Սովորական խայտառակություն

Արա Աբրահամյանի «թռնող» տեսակը

Դեկտեմբերի 29, 2016
Արա Աբրահամյանի «թռնող» տեսակը

Հայ կոմպոզիտորներն էլ կարող են թակարդն ընկնել, եթե այդ թակարդը ոչ թե երաժշտական է, այլ ֆինանսական: Իսկ եթե հավելենք, որ թակարդ լարողն էլ ոչ այլ ոք է, քան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ապա դժվար չէ հասկանալ, թե թակարդից բացի նրանք ուրիշ ինչի մեջ են ընկել:


Նրանց ընկղմումի պատմությունը մեկնարկել էր առել դեռևս այս տարվա սկզբին, երբ որոշվել էր «Համահայկական մրցանակաբաշխություն-2016»-ի շրջանակներում կազմակերպել էստրադային-հայրենասիրական երգի մրցույթ: Հայ մեծ արվեստասեր և մեկենաս Արա Աբրահամյանն անմիջապես արձագանքել էր դրան և վստահեցրել, որ ինքը և միայն ինքը կարող է երգահանների հովանավորը լինել ու գործի ֆինանսական կողմը անձամբ էր ստանձնել:


Պայծառ հեռանկարից ոգևորված կոմպոզիտորները իսկույն գործի էին անցել, մեկը մյուսի ետևից երգեր էին ծնվել, իսկ հուլիսին ամփոփվել էր մրցանակաբաշխությունը: Բայց առանց պարգևների: Ամենավճռորոշ պահին Արա Աբրահամյանն ու նրա խոստացած փողերն անհետացել էին: Այս իրավիճակն այնքան ծանոթ է, որ նույնիսկ անհրաժեշտություն էլ չկա մանրամասների մեջ խորանալու: Աբրահամյանի «թռնող» տեսակը վաղուց է հայտնի նրա գրպանի վրա հույս դնող միամիտներին: Միայն ասենք, որ Կոմպոզիտորների միությունը՝ իր ողջ ղեկավար կազմով, մի քանի ամիս շարունակ զբաղված էր որոնողական աշխատանքներով:


Վերջում կարծես թե գտան: Ամեն դեպքում, այսօր երգի մրցույթի հաղթողներին հանձնեցին դիպլոմներն ու պարգևները: Բայց միության նախագահ Արամ Սաթյանը չդիմացավ ու իր խոսքում ասաց, որ երաժիշտները մուրացկան չեն: Հետո նաև նշեց, թե հուլիսին ամփոփված մրցանակաբաշխության պարգևները տեղ հասան նոր տարվա շեմին, մինչդեռ մրցույթը ավանսով չեն կազմակերպում, և եղածից դասեր քաղելով այլևս ավանսով որևէ մրցույթ չի կազմակերպվի:


Արամ Սաթյանը և մյուսները ավելի ճիշտ կանեն, եթե իրենց միտքը կենտրոնացնեն ոչ թե ավանսների վրա, այլ այն խնդրի, թե ում են վստահում ստեղծագործական պրոցեսի գնահատումը: Նույնիսկ երեխան գիտի, թե ինչ արժի Աբրահամյանի խոսքը: Իսկ մի ամբողջ միության նախագահ այդ պարզ ու հասարակ ճշմարտությունը դեռ չի յուրացրել:






Դիտումների քանակ 11942


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արա Աբրահամյանը որոշել է դառնալ վրիժառու

Արա Աբրահամյանը որոշել է դառնալ վրիժառու

Հունվարի 28, 2017


Շատերն անմիջապես նկատեցին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը բացակայում էր Ռուսաստանի հ...

Աբրահամյաններից մենք փրկվեցինք

Աբրահամյաններից մենք փրկվեցինք

Հունվարի 21, 2017


Փառք Աստծո, Մալիշկա գյուղից սերված Աբրահամյան գերդաստանի զավակները հեռանում են հայաստանյան քաղաքական դաշտից: Համենայն դեպս, իրե...

Սուտասան Արա Աբրահամյանը

Սուտասան Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2016


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տված ու չկատարած խոստումների թիվը արդեն հաշվել հնարավոր չէ: Դրանցից ամենատպա...

Աբրահամյան գերդաստանի մայրամուտը

Աբրահամյան գերդաստանի մայրամուտը

Նոյեմբերի 23, 2016


ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երբ երեկ հայտարարեց, որ իր ծրագրերը կտրուկ շրջադարձ են կատարել և ինքը ստիպված է հրաժ...

Մեկնարկել է Հայաստանի ոչխարազերծման գործընթացը

Մեկնարկել է Հայաստանի ոչխարազերծման գործընթացը

Նոյեմբերի 22, 2016


Աշխարհի ամենայուրահատուկ մտավոր ունակությունների տեր և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հասել էր Երևան այն բա...

Վարչապետը չի պատվել Արա Աբրահամյանի մունետիկին ու նոքարին

Վարչապետը չի պատվել Արա Աբրահամյանի մունետիկին ու նոքարին

Նոյեմբերի 16, 2016


Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կրակն է ընկել Ռուսաստանիհայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի ձեռ...

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Նոյեմբերի 5, 2016


Ռուսաստանն այսօր նշում էր Ազգային միասնության օրը: Եվ ահա այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատերի թվում շնորհավորական նամ...

Կարլ Մարքսի ուրույն կարծիքն Աբրահամյան եղբայրների մասին

Կարլ Մարքսի ուրույն կարծիքն Աբրահամյան եղբայրների մասին

Նոյեմբերի 4, 2016


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մի բանով հաստատ կարող է հպարտանալ: Դա Աբրահամյան ընտանիքի բացառիկությունն է:...

Արա Աբրահամյանը սկսել է նախընտրական քարոզչությունը

Արա Աբրահամյանը սկսել է նախընտրական քարոզչությունը

Նոյեմբերի 2, 2016


Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ձեռք չի քաշում 2017թ․ՀՀ ԱԺ ընտրությ...

Արա Աբրահամյանը պղծեց Ռուս Ուղղափառ եկեղեցին

Արա Աբրահամյանը պղծեց Ռուս Ուղղափառ եկեղեցին

Հոկտեմբերի 18, 2016


Բարաք Օբամայի հայրենիքում` Քենիայում, հայերը եկեղեցի չունեն: Պատճառն այն է, որ Քենիայում հայ չի ապրում: Հետևաբար, հայ չի ծնվում...

Հրանուշ Հակոբյանի քարտեզը փոխել են

Հրանուշ Հակոբյանի քարտեզը փոխել են

Հոկտեմբերի 17, 2016


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի պատասխանատո...

Անլեզուն ու անհայրենիքը

Անլեզուն ու անհայրենիքը

Հոկտեմբերի 13, 2016


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որսի հոտն առած կենդանու պես կրկին հասել է Հայաստան: Այստեղ կարծես թե ինչ-որ ...

Արա Աբրահամյանը և Քիմ Քարդաշյանը

Արա Աբրահամյանը և Քիմ Քարդաշյանը

Սեպտեմբերի 16, 2016


Սոցցանցերում այս օրերին լայնորեն շրջանառվում են լուսանկարներ, որոնցում պատկերված են Քիմ Քարդաշյանը և Ռուսաստանի հայերի միության...

Ախորժակը նորից բացվեց

Ախորժակը նորից բացվեց

Սեպտեմբերի 10, 2016


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որի խելքը գնալ-գալովի է, իր ծրագրերն էլ՝ խելքի պես փոփոխական, նորից ոգևորվե...

Ոչխարները սատարում են ահաբեկչությանը

Ոչխարները սատարում են ահաբեկչությանը

Հուլիսի 21, 2016
3

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի կարող թաքցնել ուրախությունը, որ Հայաստանում վիճակը վատ է: Այն օրից ի վեր,...

Համախմբում օդում, ցամաքում, կենդանական աշխարհում

Համախմբում օդում, ցամաքում, կենդանական աշխարհում

Հուլիսի 12, 2016


«Համախմբում» կուսակցությունում, որտեղ կարծում էին, թե իրենց ծնունդն ազդարարելուց հետո անդամագրվողների հեղեղ է լինելու, այժմ մեծ...

Դարձյալ քիթը մտցրեց մեր գործերի մեջ

Դարձյալ քիթը մտցրեց մեր գործերի մեջ

Հուլիսի 8, 2016
2

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտածեց- մտածեց ու որոշեց դառնալ ընդդիմադիր, քանի որ իշխանություն դառնալու ոչ...

Ինչո՞ւ է հիվանդացել Արա Աբրահամյանը

Ինչո՞ւ է հիվանդացել Արա Աբրահամյանը

Հուլիսի 6, 2016
4

Ընդամենը օրեր առաջ լրատվամիջոցները հայտնում էին, թե սպասվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ժամանունը Հայ...

Կազատի՞ արդյոք նախագահ Սարգսյանը Աբրահամյանի մարմինը նրա դատարկ գլխի դարդից

Կազատի՞ արդյոք նախագահ Սարգսյանը Աբրահամյանի մարմինը նրա դատարկ գլխի դարդից...

Հուլիսի 1, 2016
3

Հայ ժողովրդի և հենց Արա Աբրահամյանի շահերից է բխում այն, որ պրն Աբրահամյանը գա Հայաստան ու դառնա անհաշտ ընդդիմադիր, ցանկալի է` ...

Արա Աբրահամյանի սխրանքը

Արա Աբրահամյանի սխրանքը

Հունիսի 4, 2016
3

Արա Աբրահամյան... Այս բարձր ու վեհ, բարձրինտելեկտուալ անձնավորությունը հայ ժողովրդի հպարտությունն է։ Նրա լայն գիտելիքներն ապշեց...

ՕՐՕ, թե՞ ԿՕՐՕ
23.02.2017 | 22:04


ՕՐՕ, թե՞ ԿՕՐՕ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
ՕՐՕ, թե՞ ԿՕՐՕ
Փետրվարի 23, 2017


ՕՐՕ, թե՞ ԿՕՐՕ

ՕՐՕ, թե՞ ԿՕՐՕ
Փետրվարի 23, 2017


ՕՐՕ, թե՞ ԿՕՐՕ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ