Սովորական խայտառակություն

ՀՀԿ վատ թվաբանությունը

Դեկտեմբերի 20, 2016
ՀՀԿ վատ թվաբանությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարին փակում է 158 հազար անդամով: Սա այնքան էլ վատ ցուցանիշ չէ երկրի իշխող կուսակցության համար: Կարելի է նույնիսկ հպարտանալ այդ բազմահազարանոց շարքերով: Սակայն մի փոքր խնդիր կա, որ ստվեր է նետում կուսակցության մեծ ձեռքբերումի վրա: Խոսքը սովորական թվաբանության մասին է, ինչը ՀՀԿ-ում ակնհայտորեն կաղում է:

 

Դատեք ինքներդ: Այսօր հայտարարվեց, որ ՀՀԿ-ն ունի 158 հազար անդամ, և միևնույն ժամանակ ասվեց, որ տարեսկզբին անդամների թիվը 152 հազար է եղել: Սա նշանակում է, որ 2016 թվականին հանրապետական է դարձել 6000 մարդ: Բայց եկեք չմոռանանք մի գիշերվա ընթացքում ՀՀԿ-ական դարձած 7000-ի աղմկոտ պատմության մասին: Ընդ որում, այդ թիվը ոչ թե հորինվել էր, այլ հայտարարվեց նույն կուսակցության պատասխանատուների կողմից: Տարբերությունը հազար մարդ է: Իսկ սա այնքան էլ աննշան թիվ չէ, որ կարելի է վրիպել կամ նշանակություն չտալ: Հայաստանում կուսակցություններ կան, որ իրենց գոյության ողջ ընթացքում միայն երազել են հազար անդամ ունենալ:


Իսկ հիմա ավելի խճճենք պատկերը: Եթե նույնիսկ ընդունենք, որ ՀՀԿ անդամների թիվն ավելացել է 6-7 հազարով, ապա ստացվում է, որ ամբողջ տարվա ընթացքում հանրապետության ոչ մի քաղաքացի ցանկություն չի ունեցել անդամակցելու ՀՀԿ-ին, մինչև այն ճակատագրական գիշերը, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի կանչով «Գազպրոմի» միանգամից 7000 աշխատակից ոգեշնչվեց նժդեհյան գաղափարներով ու մասսայաբար դիմումներ գրեց:


Սրա հետ մեկտեղ, ՀՀԿ-ն տեղեկացնում է, որ տարվա ընթացքում կուսակցությունը լքել է շուրջ հազար մարդ: «ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլև հեռացնում է: Լինում են բնական կորուստներ՝ մահեր, մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից»,- ասվում է տեղեկատվության մեջ: Եվ եթե վերն ասված փաստերը դիտարկենք ընդհանուր համատեքստում, ապա արհեստական «ներմուծումները» մի կողմ թողնելու դեպքում կստացվի, որ այս տարի Հանրապետական կուսակցությունում միայն բնական արտահոսք է եղել, ինչն էլ իր հերթին պիտի վկայի, որ կուսակցությունում առկա են նահանջի նախանշաններ:






Դիտումների քանակ 19716


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

11 տարի հետո ուղեղն աշխատեց

11 տարի հետո ուղեղն աշխատեց

Մայիսի 29, 2018


ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: Ավելի ճիշտ կլիներ,...

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Մայիսի 19, 2018


Իշխանություն վերցնելը մի բան է, իշխանութուն լինելը` բոլորովին այլ բան: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվում էր ...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել

Մարտի 2, 2018


Ընդամենը երկու օր առաջ էր, երբ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ, թեև «Ելքը» նախապես հա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

«Ելքը» պարտվեց ՀՀԿ-ին սեփական դաշտում

Փետրվարի 27, 2018


Ազգային ժողովում այսօր անսպասելի բան կատարվեց. խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Ելք»-ի` «2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձութ...

Սեփականաշնորհված օրերը

Սեփականաշնորհված օրերը

Փետրվարի 20, 2018


Այսօր նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ն ու մի քանի ընդդիմադիր ուժեր հանրահավաք հրավիրեցին, ելույ...

Գաղտնի՞ են ներելու

Գաղտնի՞ են ներելու

Փետրվարի 8, 2018


ԱԺ-ում այսօր «Ներման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քն...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Հետո չգաք ու չբողոքեք

Հետո չգաք ու չբողոքեք

Հոկտեմբերի 6, 2017


Հայաստանի 10 մարզերի 49 համայնքներում 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Նոյեմբերի ...

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Միապետականնե՞ր, թե՞ քամակատուներ

Սեպտեմբերի 29, 2017


Թե ով կլինի մեր երկրի ապագա վարչապետը, դեռ հստակ չէ: Ոչ ոք չի շտապում առաջինը խոսել իր հավակնությունների մասին: Սրա հետ մեկտեղ ...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Ազգային էլիտայի ուսումնական նախագծերի կործանարարության վերաբերյալ

Սեպտեմբերի 13, 2017


Քաղաքական նորաձևությունը հրաշքներ է գործում: Բավական է որևէ մեկը ինչ-որ անծանոթ կամ նոր բան ձեռնարկի, երբ անմիջապես ի հայտ են գ...

Ովքե՞ր են «դիվերսանտները»

Ովքե՞ր են «դիվերսանտները»

Ապրիլի 13, 2017


Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հետ մրցակցության են դուրս եկել իրենց ընդդիմադիր համարող երկու ուժեր` «Ելք» դաշինքն ու «...

Գլխաքանակը` ՀՅԴ-ից, օրենքները` ՀՀԿ-ից

Գլխաքանակը` ՀՅԴ-ից, օրենքները` ՀՀԿ-ից

Ապրիլի 13, 2017


Հարցն այն մասին, թե ինչու պիտի Հանրապետական կուսակցությունը դաշինքի գնա ՀՅԴ-ի հետ, եթե նոր խորհրդարանում մեծամասնություն է կազմ...

Ինչո՞ւ են քիչ խայտառակությունները ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում

Ինչո՞ւ են քիչ խայտառակությունները ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում

Փետրվարի 15, 2017


Զարմանալի է, բայց երեկ հայտարարված ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում չէին վխտում խայտառակությունները: Ցուցակը գլխավորող Վիգեն Սարգս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ