Սովորական խայտառակություն

Դատախազությունում ֆեոդալիզմ է

Դեկտեմբերի 21, 2016
Դատախազությունում ֆեոդալիզմ է

Օրերս հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «աշխատանքային» այցով մեկնել էր Գյումրի: Կարելի էր մտածել, որ ուղևորության առիթը չափազանց լուրջ էր, քանի որ նույն օրը նույն քաղաքում էին հավաքվել երկրի գրեթե բոլոր դատախազները: Բայց պարզվեց, որ երկիրն անհանգստանալու հիմքեր չունի, իսկ այդ նույն երկրի իրավապահ համակարգը կարող է ձեռքի մի թեթև շարժումով բոլորին կտրել աշխատանքից ու տանել մի վայր, որտեղ ընդամենը խնջույք է նախատեսված:

 

Այո, Գյումրիում հանդիպման առիթը իրականում ոչ այլ ինչ էր, քան Շիրակի մարզի 36-ամյա նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանի երեխաների մկրտության արարողությունը: Իսկ մկրտության քավորն էլ, ինչպես պետք է կռահել, եղել է հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հետո արդեն մինչև ուշ գիշեր շարունակվել է խնջույքը «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրում: 250 հոգանոց հյուրերի թվում եղել են հանրապետության մարզերի ու Երևանի վարչական շրջանների բոլոր դատախազները, ոստիկանապետեր, քննչական ծառայության պետեր, գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ:


Ահա այսպես մարդիկ կարողանում են իրենց ընտանեկան նեղ անձնական իրադարձությունները վերածել դատախազության ընդլայնված նիստի: Այսպես մարդիկ կարողանում են իրենց երեխաների կյանքը դարձնել վերադասին երախտագիտություն հայտնելու միջոցի և կենցաղ ներմուծել այնպիսի բարքեր, որոնցից անբնականության հոտ է փչում: Ի վերջո, սա ավելին չէ, քան ֆեոդալական ժամանակներին հատուկ երևույթ, երբ ազնվական տոհմերը ազգակցական կամ բարեկամական կապեր էին ձևավորում ընդհանուր շահերի, այլ ոչ թե ազնիվ զգացմունքների ու փոխադարձ անկեղծության հիմքի վրա:


Քավոր-սանիկական կապերի արդյունքում վաղը, անկասկած, տուժելու է արդարադատությունը, որովհետև քավորը պիտի մնա իր քավորական բարձրության վրա և չի նեղացնի սիրելի սանիկին, եթե սա որոշի մեղանչել օրենքի առաջ: Իսկ սանիկն էլ, անկասկած, կյանքից կսկսի ավելին պահանջել, քանի որ թիկունքին սարի պես կանգնած է քավորը՝ հանրապետության գլխավոր դատախազը:






Դիտումների քանակ 18355


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Որտե՞ղ է գտնվելու վանեցյան արթուրը 2019-ի հունվարի 1-ին

Որտե՞ղ է գտնվելու վանեցյան արթուրը 2019-ի հունվարի 1-ին

Սեպտեմբերի 12, 2018


Ամենայն հավանականությամբ, գլխավոր դատախազությունը կապիկություն է անում. դժվար թե քաղաքական իշխանությունից կախված մարմինն այս գո...

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Մարդասպանները չեն սիրում նստել

Մարդասպանները չեն սիրում նստել

Մայիսի 14, 2018


Տարոն Մարգարյանից հետո հերթը հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. այսօր նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է գլխավոր դատա...

Դատախազը հերքում է վարչապետին

Դատախազը հերքում է վարչապետին

Փետրվարի 9, 2018


Հակակոռուպցիոն պայքար մղելու պատրաստակամություն ստանձնած մեր կառավարությունը միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններ...

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Ապրիլի 14, 2017


Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Պարզ է, որ զրու...

Գլխավոր դատախազ. хотели как можно лучше, получилось как всегда

Գլխավոր դատախազ. хотели как можно лучше, получилось как всегда

Մարտի 16, 2017


Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «հաց բերող» Արթուր Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբին օժանդա...

Գլխավոր դատախազը՝ հրեշտակների ղեկավար

Գլխավոր դատախազը՝ հրեշտակների ղեկավար

Սեպտեմբերի 16, 2016


Դեռ մեկ օր էլ չկա, որ Արթուր Դավթյանը ընտրվել է հանրապետության գլխավոր դատախազ, բայց արդեն հասցրել է հանրությանը մեծ ու աներևակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ