Սովորական խայտառակություն

Հայաստանի ահուսարսափ Հմայակը

Դեկտեմբերի 19, 2016
Հայաստանի ահուսարսափ Հմայակը

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որ տևական ժամանակ ասպարեզում չկար, հիմա կրկին հայտնվել է ու միանգամից պարզ է դարձել, որ այս ամբողջ ընթացքում նա ժամանակը վատնել էր աշխարհացունց նոր գաղափարի վրա, ինչը հիմա ներկայացնում է հանրության դատին: Պարոն Հմայակն ասում է, որ միասնական շտաբ է ձևավորելու և իրականցնելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի լիակատար համախմբում: Սա էլ իր հերթին հնարավորություն կտա Հովհաննիսյանին, որ նա անձամբ ընդդիմության միասնական ցուցակ ձևավորի:


Մարդը կտրված է եղել իրականությունից, առնվազն տեղեկացված չէ, որ ընդդիմությունն արդեն իսկ խմբեր է կազմում և ցանկություն չունի մեկ ընդհանուր ճակատով հանդես գալ: Բայց դա Հմայակին առանձնապես չի մտահոգում: Կարևորը այն չէ, թե ինչ են ասում մյուսները, այլ այն, թե ինչ է պատրաստվում անել ինքը: «Երբ լինի լիարժեք միավորում, և այդ համախմբման արդյունքում լինի միասնական ցուցակ, ահա այդպիսի ցուցակի հնարավորության դեպքում չեմ թաքցնի, որ ինքս կօգտվեմ այդ հնարավորությունից: Այս անգամ էլ չեմ սպասելու, որ այդ առումով քայլեր անեն իմ գործընկերները, ես ինքս առաջիկայում հանդես կգամ առաջարկություններով, այդ թվում՝ հարգարժան պարոն Օսկանյանին և մյուսներին»,- ասում է նա:


Իր անձի բացառիկության գիտակցումը և մյուսներին կամք պարտադրելու իրավունքը Հմայակ Հովհաննիսյանը հենց այնպես չի պնդում: Նա գիտի մի բան, որը թույլ է տալիս վերևից նայել մյուսներին: Իսկ դա այն խորին համոզմունքն է, թե ամբողջ Հայաստանը վախենում, սարսափում են իրենից ու Հայաստանի քաղաքագետների միությունից: «Սերժ Սարգսյանը վախենում, սարսափում է մեզնից, վախենում, սարսափում է ինձնից: Հինգ տարի նրա հիմնական թիրախը ես եմ եղել, ես և Քաղաքագետների միությունը: Մենք չենք հանձնվելու: Այս ամենն արվում է, որպեսզի բացառեն մեր մասնակցությունն ընտրություններին»,- հայտարարում է նա ու տեղ չի թողնում մտածելու այն մասին, որ Սերժ Սարգսյանը երևի նույնիսկ չգիտի էլ, թե աշխարհի վրա Հովհաննիսյան Հմայակ դեռ գոյություն ունի:


Անհաղթ հերոս Հմայակը փաստացի ոչ թե ընտրություններին է նախապատրաստվում, այլ պատերազմի: Նա բոլորի հետ կռիվ ունի, բոլորի հետ թշնամի է, չի խնայում նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև սրանք էլ, պարզվում է, տարիներ առաջ իր անունը լսելիս կաթված էին ստանում, իսկ ԱԱԾ-ի նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը արդեն խուճապի մեջ էր, թե՝ վերջ, ժողովուրդը հաղթում է: Եվ գուցե թե այս վերջին կռվում ժողովուրդն իսկապես հաղթանակի, բայց լուրջ կասկածներ կան, որ մարտի դաշտում բոլորս կարող ենք կորցնել հերոս Հմայակին և նա կնահատակվի հանուն իր մղձավանջային գաղափարների:






Դիտումների քանակ 14488


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սերժ Սարգսյան՝ ապագայի ամենաբարձր շքանշանի առաջին ասպետ

Սեպտեմբերի 26, 2019


Ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանին պարգևատրեն արիության, տղամարդկության, բարոյականության, մարդկայնության, «լավ տղայությա...

Զգուշացե՛ք Նիկոլ Փաշինյանի պայքարակից ԼԳԲՏ-ականներից

Զգուշացե՛ք Նիկոլ Փաշինյանի պայքարակից ԼԳԲՏ-ականներից

Հունիսի 21, 2019


«Իրավունք» թերթի հունիսի 19-ի համարում ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հետ...

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Հիմա էլ Հովհաննիսյան Հմայակն ընդդեմ Ծառուկյանի

Մայիսի 6, 2019


Գագիկ Ծառուկյանի պրոբլեմները շատանում են: Նրա ընդդիմախոսների բանակն աճում է ժամ առ ժամ, բայց խայտառակությունն այն է, որ պրն Ծառ...

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Նորից է խոսում Հովհաննիսյան Հմայակը

Ապրիլի 16, 2019


ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հովհաննիսյան Հմայակը կրկին խոսել է, դարակազմիկ մտքեր արտահայտել: Թիրախները նույնն են՝ Ծառուկյ...

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Երբ շքերթի են դուրս եկել գեյերը

Ապրիլի 16, 2019


Երեկ, օվկիանոսից անդին ֆինանսավորվող 1in.am կայքում ԼԳԲՏ հանրույթի խամրած աստղ, հայտնի ճամբարափոխ, անձամբ ճանաչված որպես ստահակ...

Երբ միասեռականը միասեռականին հեռվից է տեսնում…

Երբ միասեռականը միասեռականին հեռվից է տեսնում…

Մարտի 19, 2019


Լազարյան ակումբը բաբաջանյան արմանը չսիրեց: Անձամբ լինելով կեղտ՝ նա ջանք չի խնայում կեղտ լցնել ակումբի ու նրա հիմնադիր Կոնստանտի...

Անասնագողի ինչի՞ն է պետք օմբուդսմենի թեկնածու: Մեկնաբանում է մեր Հմայակը

Անասնագողի ինչի՞ն է պետք օմբուդսմենի թեկնածու: Մեկնաբանում է մեր Հմայակը

Փետրվարի 8, 2016


Կար ժամանակ, երբ Քաղաքագետների միության նախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Հմայակ Հովհաննիսյանը «Օրինաց եր...

ԵՄ-ի լակոտ Հմայակի սուգը

ԵՄ-ի լակոտ Հմայակի սուգը

Հուլիսի 13, 2015


Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի տանը յոթնօրյա սուգ է հայտարարված: Պատճառը Եվրամիության դրոշներն են: Հմայակը...

Ուրիխանյանի գենետիկան և Հմայակի ականջները

Ուրիխանյանի գենետիկան և Հմայակի ականջները

Հունիսի 6, 2015
1

Դա է պատճառը, որ դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և տեղեկացնում նրան, որ «Ալյանս» կուսակցության խոսքը գործ է, հե...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ