Սովորական խայտառակություն

Սուտը և իմաստազուրկը՝ քաղաքական կատեգորիա

Դեկտեմբերի 30, 2016
Սուտը և իմաստազուրկը՝ քաղաքական կատեգորիա

Տոնական տրամադրություններն ազդել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի վրա: Այնքան են ազդել, որ սկսել է նույնիսկ «անթույլատրելի» անկեղծացում հանդես բերել: Օրինակ, մարդը բացահայտ ասում է, որ իր և մյուսների գործունեությունն անցնող տարում անիմաստ է եղել, քանի որ ոչ մի էական ձեռքբերում չեն ունեցել: «Իհարկե, եթե մեր արած գործողությունների արդյունքում ոչ մի դրական տեղաշարժ չկա, նշանակում է, որ ամեն ինչ անիմաստ է: Նկատի ունեմ կենսամակարդակի բարձրացում, աշխատատեղերի ավելացում, արտագաղթի ու աղքատության կրճատում»,- խոստովանում է Խաչատրյանը:

 

Իսկ անկեղծությունն, ինչպես գիտեք, վարակիչ բան է: Մի անգամ որ անկեղծացար, դա իր հետևից երկրորդն էլ կբերի: Ու պատգամավորը հենց այդ վարակիչ հատկությամբ էլ տոգորվում է, երբ սկսում է խոսել առաջիկա ընտրություններում իրենց անելիքների մասին: Պարզվում է, որ այդ պատասխանատու գործընթացում կարևորագույն անելիքներից մեկը սուտ խոստումներ տալն է: «Ընտրության մեկ ամսվա ընթացքում կարելի է, որովհետև առանց սուտ հնարավոր չէ ձայն հավաքել»,- հիմնավորում է Լյովա Խաչատրյանը, և ամեն բան միանգամից իր տեղն է ընկնում, որովհետև այլ կերպ չէր էլ կարող լինել: Սկզբում թեկնածուները գալիս են սուտ խոստումներով, իսկ հետո աշխատանքային տարին ավարտում են անիմաստ գործունեությամբ, որովհետև սուտը չի կարող արդյունք ստեղծել, իսկ ճիշտը չի կարող ձայն բերել: Փակ շրջան է, և այդ շրջանի մեջ տարիներ շարունակ պտույտներ են տալիս հարյուրավոր չինովնիկներ, Լյովա Խաչատրյանն էլ՝ ներառյալ:






Դիտումների քանակ 252220


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

«Ծառուկյան» դաշինքը ոչ էգ է, ոչ որձ

«Ծառուկյան» դաշինքը ոչ էգ է, ոչ որձ

Մարտի 8, 2017


Ընտրություններում մեծ հավակնություններ և ախորժակ ունեցող «Ծառուկյան» դաշինքը, այն պահից ի վեր, երբ սկսեց ձևավորվել, ինքն իր համ...

«Ծառուկյան» դաշինքի պոեզիայի երեկոն

«Ծառուկյան» դաշինքի պոեզիայի երեկոն

Փետրվարի 20, 2017


Կար ժամանակ, երբ ԲՀԿ-ի սոխակը Ծաղիկ Ռուբոն էր: Նա էր, որ խորհրդարանի ամբիոնից և զանազան համաժողովների ժամանակ հնչեցնում էր չափա...

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Դեկտեմբերի 10, 2016


Այն, ինչ այս օրերին կատարվում է ԲՀԿ ու «Համախմբում» կուսակցությունների ներսում, այլ կերպ չես անվանի, քան մոլորվածի տվայտանքներ ...

Ծառուկյանը կվերադառնա միայն դեպի իր տուն բազմահազար ուխտագնացությունից հետո

Ծառուկյանը կվերադառնա միայն դեպի իր տուն բազմահազար ուխտագնացությունից հետո

Հոկտեմբերի 24, 2016


Գագիկ Ծառուկյանի վերադարձն է նախապատրաստվում: Ասում են, վերադարձի սցենարի գաղափարն իրենն է, կատարողները` ԲՀԿ վերնախավը: Քանի որ...

ԲՀԿ-ի Հայկն էլ թռավ

ԲՀԿ-ի Հայկն էլ թռավ

Հոկտեմբերի 19, 2016


Հայկ Խաչատրյանը սուտ է խոսում, նա ընտրողների կողքին լինել չի կարող, քանի որ այսօրվա քայլն արդեն իսկ ընտրողների շահերի կոպիտ ոտն...

Մի էշի պատմություն

Մի էշի պատմություն

Մարտի 20, 2015


«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի շրջանակներում Երևան ժամանած պատվիրակների համար հայկական կողմի նախա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ