Սովորական խայտառակություն

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Դեկտեմբերի 26, 2016
Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Բավականին երկար ժամանակ է, ինչ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ՀրաչյաՌոստոմյանի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջրերը մի առվով չեն գնում: Բոլոր հնարավոր ու անհնար առիթներով Հայրապետյանը հարձակվում էր նախարարի վրա, ասում, որ նա իրավունք չունի միջամտել ֆուտբոլային գործերին, իսկ մի անգամ էլ ուղղակի հայտարարեց, որ Ռոստամյանի եղած-չեղածը ատամնաբույժ է ու լավ կլինի, եթե գնա, իր մասնագիտությամբ զբաղվի:


Պարզ էր, որ նման վիրավորանքները անպատասխան չէին մնալու: Եվ ահա հրապարակվել է Հայաստանի այստարվա լավագույն մարզիկների ցանկը: Մարզական լրագրողների ֆեդերացիայի քվեարկության արդյունքում հիշյալ 10-նյակում չի ընդգրկվել ոչ մի ֆուտբոլիստ: Բացակայում է նույնիսկ Հայաստանի հավաքականիառաջատար, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի անունը: Այս փաստն արդեն իսկ բավական է ենթադրելու, որ Հրաչյա Ռոստոմյանը վրեժ է լուծում Նեմեց Ռուբոյից:


ՀՖՖ-ում նույնպես այդպես էին մտածում, և շատ շուտով ֆեդերացիայի կայքում հայտնվեց Ռուբեն Հայրապետյանի ընդարձակ արձագանքը՝ պատասխանելով նրանց, ովքեր «վասալային տրամաբանությամբջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել»: Հայրապետյանը մասնավորապես գրել էր. «Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ«ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ եւ կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը և ում թեթևձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան: Սա զուրկ էբարոյականությունից, և հենց նույն «բարոյականոթյամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհումու ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել»:


Տեսանելի է, որ Նեմեց Ռուբոյի զայրույթն անսահման է, թեև, եթե չմեղանչենք ճշմարտության առաջ, հարկ է նկատել, որ այս տարվա լավագույն մարզիկների ցանկն այնքան էլ անարդար սկզբունքով չի կազմվել: Շատ բնական է, որ ցուցակում առաջին հերթին պիտի ընդգրկվեին այն մարդկանց անունները, ովքեր աշխարհի,Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մեդալակիրներ էին դարձել: Իսկ ի՞նչ են արել հայ ֆուտբոլիստները և մասնավորապես Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի համար: Մեր ֆուտբոլային հավաքականի ու ակումբների խայտառակ պարտությունների ֆոնին համաշխարհային հռչակ վայելող Մխիթարյանն իր հաջողությունները գրանցել է ոչ Հայաստանի համար: Նրա ձեռքբերումների արդյունքում չի հնչել մեր երկրի հիմնը, չի բարձրացվել մեր եռագույնը ու հրաշալի մարզիկ լինելով հանդերձ Մխիթարյանն ի՞նչ պատճառով պիտի տեղ զբաղեցներ Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկների ցանկում:


Մյուս կողմից էլ տեսանելի է, որ սպորտի նախարարն այս հանգամանքը գերազանց կերպով օգտագործել է իր ընդդիմախոս Հայրապետյան Ռուբենի ատամները քաշելու համար և կարծես թե այդ օպերացիան ստացվել է: Ամեն դեպքում, Նեմեց Ռուբոն ատամնացավին համարժեք ցավ է զգացել:

 





Դիտումների քանակ 34329


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Հուլիսի 17, 2018


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր չարդարացրեց մարդկանց սպասելիքները` հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Բայց կ...

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Հունվարի 10, 2018


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Սեպտեմբերի 6, 2017


Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ է: Ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտությունները դարձան դրա լավա...

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Մարտի 2, 2017


Հայաստանում լակոտությունն ահավոր մասշտաբներ է ձեռք բերում: Իսկ ահավորությունն այն է, որ վերջին տասնամյակներում բուծած լակոտներն...

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Նոյեմբերի 3, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բոլոր սահմաններն արդեն անցել է: Այսօր Արթուր Պետրոսյանին որպես Հայաս...

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հոկտեմբերի 8, 2016


Մի քանի օր առաջ Երևանում մի անսովոր լուր տարածվեց: Ոմանք պնդում էին, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մահացել է: Ասեկոսեները ...

Նեմեց Ռուբոյի կտակը

Նեմեց Ռուբոյի կտակը

Սեպտեմբերի 17, 2016


Հայկական ֆուտբոլի վիճակը նախկինում էլ առանձնապես նախանձելի չէր, բայց վերջին շրջանում այդ մարզաձևը մեր երկրում ապրում է իր ամենա...

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ...

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Մարտի 24, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերը վերջին շրջանում երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա: Բոլոր...

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Հոկտեմբերի 15, 2015


Այն բանից հետո, երբ Հայաստան-Ալբանիա (0-3) խաղի մասին սերբական մամուլը սկանդալային տեղեկություն հրապարակեց, թե իբր Հայաստանի հա...

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Հոկտեմբերի 13, 2015


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին խայտառակ պարտություններից հետո երկրպագուների հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ խլա...

Հայրապետյան Նեմեցի դաստիարակչական մեթոդոլոգիայի առիթով

Հայրապետյան Նեմեցի դաստիարակչական մեթոդոլոգիայի առիթով

Հոկտեմբերի 2, 2015
1

Ռուբեն Հայրապետյանը բոլոր հասկացություններով, բոլոր համակարգների նորմերով, հատկապես` բարոյական, ճիշտ է վարվել ազգի բարոյական նո...

Նախագահ Սարգսյանն ինքնարժեզրկվում է խայտառակ զանգերով

Նախագահ Սարգսյանն ինքնարժեզրկվում է խայտառակ զանգերով

Սեպտեմբերի 23, 2015
6

Տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Սարգսյանը կենսական պահանջ ունի ինքն իրեն արժեզրկելու և նվաստացնելու, ինչի արդյունքը նրա խ...

Վովա Գասպարյանը պարտավոր է Հայրապետյանին դրդել ավելի կոշտ գործողությունների

Վովա Գասպարյանը պարտավոր է Հայրապետյանին դրդել ավելի կոշտ գործողությունների

Սեպտեմբերի 22, 2015


Իրեն ազատամարտիկ համարող Սմբատ Հակոբյանը, որը երեկ ծեծ էր կերել օրը ցերեկով (հավանաբար, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից), ...

Հայաստանի ծեծողների ֆեդերացիայի նախագահը

Հայաստանի ծեծողների ֆեդերացիայի նախագահը

Սեպտեմբերի 22, 2015


Հայրապետյանը հետաքրքիր գործելաոճ է որդեգրել: Նա իր հաշվեհարդարները բաժանել է երկու մասի՝ հավասար չափաբաժիններով: Ոմանց ծեծում է...

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հունիսի 8, 2015


Հայ ֆուտբոլասերներին հունիսի 13-ին գրավիչ խաղ է սպասվում. իրենց ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականնե...

Նեմեց Ռուբոն մոտենում է իր Ստալինգրադին

Նեմեց Ռուբոն մոտենում է իր Ստալինգրադին

Նոյեմբերի 8, 2014


Նեմեց Ռուբոն, նույն ինքը` ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դատարանի ...

Վարչապետ Աբրահամյանի ու Նեմեց Ռուբոյի կերակրամանները նույնը չեն

Վարչապետ Աբրահամյանի ու Նեմեց Ռուբոյի կերակրամանները նույնը չեն

Օգոստոսի 30, 2014


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեծ վիշտ ունի. նա հրավիրված չի եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին: Ուրիշներից է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ