Ազգային խայտառակություն

Ուրիխանյանը ձեռքը գցում է փրփուրներին

Դեկտեմբերի 13, 2016
Ուրիխանյանը ձեռքը գցում է փրփուրներին

Ջհանգիր Լֆիկյան


«Կեցությունն է որոշում գիտակցությունը» սահմանումը հատկապես գերազանց է յուրացրել ԱԺ նախալակոտ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը, որի գիտակցությունը պարբերաբար դեգրադացիայի է ենթարկվում, քանի որ արտաքին իրողությունները ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ են ստեղծում նրա կեցության համար: Այժմ էլ, քաղաքական դաշտի նոր վերաձևումների ֆոնին, նրա դժգույն անձը վերստին հայտնվեց պահեստայինների նստարանին, մինչդեռ բաց տարածություններում անկաշկանդ խաղեր տվող Ուրիխանյանի համար դա անձնական վիրավորանքի պես մի բան է:


Նախալակոտ Ուրիխանյանը հատկապես ծանր տարավ ընդդիմադիրների շրջանում եռյակ դաշինքի ստեղծումը, քանի որ ցանկացած նոր ուժ, որը կարող է քիչ թե շատ գերազանցել նրա հնարավորությունները, արդեն իսկ սպառնալիք է դիտվում: Հիմա նրան ուրիշ ոչինչ չի մնում, քան զգուշավոր վերապահությամբ ոչինչ չասող գնահատականներ հնչեցնել, որոնց մեջ ավելի շատ սրտի ցավ կա, քան անկեղծություն: «Միշտ կողմնակից եմ եղել ընդդիմության միավորմանը, բայց, ցավոք, դա շատ դեպքերում արհեստականորեն չլինող հարց է: Հետևաբար, ինձ համար տհաճ է ընդդիմության մեջ մրցակցության մասին խոսելը: Ամեն դեպքում, ընդդիմադիր դաշտում ինչ ուժեր էլ լինեն, միմյանց հանդեպ պետք է լոյալություն պահեն: Եթե դա չի արվում, դրանից շատ մեծ արհեստականության հոտ է տարածվում»,- հոտոտել ու իր զգացողությունների մասին ասել է Տիգրան Ուրիխանյանը:


Նրա այս խոսքերն ընդամենը մեկ բան են նշանակում՝ իր առջև փակ են բոլոր ճանապարհները դեպի ընդդիմության գիրկը, և ուրեմն պետք է շտապ կարգով նոր գրկախառնումների գնալ ուրիշների հետ: Իսկ այդ ուղին հաղթահարելու համար Ուրիխանյանն այլ միջոց չգիտի, բացի սովորական, գռեհիկ քծնանքը: Եվ նա այս պահին որոշել է անսահմանորեն քծնել Գագիկ Ծառուկյանին: Գուցե իր նախկին տերը լսի, հոգու խորքի սառույցը հալչի ու կրկին Ուրիխանյանին վերադարձնի այնտեղ, որտեղ նա կուշտ էր ու մեծամիտ:


«Գագիկ Ծառուկյանի վերադարձն ակնկալում են տասնյակ հազարավոր մարդիկ»,- հայտարարել է նախալակոտ Ուրիխանյանը և սուր է ճոճել նրանց դեմ, ովքեր կարծում են, թե իշխանությունը ԲՀԿ նախկին առաջնորդին քաղաքական դաշտ է բերում «կեղծ ընդդիմություն» ձևավորելու նպատակով: Իբրև խորաթափանց ստրատեգ ու տեսաբան՝ Ուրիխանյանը կտրուկ կերպով հերքել է այդ վարկածը և միանգամից ախտորոշում է տվել՝ ասելով. «Այդտեղ արհեստականության մասին խոսելը ճիշտ չէ և կոռեկտ չէ»: Իսկ թե ինչու կոռեկտ չէ, դա էլ բացատրություն ունի: Նման մտքերն այս պահին չեն բխում Ուրիխանյանի շահերից: Նրան պետք է այնպիսի Ծառուկյան, որի կողքին կանգնած կլինի Ուրիխանյանը: Իսկ եթե չկանգնի, այդ դեպքում առաջինը հենց ինքը կսկսի «անկոռեկտ» մտքեր ուղղել Ծառուկյանի կողմը:


Այժմ` գլխավորի մասին: Մենք հասկանում ենք, որ սույն թվականի ապրիլին իր մասին տիեզերական կարծիք ունեցող և ինքնասիրահարված նախալակոտ Ուրիխանյանի կյանքն ավարտված կլինի, քանզի նա չի պատկերացնում իրեն առանց Ազգային ժողովի, իսկ Ազգային ժողով նրան տանող դժվար թե գտնվի այս անգամ: Եվ նա փորձում է երկրորդ անգամ սողոսկել պառլամենտ Ծառուկյանի ցուցակով, քանի որ արդեն հասկացել է, որ ՀՀ քաղաքական դաշտում լակոտներն ու մանավանդ նախալակոտներն ինքնուրույն ոչ մի բանի չեն հասնի: Հասկանում ենք նաև, որ այն նախընտրական ցուցակը, որի մեջ տեղ գտավ Ուրիխանյանը, մեխանիկորեն կդառնա ՀՀ պատմության ամենախայտառակ երևույթը: Քանզի Ուրիխանյանին պատգամավոր դարձնելն իր խայտառակությամբ հավասարազոր է Ուրիխանյան լինելուն: Հետևաբար, 2017-ից ի վեր մեր պերսոնաժների ցանկը կընդլայնվի, մենք կունենանք նյութերի անսպառ աղբյուր` ի դեմս ԲՀԿ ցուցակի և նրա ղեկավարի: Մի խոսքով, հետաքրքիր ժամանակներ են առջևում...






Դիտումների քանակ 30795


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուրիխանյանից փախածները

Ուրիխանյանից փախածները

Մարտի 22, 2017


«Ծառուկյան» դաշինքում առոք-փառոք տեղ զբաղեցրած նախալակոտ Տիգրան Ուրիխանյանը այս օրերին ոչ մի կերպ չի կարողանում ինքնադրսևորվել:...

Տիգրան Ուրիխանյանի հայրենիքը բորդելն է

Տիգրան Ուրիխանյանի հայրենիքը բորդելն է

Մարտի 15, 2017


Կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանը, որը հայտնվել է ճաղերի հետևում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ջանքերով, հոդված է գրել սրա մ...

Ուրիխանյանը ոչնչացնում է իր պաստառները

Ուրիխանյանը ոչնչացնում է իր պաստառները

Մարտի 11, 2017


Ողբերգություն է պատահել Երևանում. ոչնչացրել են քաղաքական աստղ, պատմության մեջ իրեն հավասարը չունեցող նախալակոտ Տիգրան Ուրիխանյա...

Կա՞ արդյոք մի բան Ծառուկյանի և ռուս դեսպանի կնոջ միջև

Կա՞ արդյոք մի բան Ծառուկյանի և ռուս դեսպանի կնոջ միջև

Մարտի 7, 2017


Նախալակոտ Ուրիխանյանը Ծառուկյանի գովքն է անում: Գիշեր-ցերեկ սա Երևանում և մարզերում քարոզարշավ է ծավալում, այն է` թուլացնում է ...

Ինչու վարչապետը ցավ պատճառեց Ուրիխանյանին

Ինչու վարչապետը ցավ պատճառեց Ուրիխանյանին

Մարտի 1, 2017


Խորհրդարանը ցուցամոլների տեղը չէ: Բայց եթե մարդն իր ամբողջ էությամբ հենց այն է, ինչին խոսակցական լեզվում անվանում են «ֆիքստուլ»...

Ուրիխանյանը դու՞րս կգա ԲՀԿ-ից

Ուրիխանյանը դու՞րս կգա ԲՀԿ-ից

Փետրվարի 28, 2017


Մինչ բոլորը գլխովին խրվել են նախընտրական թոհուբոհի մեջ, «Ծառուկյան» դաշինքի ամենախայտառակ թեկնածուն` պատգամավոր Տիգրան Ուրիխանյ...

Հաց բերողն ու հաց հարամ անողը

Հաց բերողն ու հաց հարամ անողը

Փետրվարի 27, 2017


Այսօր ԱԺ քառօրյա նիստի սկզբում մի քանի պատգամավորներ հանդես եկան «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի կալանքի ու առողջութ...

Տիգրան Ուրիխանյանը շարունակում է օգուտ բերել Հայրենիքին (հիվանդության պատճառով)

Տիգրան Ուրիխանյանը շարունակում է օգուտ բերել Հայրենիքին (հիվանդության պատճառով)...

Փետրվարի 21, 2017


Հայ ժողովրդի ամենախայտառակ ծնունդներից մեկը` ներկա և ապագա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, շարունակում է իր ծառայությունները մատ...

Ցուցակները հրապարակվեցին. ամենամեծ տուժողը, ըստ նախնական տվյալների` Ծառուկյանն է

Ցուցակները հրապարակվեցին. ամենամեծ տուժողը, ըստ նախնական տվյալների` Ծառուկյանն է...

Փետրվարի 16, 2017


Մարդկային կեղտը երբեմն պետք է գալիս կյանքում, այն ունի կիրառական նշանակություն: Օրինակ, շատերին կյանքում կարող է պետք լինել մի ...

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Կապ ունե՞ր արդյոք Ուրիխանյանը Թրամփի խորհրդականի հրաժարականի հետ

Փետրվարի 16, 2017


Ամերիկայից ստացվող նորությունների ֆոնին տպավորություն է ստեղծվում, ասես այնտեղ հաճախ է եղել Տիգրան Ուրիխանյանը և խորհրդատվությո...

Ճշմարտությունը ճաղերի հետևում էլ է ճշմարտություն

Ճշմարտությունը ճաղերի հետևում էլ է ճշմարտություն

Փետրվարի 14, 2017


«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր, ներկայումս Աբովյան ՔԿՀ-ում կալանված Անի Հովհաննիսյանը մի բաց նամակ է տարածել` հասցեագրված ԱԺ ...

Կալանվելու է Ուրիխանյանի օգնականը

Կալանվելու է Ուրիխանյանի օգնականը

Փետրվարի 9, 2017


Տիգրան Ուրիխանյանի համար մոտենում են դժվար ժամանակներ: Առաջիկայում ոստիկանությունը կկալանի նրա օգնական Վարդան Քոչարյանին, որը ն...

Ուրիխանյանը միանում է Ծառուկյանի դաշինքին, բայց վերջինիս հետ չի խոսել այդ մասին

Ուրիխանյանը միանում է Ծառուկյանի դաշինքին, բայց վերջինիս հետ չի խոսել այդ մասին...

Փետրվարի 3, 2017


Հայ ժողովրդի արգանդից դուրս եկած ամենախայտառակ էակներից մեկը` Տիգրան Ուրիխանյանը, այսօր հայտարարել է, թե միանում է Ծառուկյանի դ...

Cherchez la femme, Ուրիխանյան

Cherchez la femme, Ուրիխանյան

Փետրվարի 2, 2017


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որ ընդամենը երեկ Գագիկ Ծառուկյանին ծնկաչոք պաղատում էր իրեն ե...

SOS. Ծառուկյանը վտանգավոր է

SOS. Ծառուկյանը վտանգավոր է

Հունվարի 27, 2017


Առջևում ընտրություններն են: Սա նշանակում է, որ երկրի լրատվամիջոցների համար բացվում են փող աշխատելու լայն հնարավորություններ: Սա...

Երբ քաք չդարձած դառնում են աթար

Երբ քաք չդարձած դառնում են աթար

Հունվարի 23, 2017


Այսօր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որին կսազեն աշխարհի բոլոր մակդիրները (դրա համար էլ արդեն հոգնել ենք դրանց կիրառումից), ասո...

Քրեական օրենսգիրքը կփրկի Զոհրաբյանին Ուրիխանյանից

Քրեական օրենսգիրքը կփրկի Զոհրաբյանին Ուրիխանյանից

Դեկտեմբերի 28, 2016


«Ալյանս» անունը կրող հզոր կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իրեն նոր զբաղմունք է գտել: Այս անգամ նա պա...

Զգուշացեք, խորհրդարանում հանցագործ կա

Զգուշացեք, խորհրդարանում հանցագործ կա

Դեկտեմբերի 22, 2016


«Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանի մասին շատ է գրվել: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հավատարիմ դաշնակից այս...

Այն, ինչ չունի Ուրիխանյանը

Այն, ինչ չունի Ուրիխանյանը

Դեկտեմբերի 16, 2016


Այսօր Ազգային ժողովում այլևայլ հարցերի շարքում քննարկվեց և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց պատգամավորի գործունեության երաշխիքների ...

Բորդելն ավելի նախընտրելի կլինի Ջուլիետի համար, քան «Ալյանսը»

Բորդելն ավելի նախընտրելի կլինի Ջուլիետի համար, քան «Ալյանսը»

Դեկտեմբերի 15, 2016


Եթե տիկին Ջուլիետն իրոք ուզում է չվարկաբեկվել, ապա ճիշտ կանի, եթե անդամակցի Երևանում գործող ցանկացած բորդելի կոլեկտիվին, քանզի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ