Սովորական խայտառակություն

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Դեկտեմբերի 22, 2016
Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Այսօր թերթերից մեկը գրել էր, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և ամբողջական օրակարգը համակարգվելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այս լուրն անմիջապես բուռն քննարկման առիթ դարձավ, իսկ ավելի ուշ հրապարակ եկավ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարության տեքստը, որտեղ ասված էր. «Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»:

 

Փաստարկումն, ինչ խոսք, ուշադրության արժանի է: Բայց կա մի տարբերակ ևս, որը ոչ միայն բացառել չի կարելի, այլև նույնիսկ խիստ արժանահավատ է հնչում նման իրավիճակների համար: Բոլորովին չի բացառվում, որ այս կարգի տեղեկությունները ուղղորդվում և տարածում են գտնում հենց Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից: Նպատակը պարզ է՝ ցուցադրել, թե նախկին նախագահը որքան մեծ ազդեցություն ունի և ինչպես է կարողանում իր առանձնատանը նստած վերահսկել ողջ հայկական քաղաքական դաշտը:


Ի դեպ, սա առաջին դեպքը չէ և, կարծում ենք, վերջինն էլ չի լինելու: Տարիներ շարունակ Քոչարյանը մեծ հաճույքով վայելել է այս ու այն քաղաքական ուժին կամ գործչին իր անվան հետ կապելու փորձերը և առանձնապես չի նեղվել այն մտքից, թե դրանք «անառողջ երևակայության» ծնունդ են, քանի որ նման անառողջությունը բավական առողջացնում է նրա վարկանիշը ու երևութական տպավորություն է ստեղծում, թե իբր Ռոբերտ Քոչարյանի նավը դեռ հպարտորեն ակոսում է խոշոր ալիքները:






Դիտումների քանակ 25463


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Սեպտեմբերի 16, 2018


Փաշինյան Նիկոլի հիվանդություններն ու վերջերս ձեռք բերած ստալինյան «головокружение от успеха»-ից բխող խանգարումները հասցրել են ն...

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Պուտինը Հայաստան է գալիս, հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

Սեպտեմբերի 14, 2018


Եթե Բաքու կատարած այցը Իլհամ Ալիևին կպարգևի երջանիկ պահեր, Ադրբեջանին այն ինչ-որ օգուտ կբերի, Հայաստանի ղեկավարության և անձամբ ...

Քոչարյանի կաշառակերությունը բացահայտում է վանեցյանը, ապրի վանեցյանը

Քոչարյանի կաշառակերությունը բացահայտում է վանեցյանը, ապրի վանեցյանը

Սեպտեմբերի 11, 2018


ԱԱԾ լակոտ տնօրեն վանեցյան արթուրը, որն ի վիճակի չէ պաշտպանել իր հեռախոսազրույցների անվտանգությունը, բայց ճակատագրի հեգնանքով այ...

Փաշինյան Նիկոլի արդարադատությունն անտանելի է դառնում

Փաշինյան Նիկոլի արդարադատությունն անտանելի է դառնում

Սեպտեմբերի 6, 2018


Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ «Կենտրոն» հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հյուրն էր: Բնականաբար, խոսում ...

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Արդյո՞ք հասնում էր Քոչարյանին: Բա մե՞զ

Սեպտեմբերի 4, 2018


Ռոբերտ Քոչարյանը 10 տարի աշխատեց ՀՀ նախագահ, 10 տարի անընդմեջ իր Վարդանիկ Օսկանյանի միջոցով կոմպլեմենտարիզմ քարոզեց: Հետո Սերժ ...

Լակոտակրատիայի վերջի սկիզբը

Լակոտակրատիայի վերջի սկիզբը

Սեպտեմբերի 1, 2018


Երեկ տխուր օր էր վարչապետ Փաշինյանի հպարտ հպատակների` ՀՀ հպարտ քաղաքացիների համար: Նախ՝ երեկ ամռան վերջին օրն էր, երկրորդ` երեկ...

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Երկու դերասանի թատրոն

Երկու դերասանի թատրոն

Հուլիսի 30, 2018


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ հիշել, որ ինքը նաև ԱԺՄ կուսակցության նախագահն է,...

Ամենաառաջին անհանգստացողը

Ամենաառաջին անհանգստացողը

Հուլիսի 28, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք ներկայացնելու և կալանավորելու փաստի առիթով արձագանքնե...

Շիզոֆրենիկների ժամանակը

Շիզոֆրենիկների ժամանակը

Հուլիսի 28, 2018


Օրեր առաջ, երբ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիսը հասարակությանը մեղադրեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով տառա...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հուլիսի 4, 2018


Նիկոլի հեղափոխության օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շատ ակտիվ էր: Գնում էր հրապարակ, փորձում էր տեսակցել Փ...

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Հուլիսի 4, 2018


Մեծ ուրախություն է տիրում Հայաստանում: Այսքան մեծ ուրախություն չի եղել անգամ անկախության հռչակման ժամանակ, էլ չենք խոսում հայկա...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Մայիսի 1, 2018


Այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ընթանում էր նոր վարչապետի ընտրությունը, Հանրապետության հրապարակում հայտնվեց պաշտպանության նախ...

Օհանյանի դրամատիկ շեղումը

Օհանյանի դրամատիկ շեղումը

Ապրիլի 28, 2018


Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ նախկին պաշտպանության նախարար և ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը երբ է հրապարակ...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ