Սովորական խայտառակություն

Ֆրոնտիկի նեղ անձնական ֆրոնտը

Հունվարի 9, 2017
Ֆրոնտիկի նեղ անձնական ֆրոնտը

Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը բարձր ինքնագնահատական ունի: Շատ բարձր: Այնքան բարձր, որ առանց երկար-բարակ մտածելու որոշել է Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը և երաժշտական դպրոցն անվանակոչել իր անունով:

 

Հատկանշական է, որ գյուղապետն իր արարքի մեջ ոչ մի անհամեստ կամ անարդար բան չի տեսնում: Երբ նրան հարցնում են դրա մասին, հանգիստ պատասխանում է. «Այո, 70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով»:


Սա դեռ գյուղապետի վերջին նվաճումը չէ: Նա արդեն իսկ մտադրվել է, որ 80-ամյակի կապակցությամբ (եթե, իհարկե, կենդանի մնա) գյուղը կանվանի իմ անունով: Պետք է մտածել, որ եթե Աստված նրան առավել երկար կյանք պարգևի, ապա հեռու չէ այն ժամանակը, երբ Հայաստանի քարտեզի վրա Ֆրոնտիկ անունով մարզ էլ կհայտնվի: Եվ ամեն բան արվում է շատ օրինական կարգով: Օրինակ, Նոր Գեղիում գյուղացիներից ինչ-որ մեկի առաջարկով ավագանին քննարկել և անվանակոչել է: Որոշումն էլ ընդունվել է միաձայն:


Ֆրոնտիկ Թևոսյանը դեռ մեր ընդհանուր դժբախտության մի մասն է: Այս գյուղապետին հաջողվել է իր կապերն օգտագործելով 600 հազար դոլարի վարկեր ստանալ, և նա կարող է իրեն նման փառասիրական շռայլություններ թույլ տալ: Ցավալին այն է, որ առկա համակարգն ու ընդունված կարգը ստեղծում են դրա հնարավորությունը: Ու Ֆրոնտիկն էլ, ցավոք, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Երկիրն այսօր լի է հարյուրավոր անարժանավորների անունները կրող վայրերով, կիսանդրիներով, հուշատախտակներով: Հիշատակի առևտուրը վաղուց օրինական բիզնես է դարձել: Եվ ո՞ւմ հոգսն է, որ նշանավոր անձանց անուններով քաղաքներ, գյուղեր, փողոցներ ու հաստատություններ անվանակոչելը նախ և առաջ բարոյական ու դաստիարակիչ նախահիմք ունի` իբրև օրինակ սերունդների համար, իբրև հիշատակ ու մեծարում: Սրա մասին հիմա արդեն մտածելու ցանկություն չկա: Կարևորն այն է, որ մարդիկ կարողանում են անել այդ բանը, ինչպես թանկարժեք ավտոմեքենա կամ լավ համարանիշ ձեռք բերելն է: Սա էլ երևի անձի պաշտամունքի փոքրիկ, ճղճիմ, ծիծաղելի ու քաղքենիական թուլություն է, որ գալիս, ապականում է մեր առանց այդ էլ արժեզրկված միջավայրը: Եվ այս ընթացքին դեռ դադար չկա:






Դիտումների քանակ 39284


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանի պուպուլիկն էլ է գողական գնում սպաների դեմ

Փաշինյանի պուպուլիկն էլ է գողական գնում սպաների դեմ

Սեպտեմբերի 23, 2019


Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ի պաշտպանություն ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի՝ կառավարության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, «Իր...

միքայելյան սասունի աչքը պուպուլիկի գլխին է

միքայելյան սասունի աչքը պուպուլիկի գլխին է

Հուլիսի 1, 2019


Լրջագույն պետական գործիչ միքայելյան սասունն այսօր դարձի եկավ՝ վերադարձավ խարհրդարան և անմիջապես փչացրեց պուպուլիկին՝ մարզպետ պե...

Կոտայքի պուպուլիկը կպայքարի կլանների դեմ

Կոտայքի պուպուլիկը կպայքարի կլանների դեմ

Հունիսի 27, 2019


Կոտայքի մարզի պուպուլիկը (մարզպետ պետրոսյան ռոմանոսի մասին է խոսքը, սա այն խայտառակությունն է, որ սրա մականունն էլ չի կարելի գր...

Կոտայքի ռոմանոսի քաղաքական համբավը վտանգված է

Կոտայքի ռոմանոսի քաղաքական համբավը վտանգված է

Ապրիլի 30, 2019


Կոտայքի թյուրիմացություն մարզպետ պետրոսյան ռոմանոսը դատի է տվել նախկին մարզպետի օգնական Հերմինե Ադամյանին՝ նրան մեղադրելով իր ֆ...

ռոմանոսը ռոմանս կերգի Փաշինյան Նիկոլի դատարանում

ռոմանոսը ռոմանս կերգի Փաշինյան Նիկոլի դատարանում

Փետրվարի 2, 2019


Կոտայքի մարզպետ պետրոսյան ռոմանոս խայտառակությունը ավետել է հանրությանը, թե դատի է տալիս Facebook-ի օգտատերերից մեկին: Սրան թվա...

Անքննելի են միքայելյան սասունի ճանապարհները

Անքննելի են միքայելյան սասունի ճանապարհները

Սեպտեմբերի 6, 2018


Նոր Հայաստանում հատկապես իրեն լավ է զգում միքայելյան սասունը` նախկին քաղբանտարկյալ, իր արևին ազգի հերոս և Փաշինյան Նիկոլի զինակ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Բարեփոխում կոչվող պատուհասը

Բարեփոխում կոչվող պատուհասը

Սեպտեմբերի 11, 2017


Մեր երկրում սահմանվել է 12-ամյա պարտադիր կրթություն: Պարտադիր: Այսինքն, եթե երեխան դպրոց չհաճախի, դա կգնահատվի իբրև իրավախախտու...

Վնասները փոխհատուցում է պետությունը

Վնասները փոխհատուցում է պետությունը

Հունիսի 21, 2017


Մոտ երկու շաբաթ առաջ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի ենթարկեց այդ քաղաքի մի բն...

Վերընտրվելու ամենալավ տարբերակը

Վերընտրվելու ամենալավ տարբերակը

Հունիսի 14, 2017


Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այժմ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են գործո...

Եկեղեցին արդեն քյաբաբնոց է դարձել

Եկեղեցին արդեն քյաբաբնոց է դարձել

Սեպտեմբերի 26, 2016


Հիմա արդեն Լուսակերտի եկեղեցին կարելի է համարել բազմաֆունկցիոնալ կառույց: Եթե գյուղապետը մի փոքր նախաձեռնող գտնվի, ներսում կտեղ...

Գառնիի անկախ հանրապետությունը

Գառնիի անկախ հանրապետությունը

Մայիսի 20, 2016
1

Այն, ինչ արդեն տևական ժամանակ կատարվում է Գառնի գյուղում, մեկ այլ իրավիճակում առավել ուշադրության կարժանանար, եթե չլինեին այն խ...

Բուլկին ջուրը գցեցին

Բուլկին ջուրը գցեցին

Ապրիլի 3, 2015


Այդպես էլ մինչև վերջ չպարզաբանված մնաց այն հարցը, թե ինչու՞ անսպասելի կերպով պաշտոնից ազատեցին Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ