Սովորական խայտառակություն

Ազատ Արշակյանը մուկ է բռնում

Դեկտեմբերի 24, 2016
Ազատ Արշակյանը մուկ է բռնում

«Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասել է, որ իրենց շարժումն աջակցություն է հայտնել Սեյրան Օհանյանի ստեղծած դաշինքին: Արշակյանն ակնհայտորեն մի փոքր շտապել, դեպքերից առաջ է ընկել: Նա՝ Օհանյանը, դեռևս դաշինք չունի, որ դրան աջակցեն կամ չաջակցեն, Օհանյանը, թերևս, ցանկություն ունի դաշինք կազմել, և Արշակյանն էլ այդ ցանկության կցորդն է պատրաստվում դառնալ: Բայց ամենավատն այն է, որ նրա «Միացյալ Հայաստան» շարժումն այնքանով է շարժում, որքան Օհանյանի դեռ չեղած դաշինքը: Բոլորն էլ գիտեն, որ «Միացյալ Հայաստան» շարժում ասվածը ներկա պահին ընդամենը մեկ մարդ է և այդ միակի անուն-ազգանունը Ազատ Արշակյան է, ու եթե հիշյալ անձն ուզում է ՊՆ նախկին նախարարի հետ համագործակցել, ապա պետք է հենց այդպես էլ ասել:

 

Մյուս կողմից՝ Արշակյանի անզուսպ մղումները հանգեցնում են այսպիսի մտքերի. «Հայտնել ենք մեր համակրանքը Սեյրան Օհանյանի ստեղծած ծրագրին: Մեզ համար կարևոր չէ, թե կատուն ինչ գույն ունի, կարևոր է, որ մուկ է բռնում: Հիմա ասում եմ` կարևոր չէ, թե քաղաքական ուժերն ինչ ծագում ունեն, նրանց անդամներն ինչ են արել նախկինում, կարևորը` լուրջ բարեփոխումների ծրագիր ունեն»:


Փաստացի Արշակյանը հեղափոխական թեզ է առաջ քաշում՝ բացառելով կենսագրության, ծագումնաբանության և պատմության կարևորությունը: Ստացվում է, որ եթե գա մեկը, ով նախկին հանցագործ է, թալանել է այս երկիրը, քարոզել է վնասակար գաղափարներ, բայց հիմա խոսում է բարեփոխումներից, ապա Արշակյանը նրան գրկաբաց կընդունի, որովհետև մուկ բռնելը գերխնդիր է: Իսկ եթե դա այդպես է, ապա Ազատ Արշակյանի ինչի՞ն է պետք Սեյրան Օհանյանը: Արշակյանին հիմա մկան թակարդ է անհրաժեշտ:






Դիտումների քանակ 39233


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փող տվեք, թե չէ կվիրավորվենք

Փող տվեք, թե չէ կվիրավորվենք

Մարտի 12, 2018


Ինչպես հայտնի է, երեկ կտրուկ վատացել էր ԱՄԿ անդամ, ՀՔԴՄ կուսակցության հիմնադիր, ճանաչված գործիչ Ազատ Արշակյանի առողջական վիճակը...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Միացյալ Արմենիայի միֆն ըստ Ամարասի Արթուրի

Միացյալ Արմենիայի միֆն ըստ Ամարասի Արթուրի

Նոյեմբերի 2, 2016


Տեղեկությունն այն մասին, թե գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը) մտադիր է նոր շարժում ստեղծել, անմիջապես դիտարկվեց այն ...

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հոկտեմբերի 15, 2016


ՀԱԿ գագաթաժողովը առիթ տվեց տեղի ռուսատյաց արևմտամետ և փտած ազգայնականներին (ի դեմս Հայրիկյանի, Արշակյանի և այլոց) իրենց դժգոհու...

Մի ուրվական է շրջում ներքաղաքական տիրույթում

Մի ուրվական է շրջում ներքաղաքական տիրույթում

Հունվարի 21, 2016


Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն արդեն անցյալ է: Բայց եթե այլոք վերադարձի հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ