Միջազգային խայտառակություն

Լուկաշենկոն կատաղել է

Դեկտեմբերի 19, 2016
Լուկաշենկոն կատաղել է

Իսկ որտե՞ղ էին ադրբեջանցի սահմանապահները


Օրերս Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մեղադրանքը մեկն է՝ բլոգերը այցելել է Արցախ, և հիմա Բաքվի պահանջով նրան ձերբակալել են, իսկ դատարանի որոշմամբ Լապշինը երկու ամիս մնալու է կալանքի տակ՝ մինչև լուծվի նրան Ադրբեջանին հանձնելու հարցը: Այս աննախադեպ պատմությունը սպառնում է վերածվել լուրջ դիվանագիտական և քաղաքական սկանդալի:


Սկսենք նրանից, որ Ալեքսանդր Լապշինը Ռուսաստանի ու Իսրայելի քաղաքացի է, ինչը նշանակում է, որ պատմության մեջ ներգրավվում են միանգամից 5 պետություն՝ նշված երկուսը, Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը: Ո՞վ կհաղթի այս մրցակցության մեջ՝ դա պարզ կլինի, երբ հասկանալի դառնա, թե խնդիրը արդարության և ճշմարտության որ մակարդակների վրա է քննվում: Բելառուսի իշխանությունները ներկա պահին սրում են կացությունը՝ նախադեպ ստեղծելով և ազատ արձակելով Ադրբեջանի ձեռքերը:


Ռուս բլոգեր Լապշինը և 2011 թվականի ապրիլին, և 2012 թվականի հոկտեմբերին արդեն այցելել էր Արցախ, բայց այն ժամանակ Լուկաշենկոյի մտքով չէր անցել պատժել նրան: Իսկ հիմա՝ Բելառուսի նախագահի՝ նոյեմբերի 28-ին Բաքու կատարած այցից հաշված օրեր անց պարզվում է, որ երիտասարդը լուրջ հանցագործ է և նրան պետք է անհապաղ մեկուսացնել:


Լապշինի նկատմամբ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) և 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Տեսնես այդ սահմանը հատելիս որտե՞ղ էին ադրբեջանցի սահմանապահները, ինչո՞ւ չարգելեցին նրան: Գուցե Լուկաշենկոն ու Ալիևը հենց այս կետի՞ց սկսեն իրենց մտորումները: Ի դեպ, նրանց կարող է ընկերակցել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Չմոռանանք, որ այդ երկրի քաղաքացի հանդիսացող բլոգերի ձերբակալությունը տեղի ունեցավ վարչապետ Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի հենց հաջորդ օրը:


Ամեն օր հազարավոր քաղաքացիներ են հատում Արցախի սահմանը՝ ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ: Ադրբեջանի բանտերում հաստատ այնքան տեղ չի լինի՝ բոլորին այնտեղ փակելու համար: Իսկ այսօր Արցախի ԱԳՆ-ն հանդես եկավ մի անատամ, անողնաշար հայտարարությամբ, որտեղ մեղադրանքներ էր հնչեցվել Բաքվի հասցեին և ոչ մի խոսք՝ Մինսկի վտանգավոր պահվածքի մասին: Տեսնես ինչի՞ց են զգուշանում Ստեփանակերտում: Այսպե՞ս են նրանք պատրաստվում պաշտպան կանգնել այն օտարներին, որոնք համակրում են Արցախը և դրսում պայքարում են Արցախի ճանաչման համար:






Դիտումների քանակ 19524


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դե ֆակտո Լուկաշենկո

Դե ֆակտո Լուկաշենկո

Ապրիլի 8, 2016
1

Այս օրերին սկսել են հաճախակի զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև: Երկու իրողությունների ընդհանրությունների և տ...

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Ապրիլի 6, 2016


Բելառուսն իրապես անկախ երկիր է, որից, ինչպես մեկ այլ առիթով ճիշտ նկատել է «Հայկական ռադիոն», ոչինչ կախված չէ։ Ուստի, Ալեքսանդր ...

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Ապրիլի 4, 2016
2

Սովորաբար, դաշնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հաշվի են առնում երկրների միջև կնքված ինչ-ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր, ...

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Սեպտեմբերի 11, 2015


Այսօր Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան նշանակվել է այդ երկրի փոխվարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է անձա...

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Հուլիսի 24, 2015


Բելառուսում տեղի ունեցած մի միջադեպ այսօրվա ամենաքննարկվող նյութն է: Լրագրողներից մեկը այդ երկրի ԿԸՀ-ի մուտքի մոտ է բերել իր Բա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատը էլի կմնա պատ
Հունվարի 13, 2017


Պատը էլի կմնա պատ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ