Սովորական խայտառակություն

Մեդալների առևտուրը չստացվեց

Դեկտեմբերի 30, 2016
Մեդալների առևտուրը չստացվեց

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել էր տարեմուտին հաճոյանալ բոլոր բարեկամներին ու ընդդիմախոսներին և յուրաքանչյուրին մեկական մեդալ նվիրել: Սակայն Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը փչացրեց ընկեր Արծվիկի տրամադրությունը: Բնապահպանության ոլորոտում ներդրումների համար պարգևատրման արժանացած Սանասարյանը պարզապես վերցրեց ու հետ տվեց մեդալը: Այսպիսի շրջադարձ նախարարությունում չէին սպասում:

 

Անակնկալի համար պատճառները երկուսն էին: Նախ, Սանասարյանն իրոք վաստակել էր այդ պարգևը և կարող էր հանգիստ խղճով վերցնել: Եվ հետո` նույնիսկ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը վերցրեց նմանատիպ մի մեդալ, թեև բոլորովին չէր վաստակել: Ու հետևաբար բոլոր դեպքերի համար վերցնելը պիտի լիներ պարտադիր պայման: Բայց արի ու տես, որ Կանաչների միությունում այդ պարզ իրողությունը հասկանալ չցանկացան: Իսկ Սանասարյանը նույնիսկ հայտարարեց հետևյալը. «Հաշվի առնելով Հայաստանի բնության ավերված վիճակը՝ ես ասացի, որ մեդալը ի պահ եմ թողնում իրենց մոտ, և եթե բնապահպանության նախարարությունը կասեցնի այն ծրագրերը, որ բնությունն ավերում են ու կողոպտում, և կանգնի պետության շահերի հիմքում, իսկ հիմա բնապահպանության նախարարությունը կանգնած է Հայաստանի ընդերքի հարստությունները կողոպտողների և բնական համակարգը քայքայողների թիկունքում, այդ ժամանակ կգնամ ու այդ մեդալը կվերցնեմ»։


Հակոբ Սանասարյանն այլևս երբեք հետ չի վերցնի իր պարգևը, քանի որ բնապահպանության նախարարությունն իր այսօրվա գործառույթներով և ժառանգություն ստացած ավանդույթներով չի եղել ու չի լինելու բնության պահապանը: Այն առավելապես մի հաստատություն է, որ վերահսկում է երկրի բնական պաշարները, գնահատում է դրանք և այդ գնի համապատասխան հանում է աճուրդի: Ինչ-որ մի ձկնորսից 3 հատ սիգ ձուկ բռնագրավող ու տուգանքի ենթարկող Արծվիկ Մինասյանն էլ 3 սիգից այն կողմ չի աճելու, որ հանկարծ կարողանա մի օր հանքավայր բռնագրավել ու տուգանք սահմանել նրա համար, ով թունավորում է երկիրը և ոչնչացնում է ազգային հարստությունը:






Դիտումների քանակ 21092


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վառածը ներկով է փակում

Վառածը ներկով է փակում

Հոկտեմբերի 17, 2017


Հրդեհված Խոսրովի անտառի վերականգնման ծրագիր այս պահին գոյություն չունի: Բնապահպանության նախարարությունը պնդում է, թե իբր անտառը...

Դիլիջանի ապստամբությունը

Դիլիջանի ապստամբությունը

Հոկտեմբերի 14, 2017


Երեկ գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Դիլիջանի անտառներում: «Դիլիջան ազգային պարկի Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի ...

Դավադրություն ընկեր Արծվիկի դեմ

Դավադրություն ընկեր Արծվիկի դեմ

Հոկտեմբերի 13, 2017


ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կրկին անդրադարձել է Խոսրովի անտառում բռնկված հրդեհի պատմությանը և այն տեսակետն է պնդել, որ դա, ...

Ովքե՞ր են այդ «ոմանք»

Ովքե՞ր են այդ «ոմանք»

Սեպտեմբերի 26, 2017


Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ասուլիս չէր հրավիրել, Միանասյանին ուղարկել էին ասուլիսի, որովհետև վերջին շրջանու...

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Սեպտեմբերի 20, 2017


Ընդամենը երեք ամիս է անցել այն պատմական պահից, երբ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին անպաշտոն չթողնելու համար նրա կուսակց...

Ձկները սատկում են, որովհետև Արծվիկը վատ է աշխատում

Ձկները սատկում են, որովհետև Արծվիկը վատ է աշխատում

Սեպտեմբերի 4, 2017


Այսօր ահազանգ ստացվեց այն մասին, որ Ախուրյան գետում հայտնաբերվել են հազարավոր սատկած ձկներ։ Շուտով համացանցում հայտնվեցին նաև ա...

Առևտրական կուսակցությունը

Առևտրական կուսակցությունը

Հուլիսի 5, 2017


Սևանից ջրի բացթողնման հարցն, ինչպես ասում են, շատ ջուր վերցրեց: Ոչ միայն հասարակական քննարկումները, այլև խորհրդարանում ծավալված...

Արծվիկ Մինասյանը գաղութի պետ է

Արծվիկ Մինասյանը գաղութի պետ է

Հունիսի 9, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ոչ մի գնով չի ցանկանում ընդունել այն փաստը, որ համատարած ծառահատումների դեպքերի առնչու...

4 միլիոն մարդ սպասում է Արծվիկին

4 միլիոն մարդ սպասում է Արծվիկին

Մայիսի 24, 2017


ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն իրատեսական է համարում Հայաստանում 4 միլիոն բնակչություն ...

Ամիրյանն ու Արծվիկը` հանուն ռեստորանի

Ամիրյանն ու Արծվիկը` հանուն ռեստորանի

Մայիսի 10, 2017


Ռեստորաններ բացելու մեծ սիրահար, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ օպերայի շենքի տանիքին ու թանգարաններում իր նախաձեռնած սնն...

Իրազեկող Արծվիկն ու անիրազեկ վարչապետը

Իրազեկող Արծվիկն ու անիրազեկ վարչապետը

Ապրիլի 27, 2017


Ինչո՞վ է զբաղված բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Այս հարցին ոչ ոք պատասխանել չի կարող, քանի որ վերջին շրջանում եթե կա...

Արծվիկը երազում տեսե՞լ է Զարուհուն

Արծվիկը երազում տեսե՞լ է Զարուհուն

Ապրիլի 24, 2017


ՀՀ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, թե ՀՅԴ-ն հարցը դեռևս չի քննարկել, թե ո՞ւմ է սատարե...

Արծվիկն ու կապիկների արտագաղթը

Արծվիկն ու կապիկների արտագաղթը

Ապրիլի 12, 2017


Չկա մի օր, որ լրատվամիջոցները չանդրադառնան շարունակվող արտագաղթի թեմային: Հրապարակում են տարբեր, իրար հակասող տեղեկություններ, ...

Արծվիկի կուտակայինը և անկուտակ ստերը

Արծվիկի կուտակայինը և անկուտակ ստերը

Մարտի 13, 2017


Դաշնակցության նախընտրական քարոզարշավը դրա կազմակերպիչները ջանում են պահպանել «ինտելեկտուալ» մակարդակի վրա: Դա կարող էր հրաշալի ...

Արծվիկը երախտապարտ կլինի վարչապետին

Արծվիկը երախտապարտ կլինի վարչապետին

Մարտի 2, 2017


ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց պետական բյուջեում և կառավարության որոշմա...

Արծվիկը Լոքյանի ջրերը չի փակի

Արծվիկը Լոքյանի ջրերը չի փակի

Հունվարի 24, 2017


Բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը վերջին շրջանում սևեռվել է բացառապես ջրային ռեսուրսների վրա: Մեկ Սևանա լճի...

Թալանը ևս կարող է նշանակալի ավանդ համարվել

Թալանը ևս կարող է նշանակալի ավանդ համարվել

Դեկտեմբերի 28, 2016


Վաստակը կարևոր բան է: Միայն թե տարբեր մարդիկ դա ընկալում են տարբեր կերպ: Օրինակ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հա...

Բախտավոր աստղի տակ ծնված Արծվիկը

Բախտավոր աստղի տակ ծնված Արծվիկը

Դեկտեմբերի 27, 2016


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, անկասկած, գոհ է իրեն բաժին ընկած ճակատագրից և կարող է հպարտորեն ասել, որ բախտավոր աստ...

Սոցիալիստ դաշնակների կապիտալիստական շեղումները

Սոցիալիստ դաշնակների կապիտալիստական շեղումները

Դեկտեմբերի 26, 2016


Կապանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանի նախանձելի կարողության մասին լրագրողական հետաքննություն է կատարվել: Ի հայտ ե...

Արծվիկ Մինասյանն անհետացել է

Արծվիկ Մինասյանն անհետացել է

Նոյեմբերի 2, 2016


ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, որն ի պաշտոնե պարտավոր է հոգ տանել երկրի էկոլոգիական վիճակի համար և այս հարցում ամ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ