Ազգային խայտառակություն

«Դուչե» Տարոնին փրկել է պետք. բայց ինչպե՞ս...

Դեկտեմբերի 14, 2016
«Դուչե» Տարոնին փրկել է պետք. բայց ինչպե՞ս...

Օսկան Քոչարյան


Հավանաբար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրջորեն հավատացել է, որ ինքը ՀՀԿ-ի խորհրդանիշներից մեկն է դառնում։ Չի բացառվում, քանի որ Երևանի ղեկավարը, շատերի համար անտեսանելի, այնուհանդերձ, տառապում է Դուչեի բարդույթով։ Մեղադրելն անհնար է, էությամբ պարզունակ, ընդ որում` նաև տղայամտորեն բարեսիրտ այս քաջառողջ ջահելը քաղաքապետ դառնալուն պես (անհայտ է, թե ում դրդմամբ կամ խորհրդով) կուռքանում է օրը ցերեկով, կուռքանում է միլիոնանոց քաղաքին ի տես և ի տես մայրաքաղաքի մոլորված հյուրերի։ Բանն այն է, որ Էրեբունի-Երևան տոնակատարության միամսյակի ընթացքում մայրաքաղաքի բանուկ խաչմերուկների վրա տեղադրված գովազդային հսկա վահանակները (դրանցից ամենատպավորիչը տեսանելի է Բաղրամյան փողոցից, տեղադրված է Ֆրանսիայի հրապարակում և ազդարարում է Սայաթ-Նովա գեղեցկաշեն փողոցի մուտքը) փառաբանում են Տարոն Մարգարյանի քայլերթերը տոնական մայրաքաղաքի փողոցներով։ Մայրաքաղաքը ցնծում է, Տարոնը շքախմբի հետ անցնում է Երևանով, շնորհավորելով նրա հերթական տարեդարձը։ Ե՛վ նա, և՛ նրա շքախումբը քայլում-ճեմում են ասպետական ժապավեններով շուլալված, իսկ հարակից շենքերից նրանց են ողջունում հիացմունքից գրեթե նվաղած երևանցիները։


Քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում նման վարքի համար քաղաքապետին նվազագույնը դուրս կշպրտեին աշխատասենյակից և չէին զլանա ստուգել վերջինիս հոգեաշխարհը, չէ՞ որ մարդը, որն ընդամենը նշանակված պաշտոնյա է և պետք է օրն ի բուն հոգա վստահված բնակավայրի հոգսերը, ինքն իրեն կուռք է դարձնում, ընդ որում` բարոյականից բացի, էական վնաս հասցնելով քաղաքի և պետության գանձարանին։ Չէ՞ որ գովազդային վահանակները մայրքաղաքի բյուջեն սնուցող բավականին հուսալի ֆինանսական աղբյուր են, բայց Տարոնի զանգվածային ինքնափառաբանումը զրկում է Երևանը լրացուցիչ և կայուն գումարներից։


Չէ, Տարոնը պետք է հոգեզննվի։ Տեսեք, նա նախամանորյա տոնական եռուզեռի ընթացքում պարտադրում է, որ քաղաքապետարանի բարձրաստիճան ծառայողները երթևեկեն բացառապես քաղաքային տրանսպորտով։ Որ ի՞նչ։ Մայրաքաղաքի տրանսպորտային հոգսը վերոնշյալ նախաձեռնությամբ, ինչ է, թեթևանալո՞ւ է։ Անշուշտ ոչ։ Նաև ինչու հենց ինքը` Տարոն Մարգարյանը, չի օգտվում քաղաքային տրանսպորտի ծառայություններից ողջ տարվա ընթացքում։ Նախամանորին մեկ այլ գլուխգործոց էլ է կերտել տիար Տարոնը` հրահանգելով, որ կարևորագույն ծառայությունների պետերի անձնական հեռախոսահամարները դառնան հասանելի մայրաքաղաքի 1 մլն բնակչության համար։ Այստեղ արդեն մեկնաբանություններն ավելորդ են։ Այստեղ արդեն գործին պետք է միջամտեն նախ` հոգեվերլուծաբանները, այնուհետև, անկասկած, հոգեբույժները։


Դե, իսկ հետո պետք է հետևություններ անի նախագահ Սարգսյանը: Նա հասկացած պետք է լինի, որ երեխայի համար քաղաքապետի բեռը շատ ծանր էր, ինչի պատճառով երեխան սկսեց կոնյակ չարաշահել, այն էլ` քաղաքի բյուջեի հաշվին (տարեկան մոտ 30 միլիոն դրամի կոնյակ էր գնում քաղաքապետարանը Տարոնի օրոք, ըստ պաշտոնական տեղեկությունների), 850 հազար դոլար արժողությամբ խորհուրդներ ստանալ: Իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է...






Դիտումների քանակ 22472


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀՀԿ ծրագրի մեկնարկը Այգեձորում. սարքել այնպես, որ շուտ քանդվի

ՀՀԿ ծրագրի մեկնարկը Այգեձորում. սարքել այնպես, որ շուտ քանդվի

Մայիսի 23, 2017


Այսօր մայրաքաղաքի Այգեձոր թաղամասի բնակիչներն ականատես եղան Տարոն Մարգարյանի և Հանրապետական կուսակցության ծրագրային դրույթներից...

Աշոտյանը Տարոնին ապագա չի խոստանում

Աշոտյանը Տարոնին ապագա չի խոստանում

Մայիսի 15, 2017


Տարոն Մարգարյանի 71 տոկոսանոց հաղթանակն այնքան տպավորիչ էր, որ ՀՀԿ-ն, չսպասելով վերջնական արդյունքների հրապարակմանը, հայտարարեց...

Տարոնի болтун-ը

Տարոնի болтун-ը

Մայիսի 8, 2017


Տարոն Մարգարյանն ունի իր անձնական օգտագործման զազրախոսը: Այդ դերը սիրով ստանձնել է ՀՀԿ-ից Երևանի ավագանու թեկնածու Լևոն Իգիթյան...

Տարոնի մեծարման մեկամսյակը շարունակվում է

Տարոնի մեծարման մեկամսյակը շարունակվում է

Մայիսի 6, 2017


Հիմա Երևանում ինչ կատարվում է` ծառայեցվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին գովազդելու համար: Եթե նույնիսկ այդ ամենը նրա հետ ոչ մի...

Աղվեսը պոչը վկա բերեց

Աղվեսը պոչը վկա բերեց

Մայիսի 5, 2017


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին շատերն են խոսում: Զանազան բաներ են ասում` և լավը, և վ...

Տարոնն ինչո՞ւ հրաժարվեց

Տարոնն ինչո՞ւ հրաժարվեց

Մայիսի 3, 2017


Հանրապետական կուսակցությունը հրապարակեց այն ընտրված թեկնածուների ցանկը, ովքեր հրաժարվել են խորհրդարանական մանդատներից: Ընթերցել...

Տարոնը քանի՞ միլիարդ է խոստանում

Տարոնը քանի՞ միլիարդ է խոստանում

Ապրիլի 28, 2017


Սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն էր: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին նա խոստացավ շուրջ 3 միլիարդի ներդրումն...

Չտես գեղցու լոպազություն

Չտես գեղցու լոպազություն

Ապրիլի 27, 2017


Քաղքենիությունն իր բազմաթիվ դրսևորման ձևերն ունի: Ցուցամոլությունը դրանցից մեկն է: Ոմանք սիրում են ցուցադրել իրենց հարստություն...

Ո՞ր ռազմաճակատում է մարտնչել Տարոնը

Ո՞ր ռազմաճակատում է մարտնչել Տարոնը

Ապրիլի 26, 2017


Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմը համալրվում է նորանոր դեմքերով, որոնցից ամեն մեկը ջանում է իր ...

Տարոն Մարգարյանը կաշառք է բաժանում

Տարոն Մարգարյանը կաշառք է բաժանում

Ապրիլի 26, 2017


Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգն անմիջապես հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում, իսկ առավել հետևողականներն իսկույն արձ...

Տարոնը քարոզվում է զոհերի հաշվին

Տարոնը քարոզվում է զոհերի հաշվին

Ապրիլի 25, 2017


Երեկ՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդ այցելեցին երկրի բարձրագույն ղեկավարությո...

Վարչապետն օգնության է հասնում Տարոնին

Վարչապետն օգնության է հասնում Տարոնին

Ապրիլի 22, 2017


Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի վիճակն այնքան էլ նախանձելի չէ, որքան ջանում է ցուցադրել նրա ողջ շր...

Gallup-ն ընտրել է քաղաքապետին

Gallup-ն ընտրել է քաղաքապետին

Ապրիլի 22, 2017


Gallup International Association տխրահռչակ կազմակերպությունը չէր կարող անմասն մնալ Երևանի ավագանու ընտրություններից՝ ոչ այնքան ...

Տարոն Մարգարյանն աղքատացել է

Տարոն Մարգարյանն աղքատացել է

Ապրիլի 20, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եկամուտները վերջին 4 տարիների ընթացքում նվազել են: Այս մասին հայտարարել է հենց ինքը` քաղաքապե...

Մարգարյան Տարոնը համեստության թշնամին է

Մարգարյան Տարոնը համեստության թշնամին է

Ապրիլի 18, 2017


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցությունն իրեն այնքան էլ ինքնավստահ չի զգում: Եվ դրա գլխավոր պատճառ...

Տարոն Մարգարյանը քաղցրացնում է բերանը

Տարոն Մարգարյանը քաղցրացնում է բերանը

Ապրիլի 15, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հանրությանն առավելապես հայտնի է պետության միջոցները փոշիացնելու, քաղաքին հատկացված գումար...

Տարոնը Վերնիսաժը մաքրեց իր համար

Տարոնը Վերնիսաժը մաքրեց իր համար

Ապրիլի 14, 2017


Երբ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատերազմ հայտարարեց Վերնիսաժի տարածքի առևտրականներին ու տեղեկացրեց, թե նախատ...

Բնապահպան Տարոնի արցունքները

Բնապահպան Տարոնի արցունքները

Ապրիլի 10, 2017


Դավթաշենում 23 հաստաբուն ծառ էին կտրել: Ոչ ոք ձայն չէր հանում, մինչև որ լրագրողները չնկատեցին ու ահազանգ չհնչեցրին: Ու միայն դր...

Խրամատները դատարկ են ու անպաշտպան

Խրամատները դատարկ են ու անպաշտպան

Ապրիլի 10, 2017


Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը կրկին չգումարվեց: Քվորում չկար: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 16 պատգամավոր: Մյ...

Նիկոլը Տարոնին հոգեբուժարան կհասցնի

Նիկոլը Տարոնին հոգեբուժարան կհասցնի

Ապրիլի 7, 2017


Այսօր կայացավ «Ելք» դաշինքի քաղխորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվեց Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին դաշինքի մասնակցութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ