Սովորական խայտառակություն

Գոհ են, բայց չգիտեն, թե ինչից

Հունվարի 9, 2017
Գոհ են, բայց չգիտեն, թե ինչից

Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունն այսօր խիստ տարօրինակ մի հայտարարությամբ է հանդես եկել: Կուսակցությունը տեղեկացրել է, թե իրենք գոհ են 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումներից: Այս բացառիկ գոհունակությունն արձանագրելու նպատակով կուսակցությունը նույնիսկ վարչության նիստ է հրավիրել ու ներկաների միջոցով ավետել է մեծագույն հաջողությունը: 

 

Այնուհետև տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էին նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր: Վարչությունը բավարար է գնահատել նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով, իսկ ավելի կոնկրետ` որոշել են ստեղծել բանակցող խումբ:


Սա արդեն դառնում է հետաքրքիր: Ստացվում է, որ «Համախմբումը» ամիսներ շարունակ քննարկումներ է ունեցել այլ ուժերի հետ, դրանց արդյունքներից խիստ գոհ է, բայց հիմա էլ ստեղծում է բանակցողների խումբ, որ սրանք էլ իրենց հերթին քննարկեն նույն թեմաները: Մասնավորապես ասվում է, որ վարչությունը լիազորել է կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին ու Էլինար Վարդանյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին` ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի ու այլ շրջանակների հետ:


Այդ դեպքում մի բան այդպես էլ մնում է անհասկանալի. ինչի՞ց է գոհ «Համախմբումը»: Եթե մի կողմ դնենք նրանց այսօրվա հայտարարությունը, ապա հայտնի փաստ է, որ անցած ամիսների ընթացքում Վարդան Օսկանյանին և իր խմբին ոչ մի գնով չհաջողվեց համաձայնության եզր գտնել կամ համագործակցության ընդհանուր դաշտ ձևավորել որևէ այլ կուսակցության ու շարժման հետ: Մինչդեռ փորձերը բազմաթիվ էին, իսկ ձգտումները` մեծ: Եթե սրան էլ գումարենք, որ ընտրություններին 100 օրից էլ պակաս ժամանակ է մնացել, ապա հաջողություն ակնկալելու հույսերը գրեթե ի չիք են դառնում: Օսկանյանը ձախողվել է: Մնում է կառչել ինքնագոհության փրկօղակից: Մեկ էլ տեսար հավատացին:







Դիտումների քանակ 27680


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Օսկանյանն ու Փաշինյանը նման են

Օսկանյանն ու Փաշինյանը նման են

Մայիսի 3, 2018


Նիկոլ Փաշինյանի հաղթարշավը շատ է ոգևորել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի պարագլուխներից Վարդան Օսկանյանին, ով ընդամենը մեկ ամիս ...

Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում

Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում

Ապրիլի 23, 2018


Մի գիշերվա մեջ վերակենդանացում ապրած, նոր շունչ, հոգի ու գույն ձեռք բերած նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ պարագլուխներից Վարդան Օսկանյան...

Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը

Ապրիլի 16, 2018


Ընդամենը օրեր առաջ էր, երբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի գրառում էր կատարել, որն ավելի շատ հրաժեշտի նամակ էր հիշեցնում:...

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մարտի 31, 2018


Արտախորհրդարանական բազմաթիվ քաղաքական ուժեր հերթով, մեկը մյուսի հետևից հայտարարում են այն մասին, որ իրենք Ազատության հրապարակ չ...

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Հունվարի 17, 2018


ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը վերջնականապես մեկնում է քաղաքական կենսաթոշակի: Հի...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

«Համախմբումը» ոչ ևս է

«Համախմբումը» ոչ ևս է

Նոյեմբերի 9, 2017


Ինչպես հաճախ է լինում Հայաստանում, այս կամ այն կուսակցության գործունեություն պայմանավորվում է մեկ անձի ցանկությամբ և ակտիվությա...

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

Հուլիսի 5, 2017


Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ երկարատև ու համառ գաղտնապահությունից հետո վերջապես ազդարարվեց նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմ...

Անճարակների պասիվությունը

Անճարակների պասիվությունը

Մայիսի 30, 2017


Այն, որ ՕՐՕ դաշինքն իր դարն ապրել է, դա արդեն բոլորի համար է հասկանալի: Սակայն դաշինքից պոկված բեկորների հետագա ճակատագիրն առայ...

Օսկանյանը մնացել է ԼԳԲՏ-ի հույսին

Օսկանյանը մնացել է ԼԳԲՏ-ի հույսին

Մայիսի 25, 2017


Այն, որ ընտրությունների ավարտից հետո հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ հայտնվել են փակվելու վտանգի առաջ, արդեն ոչ մեկի համար գ...

Օսկանյանը բան ունի ասելու

Օսկանյանը բան ունի ասելու

Ապրիլի 29, 2017


ՕՐՕ դաշինքի ապագան դարձել է մի մեծ առեղծված: Ավելի ճիշտ, ոչ թե դարձել է, այլ դարձնում են, քանի որ այս պարագայում թաքցնելու առան...

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ապրիլի 11, 2017


Մինչ բոլորը կռահումներ ու ենթադրություններ են անում այն մասին, թե ինչպես կդասավորվի ՕՐՕ դաշինքի ճակատագիրն ընտրություններից հետ...

Անսուվերեն Օսկանյանը սուվերենություն կբերի

Անսուվերեն Օսկանյանը սուվերենություն կբերի

Մարտի 16, 2017


«Եթե մենք գանք իշխանության, սուվերենությունը շատ արագ կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք նորից կներդնենք կոմպլեմենտար քաղաքա...

Նախընտրական օրագիր. մարտի 11

Նախընտրական օրագիր. մարտի 11

Մարտի 11, 2017


Նախընտրական քարոզարշավը դեռ փորձում է պահպանել իր տեմպերը, թեև մրցակից քաղաքական ուժերն առանձնահատուկ ոչինչ չեն անում և սահմանա...

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Մարտի 10, 2017


Այսօր էլ համանման մի իրավիճակ ստեղծվեց, և Օսկանյանն այդ տրամադրությունների ազդեցության ներքո հայտարարեց, որ ինչպես Հայաստանում,...

Փախուստ դաշինքից

Փախուստ դաշինքից

Փետրվարի 28, 2017


Քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակներն արդեն ամբողջական են, շատ շուտով կտրվի նախընտրական քարոզարշավի մեկնարկը, բայց և այնպես ...

«Թավան» կամ «բադասխան» ստանալը մեր ախպարների մոտ լավ չի ստացվում

«Թավան» կամ «բադասխան» ստանալը մեր ախպարների մոտ լավ չի ստացվում

Փետրվարի 20, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց, որ Վարդան Օսկանյանի գողական որդի Արան ստորագրությամբ ազատ է արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ...

Համախմբում մի չափալաղի շուրջ

Համախմբում մի չափալաղի շուրջ

Փետրվարի 18, 2017


Ոչ ոք չէր էլ կասկածում, որ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկը պիտի դառնա թեկնածուների միջև անհաշտ մրցակցությունը`...

Օսկանյանը` գողականի կրկնակի զոհ

Օսկանյանը` գողականի կրկնակի զոհ

Փետրվարի 18, 2017


Վարդան Օսկանյանը, լինելով այդքան ազնիվ ու արդար, ընդ որում` իրավական պետության ջատագով, երեկ «քաշվել» է հենց իրավական պետության...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ