Ազգային խայտառակություն

Կաթողիկոսը և նռան բիզնեսը

Դեկտեմբերի 28, 2016
Կաթողիկոսը և նռան բիզնեսը

Այսօր Մայր Աթոռի տեղեկատվական աղբյուրները հավատացյալներին հայտնեցին այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք: Հասկանալի է, որ նման արարողությունը Գարեգին Երկրորդի մտքի հերթական փայլատակումն է, որը գալիս է լրացնելու նրա օրոք կյանքի կոչված ամեն կարգի անհասկանալի և ավանգարդիստական ծիսակատարությունները:


Սկսենք նրանից, որ Գոհաբանական մաղթանքը վերջին տարիներին ներմուծվեց մեր իրականություն՝ հավանաբար, պատճենահանվելով կաթոլիկական ավանդույթներից: Սակայն մեր հոգևոր հայերը անմիջապես դրա համար բացատրություններ ու հիմնավորումներ գտան ու քիչ էր մնում համոզեին, որ նույնիսկ Գրիգոր Լուսավորիչն է իր ժամանակին հանդես եկել նմանատիպ մաղթանքներով:


Իսկ այնուհետև վրա հասավ նռնօրհնեքի օրինականացման պահը: Մարդիկ լսել էին խաղողօրհնեքի մասին, նույնիսկ մի կերպ համակերպվեցին այն մտքի հետ, որ կարելի էր ծիրանի օրհնության օր էլ սահմանել: Բայց նռնօրհնեքն արդեն չափազանց էր:


Չափազանց էր հատկապես այն իմաստով, որ աստվածաբանության հզորները Էջմիածնում անմիջապես սահմանեցին, թե իբր նուռը իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը, իսկ ահա քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Մինչև վերջերս հավատացյալները կարծում էին, որ Տիրոջ արյան խորհրդանիշը Զատիկի առիթով ներկվող ձուն է: Բայց հիմա արդեն պիտի ընդունենք, որ այսուհետ ցանկացած կարմիր բան Գարեգին Երկրորդի համար պիտի արյուն նշանակի: Իսկ այն, որ ձմեռվա կեսին նռան օրհնություն է արվում, արդեն իսկ մղում է բոլորովին այլ հետևությունների:


Տպավորություն կա, որ մեր եկեղեցին պարզապես անուղղակիորեն նպաստում է նռան բիզնեսին: Հատկապես Նոր Տարվա նախաշեմին շուկան լի է այդ քաղցրահամ մրգով: Իսկ եթե դրա մի մասն էլ զոհաբերվի եկեղեցուն, ապա առևտրի ծավալներն աննախադեպ կլինեն: Իսկ որտեղ առևտուրը, այնտեղ մեր կաթողիկոսը:







Դիտումների քանակ 54388


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Ապրիլի 23, 2018


Հանրությանը ողջախոհության, բարոյական պահվածքի, սթափ դատողության մասին կոչերի պակաս այս օրերին չունեցանք: Նմանատիպ կոչեր հատկապե...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Ապրիլի 19, 2018


Այս օրերին բոլոր նրանք, ովքեր ուրիշ անելիք չունեն, նստում ու կոչեր են գրում` հասցեագրված կամ իշխանություններին, կամ ընդդիմությա...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Հոկտեմբերի 30, 2017


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով ԱՄՆ-ում է: Կար ժամանակ, երբ սփյուռքում վեհափառին ընդունում էին հիացական ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր Եռաբլուր պանթեոն այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը որքան էլ փորձեց խուսափել լրագրողների անպատեհ հարցերից, ...

Հոգևոր անիմաստություն

Հոգևոր անիմաստություն

Սեպտեմբերի 7, 2017


Այսօր Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր կմասնակցի տարածաշրջանի հոգևոր ա...

Որտե՞ղ են կաթողիկոսի գրական գլուխգործոցները

Որտե՞ղ են կաթողիկոսի գրական գլուխգործոցները

Հուլիսի 25, 2017


Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվի...

Բանտից մինչև եկեղեցի

Բանտից մինչև եկեղեցի

Հուլիսի 8, 2017


Սովորաբար Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին այցելության են գնում կամ ուխտավորները, կամ էլ օտարերկրյա բարձրաստիճան հյուր...

Հարուստների կաթողիկոսը

Հարուստների կաթողիկոսը

Հունիսի 19, 2017


Շիրակի մարզի Հառիճավանքի հոգևոր ընծայարան այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր առիթ ունեցավ զրույցի բռնվել լրագրող...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

Ապրիլի 15, 2017


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Հովհաննես աբեղա Սահակյանը, ով 2015թ. նշանակվել էր ԵԿՄ-ում որպես հոգևոր հովիվ, միայն այժմ...

Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակվել

Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակվել

Ապրիլի 1, 2017


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ եկեղեցականի անհարիր ...

Կաթողիկոսը գրում է սխալ հասցեատերերի

Կաթողիկոսը գրում է սխալ հասցեատերերի

Մարտի 25, 2017


Գարեգին կաթողիկոսը սիրում է տեղի-անտեղի հեռագրեր հղել: Հատկապես այդ գործը նրա մոտ լավ է դրված ցավակցական ժանրում: Նա ժամանակին ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ