Տիեզերական խայտառակություն

Դերժավի Արկադը պղծեց երկրի դատական համակարգը, իսկ Ղազինյան Գագոն կատարում է ՀՀ նախագահի գործառույթները

Դեկտեմբերի 29, 2016
Դերժավի Արկադը պղծեց երկրի դատական համակարգը, իսկ Ղազինյան Գագոն կատարում է ՀՀ նախագահի գործառույթները

Ջհանգիր Լֆիկյան

 

ՀՀ ԱԺ ամենախայտառակ պատգամավորներից մեկը` Դերժավի Արկադը, որն անձնագրով կոչվում է «Արկադի Համբարձումյան», իր հզորությունը տարածեց նաև ՀՀ դատարաններում: Նա հաղթեց Shame.am-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում և հաղթեց երկու հայցով՝ բնականաբար, դիմելով այն անբարոյական մեթոդներին, որոնց շնորհիվ դարձել է պատգամավոր և միլիոնատեր: Իսկ դրա համար Դերժավի Արկադն ուներ բոլոր պայմաններն ու պարագաները, դրանցից երկուսը` դատավոր Զարուհի Նախշքարյանը և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան պրն Ղազինյան Գագոն:


Դատավորուհի Զարուհին շատ լուրջ բնածին թերություն ունի: Այսպես, նա այդպես էլ ի վիճակի չեղավ սովորել պետական համալսարանում և ստիպված եղավ ավարտել կոոպերատիվ բուհ` «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եվ այդ հաստատությունում «ձեռք բերած» գիտելիքների բացակայության անսպառ պաշարը նրան թույլ տվեց, որպեսզի նա գրի խայտառակ անօրինական և անգրագետ մի դատավճիռ: Այսպես, մեր հոդվածում, որը դատական քաշքշուկի առարկա էր դարձել, մենք գրել էինք, որ «Դերժավի Արկադը պղծեց պետության օրենսդիր համակարգը` ի դեմս Ազգային ժողովի»: Մենք այս որակումը հիմնավորել էինք նրանով, որ Դերժավի Արկադը խայտառակ վատ պատգամավոր է. 13 տարվա մեջ նա չի հնչեցրել գեթ մեկ կարծիք, օրինագիծ, հարց և այլն: Նա ընդամենը գալիս է գրանցվելու և քվեարկելու, ինչից հետո թռնում է պառլամենտից: Մի խոսքով, Դերժավի Արկադին դեռ ոչ ոք ԱԺ դահլիճում չի տեսել: Դատավորուհի Զարուհին իր արևին սա վիրավորանք է համարել և պահանջել է ներողություն խնդրել: Նկատենք, որ դատավորուհին չի հասկացել կամ չհասկանալու է տվել, որ որակումների հարցում մամուլն ազատ է: Ասենք, մեկ այլ հրապարակախոս կարող էր Դերժավի Արկադի պատգամավորական գործունեությունը «խայտառակել» համարել, մյուսը` «անարգել» և այլն: Դե, իսկ մենք ընտրել էինք «պղծել» որակումը, ինչը ոչ մի դեպքում չի կարող վիրավորանք համարվել, քանզի մամուլն ազատ է դրա ընտրության հարցում, և այդ ազատության հանդեպ ոտնձգությունն անընդունելի է: Բացի այդ, դատավորուհի Զարուհին վիրավորանք է համարում նաև «առնետավազք» եզրույթը, որին հայցվորը մասնակցեց 2006-ին ՕԵԿ-ի ամայացման ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ «առնետավազք» եզրույթի հեղինակը մենք չենք, այն հազար անգամ գործածվել է մամուլում ՕԵԿ-ի հետ կապված դեպքերի առիթով, մենք էլ դատարան ներկայացրել էինք մի շարք հրապարակումներ: Բացի այդ, դատավորուհի Զարուհին զրպարտություն է համարել մեր այն պնդումը, թե Դերժավի Արկադը մոնոպոլիստ է «Սնիկերս» կոնֆետների ներմուծման գործում, թեպետ, հավանաբար, Դերժավի Արկադն էլ դա չի հերքի, քանզի հենց նրա ընկերություններն են զբաղվում դրա ներմուծմամբ, և դա հանրահայտ է:


Հայցադիմումի պատասխանում մենք գրել էինք, որ հետապնդել ենք գերակա հանրային շահը` հենվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին, որը, ներկայացնելով պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վնասի հատուցման կարգը և պայմանները, նշում է նաև օրենքով սահմանված բացառությունները: Որպես բացառություն այս կանոնից՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ վիրավորանք չի կարող համարվել այն հրապարակային հայտարարությունը, որը հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։ Ինչ վերաբերում է զրպարտությանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի միայն 5-րդ մասի 3-րդ կետն է անդրադառնում «գերակա հանրային շահին»՝ նշելով, որ «փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները»: Զրպարտության և վիրավորանքի գրեթե բոլոր գործերում դատարանները վկայակոչել և գնահատման առարկա են դարձրել տեղեկատվության «հանրային հետաքրքրությունը»: Սա միանշանակ բխում է ժողովրդավարական սկզբունքներից և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից: Եվ իհարկե, եթե հայցվորին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում մահանում են նորածիններ և ծննդկաններ, եթե նա չի կատարում իր պատգամավորական պարտականությունները, եթե նրա ողջ ունեցվածքը ներկայացվում է որպես նվիրատվության արդյունք` հարկերից խուսափելու համար, ապա գերակա հանրային շահից ելնելով մենք պարտավոր ենք իրազեկել հանրությանը` օգտագործելով ցանկացած որակում, ինչը չի հակասում օրենսդրությանը, սակայն հակասում է դատավորուհի Զարուհու կասկածելի հակումներին, որոնց մասին կխոսենք ստորև:
Բայց գլխավորը վճիռը չէ: Գլխավորն այն է, որ ոմն Ղազինյան Գագո որոշել է կիրառել նախագահ Սարգսյանի լիազորությունները և օգտվել նրա իրավունքներից:


Բանն այն է, որ չկա աշխարհում բացարձակ անկախ դատարան: Դատարանների անկախությունն ավարտվում է այնտեղ, որտեղ քաղաքականությունն է նշմարվում: Օրինակ, Լոնդոնի դատարանները Ռուսաստանին մերժեցին արտահանձնել Բորիս Բերեզովսկուն և մի շարք չեչեն ահաբեկիչների, քանզի դա զուտ քաղաքական և անգամ աշխարհաքաղաքական հարց էր: Իսկ ո՞վ է ընդունում քաղաքական որոշում: Իհարկե, քաղաքական իշխանության առաջին դեմքերը: Բնականաբար, նույնը Հայաստանում է, և մամուլի դեմ դատական գործը զուտ քաղաքական է: Հետևաբար, այդպիսի քաղաքական վճիռները պետք է թելադրվեն նախագահականից՝ ելնելով պետության և իշխանության շահից: Բայց արի ու տես, որ Դերժավի Արկադի հաղթանակն ապահովել է Ղազինյան Գագոն, որը հեղինակություն է երկրի դատական համակարգում: (Ի դեպ, Արկադն ու Գագոն քավոր-սանիկ են, Գագոն սրան շատ հարցերում է օգնել, մասնավորապես, Մաշտոցի պողոտայում գտնվող՝ ԵՊՀ-ին պատկանող շենքը Արկադը Գագոյի օգնությամբ մի քանի կոպեկով սեփականաշնորհեց): Փաստորեն ստացվում է, որ դատավորուհի Զարուհին չարաշահել է իր լիազորությունները՝ չմերժելով ոչ պատշաճ անհատից ստացած հրահանգը, իսկ Ղազինյան Գագոն իրեն դրել է նախագահ Սարգսյանին հավասար տղայի տեղ:


Սա անընդունելի է, և սա արդեն մեր խնդիրը չէ, սա Բաղրամյան 26-ի խնդիրն է: Իհարկե, Դերժավի Արկադը մեզնից ոչ փող կտեսնի (նշենք, որ դատավորուհի Զարուհին մեծահոգաբար Արկադին հատկացրել է մոտ 600.000 դրամ, այն դեպքում, երբ Արկադը մեզնից երկու հայցով վեց միլիոն էր պահանջում, դե, ինչ արած, սիրում է այդ տղան անաշխատ եկամուտներ), ոչ հերքում, ոչ էլ ներողություն` դատավորուհի Զարուհու վճիռը կբողոքարկվի և ի վերջո կտապալվի: Իսկ Ղազինյան Գագոյի և, իհարկե, Զարուհի Նախշքարյանի արդարացի պատժվելուց հետո, հուսով ենք, երկրի դատական համակարգում շատ բան կփոխվի: Գոնե այն առումով, որ ոչ մի համբալ իրեն անգամ հինգ րոպեով ՀՀ նախագահ չի համարի...






Դիտումների քանակ 314104


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Մարտի 24, 2017


Լոռիում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) փաստերն աղավաղելու մեծ վարպետ է: Նրա այդ հ...

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Մարտի 22, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Լոռին և երեքգլխանի ընտրությունը

Լոռին և երեքգլխանի ընտրությունը

Փետրվարի 24, 2017


Հայաստանում հետզհետե ձևավորվում են առավել թեժ կետերը: Սպասվող ընտրությունները մի քանի տարածքներում խոստանում են առավելագույն լա...

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Փետրվարի 10, 2017


Հայտնի գործարար և պատգամավոր Դերժավի Արկադը (Արկադի Համբարձումյան) որոշել էր պատգամավոր առաջադրվել Լոռու մարզից և հանդիպել էր Կ...

Դերժավի Արկադի ադրբեջանական հետքը

Դերժավի Արկադի ադրբեջանական հետքը

Հունվարի 31, 2017


Արտակարգ դեպք էր արձանագրվել Վաղարշապատ քաղաքում: Ծնողները երեխային կերակրելու համար գնել էին Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամս...

Ավետիսյանն ինչպե՞ս դատի Ավետիսյանին

Ավետիսյանն ինչպե՞ս դատի Ավետիսյանին

Նոյեմբերի 11, 2016


Խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկելու հիվանդությունը հին պատմություն ունի: Որքան էլ փորձում են այդ երևույթն արմատախիլ անել, ա...

Դերժավի Արկադի «սպանդանոցը» նոր զոհեր է պահանջում

Դերժավի Արկադի «սպանդանոցը» նոր զոհեր է պահանջում

Նոյեմբերի 11, 2016


ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավի Արկադի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրված կոպիտ խախտումն...

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Նոյեմբերի 5, 2016


Ծննդկանների և նորածինների մահը (սպանությունը) Հայաստանում ընդունել է ծայրահեղ մասշտաբներ: Միայն աշխարհահռչակ պատգամավոր Արկադի ...

Բարձրագույն կրթության դահիճները

Բարձրագույն կրթության դահիճները

Սեպտեմբերի 16, 2016


Գրեթե օր չկա, որ մենք չլսենք առողջապահական հաստատություններում բժիշկների մեղքով մահվան դեպքերի, հարազատների բողոքների, դատական ...

Ինչո՞ւ Դերժավի Արկադը սպանդանոց չի բացել

Ինչո՞ւ Դերժավի Արկադը սպանդանոց չի բացել

Հուլիսի 27, 2016


Երբ ժամանակին մի քանի հրապարակումներով անդրադարձանք չարաբաստիկ «Սլավմեդ» բժշկական կենտրոնին, որտեղ նորածիններ և ծննդկաններ էին ...

Սկսվեց

Սկսվեց

Մայիսի 25, 2016


ՀՀ ԱԺ պատգամավոր Դերժավի Արկադին (Արկադի Համբարձումյան) պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պարբերաբար մահանում են նորածիննե...

«Արմենիան» և ՍԱՍ-ը մանկասպանություն են գովազդում

«Արմենիան» և ՍԱՍ-ը մանկասպանություն են գովազդում

Մայիսի 18, 2016
4

«Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Առաջնորդները» սերիալում բացահայտ գովազդվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Հա...

Ի գիտություն Shame.am-ի հաճախորդների

Ի գիտություն Shame.am-ի հաճախորդների

Մայիսի 7, 2016
1

Այն, որ մեր կայքը կայացել է, անվիճելի է: Այդ են վկայում մի շարք հանգամանքներ, որոնցից ամենախոսունը բազմաթիվ հաճախորդներ ունենալ...

Տարոն Մարգարյանը վտանգավոր է մայրաքաղաքի երեխաների համար

Տարոն Մարգարյանը վտանգավոր է մայրաքաղաքի երեխաների համար

Ապրիլի 29, 2016


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը մեզ ժառանգություն մնաց Անդրանիկ Մարգարյանից, յուրահատուկ անձնավորություն է: Նա ամեն ինչ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ