնի ապրիլ ամիսը: Եվ երբ ընտրությունները կմնան թիկունքում, Պարույր Հայրիկյանը հետին ամսաթվով կսկսի ազգին բացատրել իր սխալները` այս անգամ օգնության կանչելով անգլերենի այբուբենը:






Դիտումների քանակ 40742


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայրիկյանի դուստր Զարուհին

Հայրիկյանի դուստր Զարուհին

Դեկտեմբերի 15, 2017


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի էր տալիս ԿԸՀ-ին` մեղադրելով այդ կառույցին այն բանի համա...

Հայրիկյանի հացադուլի դասերը

Հայրիկյանի հացադուլի դասերը

Նոյեմբերի 24, 2017


5 օր տևած անիմաստ հացադուլից հետո Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Նոյեմբերի 22, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրակն է ընկել իր նախաձեռնության ձեռքը և ստիպված ասում է, թե շարունակում է հացադուլը` ԿԸՀ-ից պահ...

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Նոյեմբերի 20, 2017


Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առոք-փառոք, լավ կերած-խմած, լրագրողներին իր գլխին հավաքած գնաց ԿԸՀ, որ հայտարարված հացադո...

Հայրիկյանը հաց չի ուտի

Հայրիկյանը հաց չի ուտի

Նոյեմբերի 17, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ Հայրիկյանն ասել է, որ իրենք նախատեսում էին ...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Նոստրադամուս Հայրիկյանի վերջին գուշակությունը

Նոստրադամուս Հայրիկյանի վերջին գուշակությունը

Հոկտեմբերի 5, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ժամանակ առ ժամանակ իրեն մարգարեի տեղ է դնում: Եթե նրան լսելու լինենք, առաջինն ինքն է կանխատեսել...

Ո՞վ է ավելի մեծամիտ

Ո՞վ է ավելի մեծամիտ

Սեպտեմբերի 20, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բառապաշարում հայհոյանքները սկսել են շատ մեծ տեղ գրավել, քանի որ նա այլևս ոչինչ չի անում, բացի զ...

Չեղած բանի բացական

Չեղած բանի բացական

Հուլիսի 17, 2017


Շաբաթներ առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե պատրաստվում է հանդես գալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռ...

Հայրիկյանը երկընտրանքի առաջ է

Հայրիկյանը երկընտրանքի առաջ է

Հուլիսի 5, 2017


«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հավանաբար տեղյակ չէ, որ բոլորովին վերջերս մեր երկրում...

Քաղաքական թոշակառուների գզվռտոցը

Քաղաքական թոշակառուների գզվռտոցը

Մայիսի 24, 2017


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական լեթարգիայից արթնանալուն պես սկսել է խոսել պայքարը շարուն...

Դեբիլության պայքարը դեբիլության դեմ

Դեբիլության պայքարը դեբիլության դեմ

Ապրիլի 8, 2017


Իր փայլուն «հեռատեսության» արդյունքում ընտրական գործընթացներից ու ներքաղաքական զարգացումներից դուրս մնացած ԱԻՄ ղեկավար Պարույր ...

«Քցվածների» տրամաբանությունը

«Քցվածների» տրամաբանությունը

Մարտի 22, 2017


Քաղաքական անհավասար առևտրի մեջ քցված և խաղից դուրս մնացած երկու գործիչ` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սա...

Քաղաքական ինքնասպանների ակումբը

Քաղաքական ինքնասպանների ակումբը

Մարտի 8, 2017


Վերջին ամիսների քաղաքական բուռն զարգացումներն աչքի ընկան ոչ միայն անսպասելի միավորումներով, այլև սրտաճմլիկ ապահարզաններով: Շատե...

Կարելի՞ է Հայրիկյանին կոչել մանկապիղծ

Կարելի՞ է Հայրիկյանին կոչել մանկապիղծ

Մարտի 4, 2017


Տևական ժամանակ սնունդ չընդունելը կարող է ծանր անդրադարձ ունենալ ոչ միայն մարդու ինքնազգացողության, այլև ուղեղի աշխատանքի վրա: Ա...

Je ne mange pas… Ողորմացեք Հայրիկյանին

Je ne mange pas… Ողորմացեք Հայրիկյանին

Փետրվարի 15, 2017


Քաղաքական մուրացկանների ժամանակներ են, ողորմություն հայցողների ժամանակներ, երբ նույնիսկ պատիվ ու արժանապատվություն հասկացությու...

Դաշինքի ավելորդը սպառնում է ու մատնում

Դաշինքի ավելորդը սպառնում է ու մատնում

Փետրվարի 7, 2017


Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքի գլխավոր դուետը չկարողացավ կռահել այն պարզագույն իրողությունը, որ Պարույր Հայրիկյանի հետ գործ ունեն...

Քաղաքական դաշի՞նք, թե՞ проходной двор

Քաղաքական դաշի՞նք, թե՞ проходной двор

Հունվարի 23, 2017


Երբ հայտնի դարձավ, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ղեկավարած կուսակցությամբ հանդերձ միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապ...

Սեյրան Օհանյանը տարվել է խմիչքով

Սեյրան Օհանյանը տարվել է խմիչքով

Հունվարի 22, 2017


Պարույր Հայրիկյանը, որին երկար ներկայացնելու կարիք չկա, միանում է Օհանյան – Օսկանյան – Դալլաքյան դաշինքին: Այդ մասին նա գրում է...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ