Միջազգային խայտառակություն

Կրակոց հարաբերությունների թիկունքին

Դեկտեմբերի 29, 2016
Կրակոց հարաբերությունների թիկունքին

Օսկան Քոչարյան


Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն փորձը ցնցեց նախատոնական տրամադրություններով տարված հասարակությանը: Պատահած ողբերգությունն իր հետ էմոցիոնալ պոռթկում բերեց, որի ֆոնին այլ հնչերանգներ ստացան պահի թելադրանքով արվող հարցադրումները: Ինչո՞ւ ադրբեջանցիները դիմեցին այդ քայլին, ո՞րն էր նրանց նպատակը, ի՞նչ հետևանքների պիտի հանգեցնի այդ արյունոտ բախումը. սրանք այն արձագանքներն էին, որոնք անխուսափելիորեն պիտի լսելի լինեին:


Բայց այդ ամենի հետ մեկտեղ ոմանք անմիջապես հիշեցին, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկիր և, հետևաբար, համաձայն ստանձնած պարտավորությունների, դաշինքի մյուս անդամները պարտավոր են միջամտել իրավիճակին: Շատ ավելի պահանջկոտ վերլուծաբաններն էլ ավելի հեռուն գնացին՝ հայտարարելով. «Ադրբեջանը քանի՞ գլխանի է՝ առանց վստահ լինելու, որ Ռուսաստանի կողմից թողտվություն չի լինելու, գալիս է այդպիսի լկտի ոտնձգության, այն էլ՝ ՀԱՊԿ գագաթաժողովից օրեր անց»: Հետո արդեն, համաձայն տրամաբանության, նման ելույթներին պիտի հաջորդեր այս եզրահանգումը. «Հայաստանը պետք է ազատվի ՀԱՊԿ-ի կապանքներից, որպեսզի կարողանա ընդլայնել իր ռազմաքաղաքական համագործակցությունը այլ դաշինքների հետ»:


Ի դեպ, ՀԱՊԿ-ի մասին: Սահմանային բախումից ժամեր անց հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլ Բորդյուժան: Նա կատարվածը որակեց բացահայտ սադրանք և նշեց, որ միջադեպը լուրջ անհանգստություն է առաջացնում: Բայց Բորդյուժայի հատարարության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ առաջին անգամ գործածվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը։ Այս փաստը Բաքվում նկատեցին և արձագանքեցին խիստ հիվանդագին: Ադրբեջանի ԱԳՆ-ը Բորդյուժայի մեկնաբանությունը որակեց որպես «սուբյեկտիվ» և «անընդունելի»՝ կապված նրա հետ, որ դրանում օգտագործվել է ԼՂՀ հապավումը:


Փաստորեն ՀԱՊԿ-ն, այնուամենայնիվ, արձագանքեց: Թե ինչեր կհաջորդեն դրան՝ դեռ առիթ կունենանք իմանալու: Սակայն այս պահին հստակ է հետևյալը. Ադրբեջանը սադրում է որոշակի նպատակով, Հայաստանը տրվում է այդ սադրանքին: Եվ ուրեմն, խնդրի պատասխանը ներկա պահին պետք է որոնել ոչ այնքան դրսում, որքան մեր ներսում:


Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ն մեզ համար գրեթե միշտ նույնանում է Ռուսաստանի հետ: Եվ եթե ինչ-ինչ պատճառներով դժգոհություններ են առաջ գալիս, ապա առաջին նետերը մենք ուղղում ենք հենց Մոսկվայի ուղղությամբ: Սա թերևս հասկանալի է: Բայց սա հասկանալի է նաև Բաքվի համար: Ուրեմն, այդ դեպքում Հայաստանում հակառուսական տրամադրությունները խորացնելու համար չկա ավելի կարճ ճանապարհ, քան սահմանին մի լոկալ ու արյունոտ միջադեպ հրահրելը, հայ հանրությանը վրդովեցնելը և սպասելը, թե վերջիններս ինչպես են պահանջելու Ռուսաստանի արձագանքն ու միջամտությունը:


Այսօր Չինարիում ծավալված դեպքերը ընթացել են հենց այդ սցենարով: Եվ նպատակը կարծես թե արդարացվել է: Սահմանին հնչող կրակոցները մեկ անգամ ևս հիշեցրին մեր ռազմավարական դաշնակցի մասին, վերհիշելու առիթ տվեցին, որ օրերս ՀԱՊԿ-ը գագաթաժողովի ժամանակ տապալեց Հայաստանի ներկայացուցչի գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնումը, կասկած հարուցեցին, թե Հայաստանի հարաբերությունները, այդ թվում իր դաշնակիցների հետ, շատ թույլ են և, բնականաբար, պիտի տանեին-հասցնեին այն եզրագծին, որ ամեն բանի մեղավորը մեկն է՝ Ռուսաստանը: Հիմա մենք ընտրության առաջ ենք: Մտածել այդպես՝ կնշանակի շարժվել ադրբեջանցիների ցանկալի ճանապարհով, չմտածել այդպես՝ կնշանակի որոնել-գտնել մի այնպիսի նոր ելք, որը լավագույն լուծումը կլինի այս բարդ, խճճված ու վտանգավոր իրավիճակից:






Դիտումների քանակ 23567


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի տեղ կարևոր է, մի տեղ կարևոր չէ

Մի տեղ կարևոր է, մի տեղ կարևոր չէ

Հոկտեմբերի 17, 2016


ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ժամանակ հետաձգվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը, ինչն իր հետ բազմաթիվ անպատասխան հարցեր բե...

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հոկտեմբերի 15, 2016


ՀԱԿ գագաթաժողովը առիթ տվեց տեղի ռուսատյաց արևմտամետ և փտած ազգայնականներին (ի դեմս Հայրիկյանի, Արշակյանի և այլոց) իրենց դժգոհու...

Մեկն ինչ է, որ մյուսն ինչ լինի

Մեկն ինչ է, որ մյուսն ինչ լինի

Սեպտեմբերի 12, 2016


Լուրերն այն մասին, թե Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շուտով կնշանակվի ՀԱՊԿ քարտուղար՝ փոխարինելով Նիկոլայ Բորդ...

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Մայիսի 28, 2016
1

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են...

Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ի կազմից, եթե Ռուսաստանը...

Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ի կազմից, եթե Ռուսաստանը...

Ապրիլի 14, 2016


Ռուսաստանը կարող է ՀԱՊԿ-ը դարձնել իրական գործող միություն և այնտեղ հաստատել կարգուկանոն, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կրտ...

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Ապրիլի 4, 2016
2

Սովորաբար, դաշնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հաշվի են առնում երկրների միջև կնքված ինչ-ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր, ...

Եվս մեկ հարկադրված, անհաջող կադրային որոշում

Եվս մեկ հարկադրված, անհաջող կադրային որոշում

Նոյեմբերի 4, 2015


ՀԱՊԿ նախագահությունը, ինչպեսև եվրասիական տնտեսական հանձնաժողովինը, նույնպես անցնում է Հայաստանին։ Նախագահ Սարգսյանը կարողացավ ը...

ՀԱՊԿ փուչիկը պայթեց

ՀԱՊԿ փուչիկը պայթեց

Փետրվարի 2, 2015


Փուչիկն այդպիսի վատ հատկություն ունի` վաղ թե ուշ պայթում է: Կամ պայթեցնում են, ինչպես որ օրերս վարվեց Հավաքական անվտանգության պ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ