Սովորական խայտառակություն

«Ելքի» վերջին հույսը հնչակնե՞րն էին

Դեկտեմբերի 29, 2016
«Ելքի» վերջին հույսը հնչակնե՞րն էին

Տեղեկություններն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը բանակցություններ է վարում նաև այլ քաղաքական ուժերի հետ, մղում էր այն մտքին, որ եռյակը ոչ միայն ընդլայնելու, այլև համակիր ու գաղափարակից խմբերի հետ մեկ ընդհանուր ճակատով հանդես գալու մտադրություն ունի` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին առավելագույն արդյունք գրանցելու հեռանկարով:


Բայց ահա տեղեկանում ենք, որ իրեն «Ելք» անունով կնքած դաշինքը միավորվելու խնդրի շուրջ բանակացություններ է վարել նաև Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ: Իսկ սա արդեն ոչ թե հետաքրքիր է, այլ, մեղմ ասած, տարօրինակ: Ի՞նչը կարող է մղել «Ելքին»՝ ծեծելու ՍԴՀԿ-ի դուռը: Գաղտնիք ասած չենք լինի, եթե նկատենք, որ ՍԴՀԿ-ն ոչ հեղինակություն ունի, ոչ մեծաթիվ համակիրներ, ոչ ճանաչում, ոչ ակտիվ քաղաքական կենսագրություն: Գաղափարական առումով ևս պարզապես անհնար պիտի լինի գտնել որևէ ընդհանություն նրա և եռյակ դաշինքի միջև:


Այնուհետև տեղեկացվեց, որ հիշյալ բանակցությունները ձախողվել են: Միայն դրանից հետո հայտարարվեց, թե ազգային սոցիալիստական կուսակցության հետ միասնաբար գնալը ճիշտ չէ, կարծես մինչ այդ Փաշինյանն ու մյուսները չգիտեին, թե իրենցից ինչ են ներկայացնում հնչակները, որ մեկ դարից ավել ժամանակահատված է, ինչ գործում են հայկական քաղաքական դաշտում: Այնպես որ նույնիսկ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի խոսքերն այն մասին, որ վերջին շրջանում իրենք քննարկումներ են ունեցել, սակայն գաղափարական տարաձայնությունների պատճառով համագործակցությունը չի կայացել, վերստին չեն մեղմում շփումների անհեթեթությունը: Իսկ այդ դրվագն արդեն իսկ արժեզրկում է «Ելքի» դիրքորոշման սկզբունքայնությունը, որտեղ փաստացի սկզբունքները շատ հարաբերական են, փոփոխական և կառուցված են ոչ այն արժեքների վրա, ինչի մասին այնքան սիրում են խոսել դաշինքի առաջնորդները:






Դիտումների քանակ 19597


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանը շտապում է դարակները փակել

Փաշինյանը շտապում է դարակները փակել

Դեկտեմբերի 16, 2016


ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատը էլի կմնա պատ
Հունվարի 13, 2017


Պատը էլի կմնա պատ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ