Ազգային խայտառակություն

Տարոնը կթալանի, կթալանի ու կթալանի

Դեկտեմբերի 27, 2016
Տարոնը կթալանի, կթալանի ու կթալանի

Մայրաքաղաքի տրանսպորտային մոնոպոլիան իր հսկողության տակ վերցնելու Տարոն Մարգարյանի ցանկությունը հետզհետե միս ու արյուն է ստանում: Արդեն տևական ժամանակ է, որ նա ջանքեր է գործադրում երթուղայինները հեռացնելու և քաղաքն ամբողջությամբ իր ավտոբուսներով սպասարկելու հեռանկարի համար: Բայց նույնիսկ դա էլ քիչ է քաղաքապետի բոլոր պահանջները բավարարելու առումով, և պարոն Տարոնը որոշել է ամբողջ գործընթացը ծառայեցնել իր շահերին: Այս առումով նրա երևակայությունը սահմաններ չի ճանաչում, քանի որ Երևանի նոր տրանսպորտային համակարգի նախագծման փուլից մինչև դրա վերջնական ավարտ մի հրաշալի ժամանակահատված է մեծ-մեծ փողեր խաղացնելու, դրանք փոշիացնելու և այդ փոշիների մեջ թավալ տալու համար:

 

Այսպես, քաղաքապետարանն այսօր պայմանագիր է կնքել միջազգային խորհրդատուների հետ։ Ի՞նչ է դա նշանակում: Սա առաջին հերթին նշանակում է, որ ինչ-որ մի բրիտանական WYG ընկերություն, մի նիդերլանդական և մի հայկական ընկերություն պետք է 6 ամսվա ընթացքում ուսումնասիրեն Երևանի տրանսպորտային ոլորտը և արդյունավետ մոդել առաջարկեն։ Եվ այս կես տարվա քրտնաջան աշխատանքի համար դրսի ու ներսի խորհրդատուները քաղաքապետարանից կստանան 850 հազար դոլար վճար։


Կարելի է կարծել, թե իր պատմության ընթացքում ոչ ոք երբեք չի ուսումնասիրել քաղաքի տրանսպորտային համակարգը, ոչ ոք չգիտե Երևանը և այն, թե ինչպես երրորդ մասից հասնել երրորդ մասսիվ, ոչ մեկի մտքում որևէ լուսավոր գաղափար չի ծնվել, ու միայն դրսից եկածներն են, որ պիտի 850 հազարանոց խորհուրդ տան, թե որ ավտոբուսը որ ուղղությամբ գնա: Այդ իսկ պատճառով էլ այս մեկնարկից արդեն իսկ վատ հոտ է գալիս, իսկ Տարոն Մարգարյանն այդ տհաճ հոտերի կիզակետում է:


Սակայն ուր էր, թե մեր գլուխն ազատեինք ընդամենը 850 հազար դոլարով: Քաղաքապետի ախորժակն այս պարագայում ձգում է մինչև 100 միլիոնը, ու քանի դեռ նա այդ ահռելի միջոցներն իրենով չի արել, հանգիստ չի գտնելու: Դրա համար էլ նա շտապում է ավետել, որ մոտ մեկ տարի հետո մայրաքաղաքում եվրոպական տրանսպորտային մոդել կլինի։ «Գազել»-ներ չեն լինի, կլինեն նոր ավտոբուսներ, կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, և հենց այդ նորամուծություններն էլ կխժռեն 100 միլիոն պետական հարստությունը: Իսկ եթե ասվածին էլ գումարենք, որ այդ ահռելի գումարը պատրաստվում են վերցնել վարկի տեսքով Եվրոպական ներդրումային բանկից, ապա Տարոնի ծրագիրը մեզ վրա կարժենա մայր գումարը՝ գումարած տոկոսները:


Հիմա գանք քաղաքապետի վերջին վրձնահարվածին: Արդեն իսկ տեղեկացվում է երևանցիներին, որ նոր տրանսպորտային համակարգի ներդրման պարագայում նաև սակագնի բարձրացում կլինի: Այսինքն՝ սկզբում կթալանի, հետո կթալանի ու հետո նորից կթալանի: Այսպիսին է Անդրանիկի բալա Տարոն Մարգարյանը: Այսպիսին է նրա աշխատաոճը:






Դիտումների քանակ 28559


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Ձմեռ պապն ի՞նչ կբերի Տարոնին

Նոյեմբերի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզված է, որ ինքն արտակարգ լավ է աշխատում, այնքան լավ, որ արժանի է պարգևատրման: Մարգարյանը ...

Տարոնի մարմինը երկինք են հանում

Տարոնի մարմինը երկինք են հանում

Նոյեմբերի 13, 2017


Կառավարության քննարկմանը ներկայացված Երևան համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը նորանոր ու զարմանահրաշ մանրամասներ է ի հայտ բ...

Օրինախախտների քաղաքապետը

Օրինախախտների քաղաքապետը

Նոյեմբերի 10, 2017


Եթե որևէ կառույց հայտարարում է, որ գալիք տարի իր եկամուտներն ու ծախսերը կրճատվելու են 4 միլիարդով, դա արդեն իսկ նշանակում է, որ...

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Կերած-խմածդ անուշ, Տարոն

Նոյեմբերի 8, 2017


Ինչո՞վ են զբաղվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա ենթակաները: Դատելով պաշտոնական փաստաթղթերից, վերջիններս ամեն օր ճոխ...

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Երեկ Տարոնն ասաց, այսօր կտրեցին

Նոյեմբերի 7, 2017


Դեռ երեկ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցում էին, որ մայ...

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Նոյեմբերի 6, 2017


Ամեն անգամ, երբ խոսք է գնում քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցության մասին, կողմերից յուրաքանչյուրը դա հասկանում է իր ...

Ինչի մասին է մտածում Տարոնը

Ինչի մասին է մտածում Տարոնը

Նոյեմբերի 4, 2017


Վերջին երեք տարիների համար մի ծանր վիճակագրություն էլ ունենք: Պարզվում է, այդ ընթացքում միայն մայրաքաղաքում կամուրջներից ցած նե...

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Տարոնի քաղաքն` ամպերի մեջ

Հոկտեմբերի 30, 2017


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցություններին անվանում են աշխատանքային, այսինքն, իբր թե մարդիկ աշխատում են, որովհե...

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Տարոնը պիտի սարսափի Մխիթարյանից

Հոկտեմբերի 23, 2017


Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները: Ինչպես փոխանցում են այդ երկրի լրատվական աղբյուրները, մասնավորապես Թբիլիսիում քաղաքապետ ...

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Ետ վերադարձրեք Տարոնի շապիկը

Հոկտեմբերի 17, 2017


Երևանի տոնը թիկունքում մնաց, բայց դրա հետևանքները կարծես թե դեռ չեն պատրաստվում լքել շատերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ սի...

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Պետք է պարզել, թե ում հիվանդությունն է ավելի վտանգավոր

Հոկտեմբերի 16, 2017


«Երկիր ծիրանի» կուսակցությւնը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան...

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Տարոնի ննջասենյակում քնած մարդ կա

Հոկտեմբերի 12, 2017


Հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի խուլիգանական պահվածքը բու...

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Երևանի քաղաքապետը Քեթրինի Միհրանն է

Հոկտեմբերի 3, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Ար...

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Տարոնը շարունակում է Լենինի ավանդները

Հոկտեմբերի 2, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լենինին գերազանցեց: Նա հիմա ավելի հաճախ է շաբաթօրյակներ կազմակերպում, քան դա հասցրեց անել հեղ...

Տարոնի հագով օրենք են կարում

Տարոնի հագով օրենք են կարում

Սեպտեմբերի 29, 2017


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբեր...

Կոնյակ և Տարոն. նուրբ զգացմունքներ

Կոնյակ և Տարոն. նուրբ զգացմունքներ

Սեպտեմբերի 27, 2017


Տարոնի ու կոնյակի թեման սպառնում է դառնալ մշտական և թանկարժեք, որովհետև այսօր էլ լրատվամիջոցները գրեցին քաղաքապետի ու այդ հաճել...

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Հիմարագույն ցուցահանդեսի բացումը

Սեպտեմբերի 20, 2017


Արցախի համար ինչ-որ բան արածներին Արցախի համար ինչ-որ բան չարածներից տարանջատելու առանցքային որակը սրանց համար նյութական աջակցո...

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Երևանը Տարոնի ընտանեկան ալբոմն է

Սեպտեմբերի 19, 2017


Մայրաքաղաքի տարբեր անկյուններում խոշոր պաստառներ են հայտնվել հայ նշանավոր մարդկանց դիմանկարներով: Շարքը, որը կոչվում է «Հայ մեծ...

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Ինչո՞ւ է ժպտում Տարոնը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի ավագանու հերթական նիստն այլ բան դժվար է անվանել, քան կատարյալ խայտառակություն: Փողոցային, տղայական վիճաբանությունն...

Վարչապետը նաև քաղաքապետ է

Վարչապետը նաև քաղաքապետ է

Սեպտեմբերի 7, 2017


Կառավարությունն այսօր կրկին նիստ էր հրավիրել: Եվ վարչապետ Կարեն Կարապետյանը հանկարծ որոշեց անդրադառնալ կիսակառույց ու անավարտ օ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ