Սովորական խայտառակություն

Տարոնին ձայն կտան հարբեցողները

Հունվարի 9, 2017
Տարոնին ձայն կտան հարբեցողները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անհանգստանալու լուրջ հիմքեր ունի: Սպասվող ընտրությունները կանխորոշելու են նրա հետագա ճակատագիրը, և քանի որ արդեն իսկ սիրտը լավ բան չի գուշակում, քաղաքապետը ժամանակից առաջ ընկած զարտուղի ճանապարհներ է որոնում իր սասանված հեղինակությունն ու դիրքերն ամրապնդելու համար: Իսկ այս գործում, ինչպես ասում են, բոլոր միջոցները թույլատրելի են: Ու քանի որ պարոն Տարոնը դրանում համոզված է, նրա հերթական որոշումն էլ բխում է սեփական ակնկալիքներից:

 

Համաձայն պաշտոնական աղբյուրների, օրերս Երևանի քաղաքապետարանը բաց ընթացակարգով հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ, քաղաքապետարանը մտադիր է 2017 թվականի մարտի 8-ի կանանց միջազգային օրվա կապակցությամբ ձեռք բերել նվեր-փաթեթներ: Հայտնի բան է, որ գարնանը Երևանի ավագանու ընտրություններ պետք է անցկացվեն և կանանց տոնը շատ հարմար ծխածածկույթ է քաղաքապետի բուն նպատակները քողարկելու համար: Վերջինս պատրաստվում է քաղաքի բյուջեից մի պատկառելի գումար ծախսել և նվերներ գնել շուրջ 2000 կանանց համար:


2000-ը փոքր թիվ չէ սպասվելիք քվեարկության համար: Բայց այստեղ ամենահատկանշականը ոչ այնքան կանանց թիվն է, որքան նվերների ընտրությունը: Բանն այն է, որ Տարոն Մարգարյանը մտադիր է նրանց համար ձեռք բերել խոհանոցային սպասք՝ չեխական, ֆրանսիական արտադրության գինու, գարեջրի, կոնյակի, հյութի բաժակներ՝ 6 հատով, նաև ապակյա տարաներ ու գրաֆիններ: Տպավորությունն այնպիսին է, որ իր ընտրողների սոցիալական խմբերի միջից քաղաքապետի նախապատվությունը կանգ է առել հատկապես այն կանանց վրա, ովքեր, մեղմ ասած, խմիչքի նկամամբ թուլություն ունեն: Եվ դա էլ կարելի է հասկանալ: Ինչպես հավաստում են փորձառու հարբեցողները, խմիչքի ազդեցության տակ աշխարհը փոքր-ինչ այլ գույներով է ներկայանում: Իսկ Մարգարյան Տարոնի պարագայում սա շատ էական է, որովհետև նրան իր բնական վիճակի մեջ տեսնելիս նույնիսկ խրոնիկ հարբեցողները որևէ ձայն չեն տա:






Դիտումների քանակ 20177


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոնը քարոզվում է զոհերի հաշվին

Տարոնը քարոզվում է զոհերի հաշվին

Ապրիլի 25, 2017


Երեկ՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդ այցելեցին երկրի բարձրագույն ղեկավարությո...

Վարչապետն օգնության է հասնում Տարոնին

Վարչապետն օգնության է հասնում Տարոնին

Ապրիլի 22, 2017


Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի վիճակն այնքան էլ նախանձելի չէ, որքան ջանում է ցուցադրել նրա ողջ շր...

Gallup-ն ընտրել է քաղաքապետին

Gallup-ն ընտրել է քաղաքապետին

Ապրիլի 22, 2017


Gallup International Association տխրահռչակ կազմակերպությունը չէր կարող անմասն մնալ Երևանի ավագանու ընտրություններից՝ ոչ այնքան ...

Տարոն Մարգարյանն աղքատացել է

Տարոն Մարգարյանն աղքատացել է

Ապրիլի 20, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եկամուտները վերջին 4 տարիների ընթացքում նվազել են: Այս մասին հայտարարել է հենց ինքը` քաղաքապե...

Մարգարյան Տարոնը համեստության թշնամին է

Մարգարյան Տարոնը համեստության թշնամին է

Ապրիլի 18, 2017


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցությունն իրեն այնքան էլ ինքնավստահ չի զգում: Եվ դրա գլխավոր պատճառ...

Տարոն Մարգարյանը քաղցրացնում է բերանը

Տարոն Մարգարյանը քաղցրացնում է բերանը

Ապրիլի 15, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հանրությանն առավելապես հայտնի է պետության միջոցները փոշիացնելու, քաղաքին հատկացված գումար...

Տարոնը Վերնիսաժը մաքրեց իր համար

Տարոնը Վերնիսաժը մաքրեց իր համար

Ապրիլի 14, 2017


Երբ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատերազմ հայտարարեց Վերնիսաժի տարածքի առևտրականներին ու տեղեկացրեց, թե նախատ...

Բնապահպան Տարոնի արցունքները

Բնապահպան Տարոնի արցունքները

Ապրիլի 10, 2017


Դավթաշենում 23 հաստաբուն ծառ էին կտրել: Ոչ ոք ձայն չէր հանում, մինչև որ լրագրողները չնկատեցին ու ահազանգ չհնչեցրին: Ու միայն դր...

Խրամատները դատարկ են ու անպաշտպան

Խրամատները դատարկ են ու անպաշտպան

Ապրիլի 10, 2017


Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը կրկին չգումարվեց: Քվորում չկար: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 16 պատգամավոր: Մյ...

Նիկոլը Տարոնին հոգեբուժարան կհասցնի

Նիկոլը Տարոնին հոգեբուժարան կհասցնի

Ապրիլի 7, 2017


Այսօր կայացավ «Ելք» դաշինքի քաղխորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվեց Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին դաշինքի մասնակցութ...

Անեկդոտիկ Տարոնը

Անեկդոտիկ Տարոնը

Ապրիլի 6, 2017


Երևանի քաղաքապետ Տարոեն Մարգարյանի վիճակն այս օրերին աննախանձելի է: Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա վարպետորեն իր...

Տարոնը և նրա մրցակիցները

Տարոնը և նրա մրցակիցները

Ապրիլի 5, 2017


Հանրապետական կուսակցությունը վաղօրոք էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրելու է Տարոն Մարգարյանին: Սա կո...

Ձախ Հարութն ու Տարոն Մարգարյանը

Ձախ Հարութն ու Տարոն Մարգարյանը

Մարտի 31, 2017


Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ամփոփիչ հավաքը, որտեղ երգեց նաև Ձախ Հարութը: Ոմանք քննադատե...

Տարոն Մարգարյանը չգիտի, թե ինքն ով է

Տարոն Մարգարյանը չգիտի, թե ինքն ով է

Մարտի 23, 2017


Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո շատերը շտապեցին կարծիք հայտնել, գնահատական տալ այդ միջադեպին, ենթադրություններ անել այն...

Տարոնը հոր հիշատակն էլ չի խնայում

Տարոնը հոր հիշատակն էլ չի խնայում

Մարտի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնքան է տարվել ընտրություններում բավարար արդյունքներ ձեռք բերելու մտասևեռմամբ, որ պատրաստ է ...

Տարոնը հայերենի քննությունը չի հանձնել

Տարոնը հայերենի քննությունը չի հանձնել

Մարտի 16, 2017


Ընդունված կարգի համաձայն, ոչ հայկական կրթություն ունեցող պատգամավորության թեկնածուները պետք է հայերենի իմացությունն ապացուցող ք...

Տարոնը սևին նայում է վարդագույն ակնոցով

Տարոնը սևին նայում է վարդագույն ակնոցով

Մարտի 14, 2017


Այս ընտրություններին Հանրապետական կուսակցությունը մասնակցում է առավել լարված և փոքր-ինչ անհագիստ կեցածքով, քան նախորդների ժաման...

Ժողովուրդը Տարոնին խորհուրդ է տվել թալանել

Ժողովուրդը Տարոնին խորհուրդ է տվել թալանել

Մարտի 13, 2017


Դեռ մինչև երեկ Հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի հետաքրքիր ու բավական արդյունավետ մարտավարություն էր ընտրել:...

Տարոն Մարգարյանը չի հեծնում, բայց ծախսում է

Տարոն Մարգարյանը չի հեծնում, բայց ծախսում է

Մարտի 4, 2017


Մի փոխնախարար ունենք: Հենց նշանակեցին` ասաց, թե աշխատանքի պիտի գնա հեծանվով: Բայց հետո շատ արագ հասկացավ, որ այդ կարգի տրյուկնե...

Տարոն Մարգարյանի ջանգյուլումը

Տարոն Մարգարյանի ջանգյուլումը

Մարտի 1, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս օրերին շատ լուրջ ու հայրենանվեր գործով է զբաղված, իսկ նրա ուշքումիտքը սևեռված է Հոլանդիայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ