Ազգային խայտառակություն

Սոցիալիստ դաշնակների կապիտալիստական շեղումները

Դեկտեմբերի 26, 2016
Սոցիալիստ դաշնակների կապիտալիստական շեղումները

Օսկան Քոչարյան


Կապանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանի նախանձելի կարողության մասին լրագրողական հետաքննություն է կատարվել: Ի հայտ եկած տեղեկություններն առավել քան տպավորիչ են: 2 բնակելի տուն Կապան քաղաքում և Վարդավանք գյուղում, մեկ բնակարան մարզկենտրոնում, 4 տնամերձ հողամաս, 4 հեկտարից ավելի գյուղատնտեսական նշանակության հողակտոր, լողավազան, երկու ավտոմեքենա, 60 միլիոն դրամ ու 40 հազար ամերիկյան դոլար ֆինանսական միջոցներ, «Առտ-Շեյպինգ» ՍՊԸ-ի բաժնեթղթերի ողջ փաթեթը՝ ներառյալ «Ֆենիքս» հյուրանոցային համալիրը՝ ռեստորանով, սրճարանով, մարզասրահով և այլն: Արտուր Աթայանը նաև «Վայբլ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է ու մինչև վերջերս եղել է ընկերության 50 տոկոսի սեփականատերն ու տնօրենը: Մի խոսքով՝ իսկական կապիտալիստ՝ ՀՅԴ-ի անդամատոմսն էլ գրպանում:


Իսկ հետո գալիս են էլ ավելի հետաքրքիր զարգացումներ: Այս տարվա աշնանը Կապանի նախկին քաղաքապետը օտարել է ընկերությունում ունեցած իր բաժնետոմսերը՝ գործարքից ստանալով 201 միլիոն 369 հազար դրամի չափով եկամուտ: Բայց օտարել է ոչ հենց այնպես, այլ, կարելի է ասել, խիստ կուսակցական ուղղվածությամբ, քանի որ «Վայբլ» ՍՊԸ 25-ական տոկոս բաժնետոմսերը ձեռք են բերել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը ու Սերգեյ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի անկուսակցական որդին:


Այս երդվյալ սոցիալիստները, որոնք գաղափարական տեսանկյունից սիրում են խոսել հավասարության, արդարության, սեփականության հանրային ձևերի մասին, մեկ ակնթարթում պատրաստ են վերածվել կապիտալիզմի ջատագովների, եթե կուսակցական գծի ուրացումը բխում է իրենց անձնական շահերից: Մասնավոր սեփականության առաջ խունկ վառող դաշնակցականները և պապ կսպանեն, և տերտեր, եթե իրենց հավատը սկսի խանգարիչ գործոն հանդիսանալ ու փակի այն աղբյուրը, որից սնվում է ժողովրդի հոգսերով տվայտվող կուսակցությունը: Եվ սա ընդամենը մի դրվագն է ՀՅԴ-ի բազմաչարչար վերնախավի ազգանվեր գործունեությունից:


Ի դեպ, դաշնակ Արտուր Աթայանը հավակնում է կրկին իր բախտը փորձել առաջիկա ընտրություններում: Կուսակից ընկերներն արդեն նրան հավատարմության երդում են տվել և խոստացել, որ ըստ ամենայնի կաջակցեն այդ դժվարին պայքարում: Կուսակցությունը՝ կուսակցություն, բայց բիզնեսի ընկերներին շատ ավելի ամուր թելեր են կապում: Իսկ ինչ վերաբերում է հանքավայրի ու արտադրամասի անխափան շահագործանը, ապա այստեղ էլ հարցը երաշխավորված է ի վերուստ: Բնությանն ու շրջապատին հասցվող վնասները կքողարկի մեկ այլ դաշնակցական՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Չմոռանանք, որ հենց ընկեր Արծվիկի հաստատությունն է տրամադրել թանկագին լիցենզիան:






Դիտումների քանակ 50071


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը

Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը

Դեկտեմբերի 3, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ժողովրդավարության մաստեր կլաս անցկացրեց` բախումներ հրահրելով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ոստիկ...

Դաշնակները վերջապես զբաղվեցին լուրջ գործով՝ լակոտ են ծեծում

Դաշնակները վերջապես զբաղվեցին լուրջ գործով՝ լակոտ են ծեծում

Հունիսի 4, 2019


Ինչպես հայտնի է, Հրանտ Մարգարյանի վրա հարձակում կատարած լակոտներին դաշնակները սկսել են պատժել: Լակոտներն էլ, քանի որ բոզերի վաս...

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Մայիսի 19, 2019


Ռոբերտ Քոչարյանի ազատման դեմ բողոքող ինչ-որ թավշյա լակոտախումբ երեկ Ազատության հրապարակում վրաերթի է ենթարկել ՀՅԴ Բյուրոյի նախկ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Ապրիլի 27, 2019


Ռուստամյան Արմենը որպես աշխարհի ամենաանբարոյական կուսակցության ներկայացուցիչ չի կարող նորմալ մարդ լինել, քանզի դա հակասում է բն...

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Հունվարի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և մյուս անդամներին: Ժողովրդի վարչա...

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

Նոյեմբերի 27, 2018


Մենք բազմիցս գրել ենք, որ Դաշնակցության մասին խոսելն արդեն ավելորդ ենք համարում: Սրանց խայտառակ գործունեության մասին հասարակութ...

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

Նոյեմբերի 19, 2018


Կուսակցությունները քաղաքականություն իրականացնող կառույցներ են: Եթե կուսակցությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ապա այն չի կար...

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Նոյեմբերի 13, 2018


Դաշնակցական Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ կոսակցության ձայնը վ...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Աննախադեպ ա՞ճ, թե՞ աննախադեպ սուտ

Սեպտեմբերի 3, 2018


Փաշինյանի կառավարության դաշնակ նախարար, տնտեսական զարգացման ու ներդրումների ոլորտի պատասխանատու Արծվիկ Մինասյանն այսօր հայտարար...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Չհասկացար` կհասկացնեն

Չհասկացար` կհասկացնեն

Հունիսի 26, 2018


Մեկ ամիս էլ չկա, ինչ Լոռու մարզպետի աթոռը վստահվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և այն զբաղեցրեց Հրանտ Մարգարյանը: Առաջին ...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Հունիսի 11, 2018


Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Դեռ երեկ ընդդիմություն համարվող և կուտակայի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով

Պատիժ ամերիկյան ձևով
Դեկտեմբերի 10, 2019


Պատիժ ամերիկյան ձևով