Սովորական խայտառակություն

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016
Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պարտադիր վճար պիտի գանձվի: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 98 կողմ 2 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Այսպիսի արդյունքն արդեն իսկ զարմանալի է, եթե հիշենք, թե խորհրդարանում քանի-քանի պատգամավորներ խիստ քննադատության էին ենթարկել այդ առաջարկը և սպառնացել էին ամեն կերպ խոչընդոտել օրինագծի ընդունմանը: Իսկ որոշ խմբակցություններ նույնիսկ հայտարարել էին, որ միահամուռ կերպով դեմ են քվեարկելու:


Հիմա, ինչպես տեսնում ենք, միահամուռը չկայացավ: Նման պարագայում պետք է կարծել, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, այնուամենայնիվ, հաջողվել էր տարհամոզել դժգոհներին, իսկ ենթադրություններն այն մասին, որ պարտադիր բաղադրիչը կփոխարինվեր կամավորով, փաստորեն իրականություն չդարձան: Եվ ամեն դեպքում, պիտի մինչև վերջ էլ գաղտնիք մնար, թե այդ ինչ հրաշք կատարվեց, որ, օրինակ, արմատական ընդդիմության ներկայացուցիչները հանկարծ փափկեցին, վերանայեցին իրենց տեսակետն ու վերջին պահին սեղմեցին այն կոճակը, որը երդվել էին ոչ մի ձևով չսեղմել, եթե նրանցից մեկը չպարզաբաներ տեղի ունեցածը:


Այս գաղտնիքն ի վերջո բացահայտեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, նա հանկարծ տեղեկացրեց, որ կատարվել է մեծ թյուրիմացություն, ՀԱԿ-ի ներկայացուցիչները շփոթվել են, իրենք կողմ են քվեարկել, բայց դեմ են նախագծին: Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը ոչ թե խաբել է իր ընտրողներին, այլ ընդամենը շփոթմունք է տեղի ունեցել: Հոգու խորքում նրանք շարունակելու են ընդդիմանալ, պահանջել, կռիվ տալ, սակայն քվեարկության պահին չեն կարող խոստանալ, որ փոքրիկ վրիպումներ չեն պատահի: Վերջին հաշվով կարևորը արդյունքը չէ, այլ այն, թե որքան ջանք ու եռամդ են գործադրում քաղաքացիների խոսքը տեղ հասցնելու, նրանց վերաբերմունքը ԱԺ ամբիոնից հնչեցնելու համար: Իսկ երախտապարտ ժողովուրդը պիտի գնահատի այդ անմնացորդ նվիրումը՝ իր բազում թերություններով հանդերձ:


Ինչևէ, կոմիկական օրենքն արժանացավ կոմիկական ընդունման կոմիկական քվեարկության միջոցով: Սա Վիգեն Սարգսյանի, կարելի է ասել, առաջին հաղթանակն է, այն էլ` եռակի կոմիկական: Էլ ո՞ր նախարարը կարող հպարտանալ այսպիսի արդյունքով:






Դիտումների քանակ 25819


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Կարևոր և անկարևոր զինվորները

Կարևոր և անկարևոր զինվորները

Հուլիսի 12, 2018


Նիկոլի որդուն բանակ տանելու հերոսական դյուցազներգությունից հետո իր բնական հունը թևակոխեց ամառային զորակոչը: Իսկ բնականն, ինչպես...

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

Հունիսի 29, 2018


Հայ ազգային կոնգրեսն արդեն ունի վերջնական որոշում` մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մնում է միայն հստակեցնել...

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Հունիսի 18, 2018


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը շատերին է տեղաշարժել իրենց անշարժ ու պասիվ վիճակներից: Նման «վերազարթոնք» ապր...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

Մայիսի 9, 2018


ՀԱԿ-ը, որն առերևույթ մասնակցություն չունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, այժմ մի տեսակ անհարմար վիճակում է գտնվում: Իս...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Մարտի 9, 2018


Այն, որ բանակի ղեկավարման համակարգում ինչ-որ բան այնպես չէ, այլևս ապացուցման կարիք չի զգում: Այս կառույցում ժամանակ առ ժամանակ ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Փետրվարի 3, 2018


Այն պահից ի վեր, երբ շրջանառության մեջ դրվեց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզ- նախագծի լուսանկարը, մ...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ