Ազգային խայտառակություն

Լեդիի հերթական անկումը

Դեկտեմբերի 23, 2016
Լեդիի հերթական անկումը

Ջհանգիր Լֆիկյան


«Մի քիչ կեղծիքների որակը կկարգավորվի»


Լեդի-Հակոբ Հակոբյան


«Մարտական խաչի» 2-րդ աստիճանի ասպետ Հակոբ Հակոբյանի համար (նույն ինքը` Լեդի Հակոբ) անհրաժեշտ է նոր շքանշան հորինել։ Թերևս այն անվանենք այսպես. «Ռազմաքաղաքական պուտանկայիզմի ասպետ»։ Եվ առաջին շքանշանը կախենք Լեդի Հակոբյանի հաստաբեստ, բայց և այնպես չափազանց դյուրազգաց վզից։ Դյուրազգաց` քաղաքական հախուռն սեթևեթանքի տեսանկյունից։
Այսօր նա կրկին Տեր-Պետրոսյանի քղանցքներին է մերձեցել։ Այսպես եղավ ութ տարի առաջ, երբ վստահելով «ավազակապետության կազմաքանդման» տերպետրոսյանական հռչակագրին, Լեդի Հակոբը լքեց գործող իշխանություններին և հայտնվեց դավադիր «ավազակապետաքանդիչների» ճամբարում։ Այսօր պատմությունը կրկնվում է, Լեդի-շնապահը կրկին ճամբարափոխվել է։ Անհրաժեշտության դեպքում, ինչ խոսք, նա դարձյալ կվերադառնա «ի շրջանս յուր», ասել է թե` կսողոսկի ՀՀԿ-ի հովանու ամենահետին խորշերը։


...


Լեդի Հակոբ։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նա այսօր ազգային-պետական գործիչ է, կշռով թիվ 2-ը, քանզի շրջանի միանձնյա տիրակալը հանրահռչակ Լֆիկն է, օլիգարխ -պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Լֆիկը երբեք ճամբարափոխ չեղավ։ Նա իր ահռելի կապիտալով սպասարկում է իշխանական ղեկավար կազմին, այսինքն` քաղաքական վերնախավի ֆինանսական կցորդն է։ Սամվել Ա.-ն բավարարվում է եղած ահռելի կապիտալով և քաղաքական մեծ փասիանսում։


...


Լեդի մականունը պատանի Հակոբը վաստակեց, երբ օրն ի բուն զբաղվում էր շնապահությամբ։ Նրա սիրելի էգ շան անունը հենց Լեդի էր, որն էլ դարձավ ապագա ազատամարտիկի, կապիտալիստի և քաղաքական պոռնիկի պատվանունը։


Պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ ՀՀՇ-ն ձևավորում էր իր քրեատնտեսական հենարանները, Լեդի Հ.-ն դարձավ հանրապետության ամենախոշոր գյուղմթերքների շուկաներից մեկի, Մալաթիայի բազարի սեփականատերը։ Միաժամանակ ձեռք գցեց համայնքի հացի բավականին խոշոր գործարանը, ու քանի որ ախորժակը ուտելիս է բացվում, իսկ մեծ ախորժակը` լափելիս, նա 1998-ին բառացիորեն զենքի ուժով աշխատասենյակից դուրս մղեց «Անուշ» կարի միավորման երկարամյա տնօրեն և գլխավոր բաժնետեր Ռուբիկ Տոնոյանին, գրավեց միավորման վարչական և արտադրական շինությունները և քիչ թե շատ գործող այս ձեռնարկությունը վերածեց մի ընդհանուր մեծ առևտրական կենտրոնի։ Բնականաբար, մնաց անպատիժ։ Եվ ավելին, որպես պատգամավոր պարարտ նստուկը տեղավորեց ԱԺ-ի թավշյա աթոռներին։


...


Առաջին կենսաբանական հայհոյանքները խորհրդարանում «հեռարձակել է» հենց Հակոբ-Լեդի Հակոբյանը։ Համացանցում այսօր դժվար չէ նշյալ տեսագրությունը գտնել։ Հայհոյում էր Լեդին, հայհոյում էր անհասցե, նրան մի բան էր հետաքրքրում, որ օրենսդիր մարմինը թաղային ռազբորկայի մակարդակի նիշից էլ ներքև իջնի։ Անհայտ չեն նրա ծանրակշիռ ծառայությունները իշխանություններին զանգվածային բռնակեղծիքների ընթացքում։ Լեդիական հրոսակներն ամենուր էին, յուրաքանչյուր տեղամասի դռների մոտակայքում և գործում էին անվրեպ վճռականությամբ` կամ գնել փողով, կամ էլ ծնկի բերել ահաբեկելով։ Վերջին տարբերակը նրա կողմից ավելի շատ էր կիրառվում։ Եվ ահա այս տխրահռչակ քրեական սուբյեկտը հայտարարությամբ է օծում սեփական մուտքը ՀԱԿ, «Մի քիչ կեղծիքների որակը կկարգավորվի»։


Ինչ խոսք, նա 2017-ի ապրիլին ՀԱԿ-ի կողմից ասպարեզ կիջնի որպես որակյալ ընտրակեղծիքների բազմափորձ ելուզակ։






Դիտումների քանակ 26973


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լեդի Հակոբը շուն է խաղացնում

Լեդի Հակոբը շուն է խաղացնում

Սեպտեմբերի 4, 2015


ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ-ին միացած Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, վերջերս երկար դեգերումներից հետո վերադարձել է Հայաստան: Այս պ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ