Սովորական խայտառակություն

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Հունվարի 9, 2017
Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Ընդդիմադիրների բոյկոտը շարունակվում է, չորս «դավաճանները» դեռ բացահայտված չեն, ավագանու նիստերն անհրաժեշտ քվորում չեն ապահովում, քաղաքի բյուջեն հաստատված չէ, և այս կացության պարագայում բոլորն էլ հասկանում են, որ երկար շարունակել անհնար է, խնդրին հանգուցալուծում է անհրաժեշտ: Սակայն առայժմ տեսանելի է միայն մեկ լուծում` քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հրաժարականը, մինչդեռ վերջինս ոչ մի գնով դրան համաձայն չէ: Այդ իսկ պատճառով գործադրում է բոլոր հնարավոր ու անհնար լծակները` իր դիրքերը պահպանելու համար: Իսկ քանի որ օրինական գործիքներն արդյունք չեն ապահովում, Ասլանյանը նախապատվությունը տալիս է անօրինականներին:

 

Դրանցից մեկին էլ վանաձորցիներն ականատես եղան վերջերս, երբ Սուրբծննդյան պատարագի ժամանակ, որին ներկա էր Մամիկոն Ասլանյանը, Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն իր հոգևոր պարտականությունները մի կողմ թողած՝ հանկարծ մխրճվեց քաղաքական դաշտ և հավաքվածներին կոչ արեց ազդել ավագանու նիստերը բոյկոտող ավագանու անդամների վրա, որ սրանք միաբանվեն գործող քաղաքապետի հետ և հավաքվեն քաղաքապետարանում:


Սա չէր Աստծո խոսքը, և հավատացյալները եկեղեցում չէին հավաքվել դա ունկնդրելու համար: Բայց Սեպուհ սրբազանին դա քիչ էր մտահոգում: Եվ նա ասում էր. «Ժողովուրդը պահանջում է ձեզանից ծառայություն, քանզի ձեզ վստահել է, ուրեմն այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի ձեզանից մսխելու, սպառելու, մաշեցնելու: Եվ այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին և վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժերին, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել»:


Ի՞նչ արտաքին ուժերի մասին էր խոսում Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Օտարերկրյա լրտեսնե՞ր էր տեսել, դրսից հատուկջոկատայիննե՞ր էին դեսանտ իջեցրել, Հայաստանի դեմ ագրեսիա՞ էր իրականացվել: Իսկ եթե արտաքին ուժ ասելով բարձրաստիճան հոգևորականը նկատի ուներ այն անձանց, ովքեր կողմնակի միջամտություն են հանդես բերում այդ գործընթացում, ապա նա պիտի սկսեր հենց իրենից: Սեպուհ սրբազանին պիտի հրաշալի հայտնի լինի, որ եկեղեցին անջատ է պետությունից և ինքն իրավունք չունի որևէ կերպ միջամտել քաղաքական գործընթացներին: Երբ ժամանակին նա վազ տվեց քաղաքապետարան ու օրհնեց կասկածելի ճանապարհով քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանին, պիտի գիտակցեր, թե դրա հետևանքներն ինչպիսին կլինեն: Երբ ամեն անգամ սրբազանն իր ակտիվ մասնակցությունն է բերում ՀՀԿ միջոցառումներին ու միտինգներին, նույնպես խորհելու պատճառներ պիտի ունենար: Իսկ հիմա, ոչ ավելի, ոչ պակաս` պատարագի խորանը վերածելով քաղաքական բեմահարթակի, նա հերթական անգամ ապացուցեց, թե Հայ Առաքելական եկեղեցին որքան է նահանջել իր դիրքերից` դառնալով պահուստային գործիք, որը կիրառության մեջ է դրվում այս կամ այն երևելի անձի շահերի համար, սակայն երբեք հաշվի չի նստում ժողովրդի ցանկությունների ու պահանջների հետ:


Սեպուհ սրբազանը տեղյակ է, որ հունվարի 10-ին լրանում է ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամկետը, և նա պետք է հրաժարական տա, քանի որ 18 ընդդիմադիր ավագանիները չեն ճանաչում Ասլանյանի քաղաքապետ լինելու հանգամանքը: Իսկ քանի որ հունվարի 10-ը քթի տակ է, սրբազանը շտապում է: Քրիստոսի ծնունդը կարող է սպասել, իսկ Ասլանյանի հրաժարականը սպասել չի կարող:






Դիտումների քանակ 31886


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քանի՞ տոնածառ կունենա Վանաձորը

Քանի՞ տոնածառ կունենա Վանաձորը

Դեկտեմբերի 24, 2016


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձոր քաղաքում ստեղծված թնջուկը դեռ չի գտել իր հանգուցալուծումը, իսկ Ամանորն իր հերթին բոլորովին նո...

Նախարար դառնալն անբարոյական է

Նախարար դառնալն անբարոյական է

Դեկտեմբերի 23, 2016


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է մնում: Ճիշտ է, նշանակվել է ժամանակավոր պաշտոնա...

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Նոյեմբերի 23, 2016


Վանաձորում, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իրեն չի զգում լիրարժեք ղեկավար, ընդդիմադի...

Դավաճանը գտնվեց

Դավաճանը գտնվեց

Նոյեմբերի 9, 2016


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձոր քաղաքում ստեղծված փակուղային իրավիճակն այս պահին միայն մեկ լուծում կարող է ունենալ՝ եթե բացահ...

4 Հուդա գումարած 4 Հուդա

4 Հուդա գումարած 4 Հուդա

Հոկտեմբերի 13, 2016


Մինչ ամբողջ երկիրը փորձում է գլուխ հանել, թե ինչ հրաշք կատարվեց Վանաձորում և ինչպես պատահեց, որ նորընտիր քաղաքապետ, հանրապետակա...

Ընդդիմության Տրոյական ձին

Ընդդիմության Տրոյական ձին

Հոկտեմբերի 10, 2016


Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը: Նա գաղտնի քվեարկության արդ...

Շարմազանովը Վանաձորի փոխարքան է

Շարմազանովը Վանաձորի փոխարքան է

Հոկտեմբերի 6, 2016


Այն, ինչ կատարվում է Վանաձորում, որևէ բացատրություն և հիմնավորում չունի: Ինչպես հայտնի է, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վ...

Դավաճանը դավաճան է մնում բոլոր դեպքերում

Դավաճանը դավաճան է մնում բոլոր դեպքերում

Հոկտեմբերի 5, 2016


Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները բանակցություններ էին վարու...

Դաշնակներն իրոք կարող են որակական փոփոխություններ սկսել ու ավարտին հասցնել

Դաշնակներն իրոք կարող են որակական փոփոխություններ սկսել ու ավարտին հասցնել...

Հոկտեմբերի 1, 2016


Զավեշտն այն է, որ դաշնակներն առանց Մարգարյանի գլխավորության էլ կարող են երկրում որակական փոփոխություններ անցկացնել: Նրանք շատ ա...

Վանաձորի քաղաքապետի դեմ խաղ չկա

Վանաձորի քաղաքապետի դեմ խաղ չկա

Սեպտեմբերի 7, 2016


Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որի օրերն արդեն հաշված են, իր պաշտոնավարման վերջին ժամանակահատվածը լիովին նվիրում է ապագա...

Սամվել Դարբինյանը ՀՀԿ-ի թշնամին է

Սամվել Դարբինյանը ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 2, 2016


Այսօր մի զարմանալի տեղեկություն տարածվեց: Պարզվում է, որ Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բա...

Դարբինյանը մթնոլորտ է պղտորում

Դարբինյանը մթնոլորտ է պղտորում

Հուլիսի 14, 2016


Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, հավանաբար, իր անհաջողությունների և առաջիկա ընտրություններում չառաջադրվելու վրեժը ո...

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Հուլիսի 12, 2016
1

Զավեշտն այն է, որ Նալբանդյանի որոշումն իսկապես սողոմոնյան է: Միանշանակ կարելի է ասել, որ Ալավերդու բնակիչների կյանքում ոչինչ չի...

Սամվել Դարբինյանը հարմարվում է

Սամվել Դարբինյանը հարմարվում է

Հունիսի 22, 2016


Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանն այս օրերին շարունակում է հրաժեշտի հարցազրույցներ շռայլել աջ ու ձախ: Եվ եթե նա հիմա ...

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Հունիսի 4, 2016


Վանաձորի քաղաքապետի ընտրարշավը դեռ չի սկսվել, սակայն այդ քաղաքից անընդհատ տագնապալի լուրեր են գալիս: Այսօր գիշերը Վանաձորի hարկ...

Մեր հաճախորդների գլխաքանակը կարող է նվազել

Մեր հաճախորդների գլխաքանակը կարող է նվազել

Մայիսի 21, 2016
1

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է, նրան չի հաջողվել այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին և առաջադրվ...

Վանաձորի դիլեման. փրկվե՞լ, թե՞ էլ ավելի խայտառակվել

Վանաձորի դիլեման. փրկվե՞լ, թե՞ էլ ավելի խայտառակվել

Մայիսի 17, 2016


Վանաձորը Հայաստանի թերևս ամենախայտառակ քաղաքն է, քանզի այն իր խայտառակությունների` մեկ շնչին ընկնող գլխաքանակով (Արթուր Սաքունց...

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Մարտի 31, 2016


Մենք բազմիցս նշել ենք, որ ննջեցյալները մեծ դերակատարում ունեն մեր երկրում: Նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հոգիները, հայաստանցի որ...

Վանաձորի քաղաքապետը տկլոր է գործի գնալու

Վանաձորի քաղաքապետը տկլոր է գործի գնալու

Հունիսի 27, 2015


Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն որոշել էր հանդիպել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքի կենտրոնական հրապարակում բողոքող վ...

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

Հունիսի 6, 2015


Նախ` ամերիկացիներին ասում են, թե` տեսեք, որքան լավ ենք նայում ձերոնց, անգամ կարողանում ենք ռուսական բիզնեսի հաշվին պահել ձեր ար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատը էլի կմնա պատ
Հունվարի 13, 2017


Պատը էլի կմնա պատ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ