Տիեզերական խայտառակություն

Հայաստանն ավելացնում է կեղտի արտահանումն Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2016
Հայաստանն ավելացնում է կեղտի արտահանումն Ադրբեջան

Haqqin.az պարբերականը հրճվանքով գրում է. «Եվ այսպես, Վահե Ավետյանի, Սյուզան Ջաղինյանի, Վահան Մարտիրոսյանի հետևից հայ-ադրբեջանական խաղաղարարություն ստեղծելու Բաքվի պլատֆորմին աջակցել է ևս մեկ քաղաքացիական ակտիվիստ Երևանից՝ Արմեն Վիրաբյանը։ Ա.Վիրաբյանը եղել է ընդվզող «Էլեկտրամայդանի» առաջին շարքերում և հայկական ընդդիմության առաջնորդի՝ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն էր։ Բայց քաղաքացիական ակտիվիստը դարձավ Սերժ Սարգսյանի ռազմական խունտայի բռնաճնշումների զոհը և ստիպված էր փախչել Գերմանիա։ Ա.Վիրաբյանը, ինչպեսև հազարավոր հայեր, կարծում է, որ Սարգսյանի ռեժիմը մանիպուլացնում է ղարաբաղյան շարժմամբ՝ ի շահ անձնական իշխանության և խոչընդոտում է խաղաղության և կայունության վերականգնմանը տարածաշրջանում։ Ամենամոտ առաջիկայում Ա.Վիրաբյանը կստորագրի Բաքվի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմի ստեղծման մասին և այդպիսով կդառնա չորրորդ քաղաքացիական ակտիվիստը Հայաստանից, որն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ 

 

Հարևան երկրին Րաֆֆի Հովհաննիսյանի զինակցի հանձման կապակցությամբ, որը մի քանի եվրոպական բուհերի (իր իսկ խոսքերով) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի շրջանավարտ է, ուզում ենք ասել, որ որքան քիչ կեղտ մնա մեր մեջ, որքան քիչ թարախ լինի Հայաստանի հասարակության օրգանիզմում, այդքան լավ պետության համար: Կարծում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ինչ-որ կերպ մեկնաբանի իր վստահված անձի արարքը։ Իսկ մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանելուց տականք Վիրաբյանի հարցազրույցը ադրբեջանական պարբերականին և ընթերցողին առաջարկում ենք ինքնուրույն հետևություններ անել։


- Եթե դեմ չեք, պատմեք մի փոքր ձեր մասին։


- Ծնվել եմ 1985թ., ավարտել Երևանի ֆինանսատնտեսագիտկան ինստիտուտը, աշխատել եմ մի քանի ոչկառավարական կազմակերպություններում։ Հետո ստացել եմ տնտեսագիտական և քաղաքագիտական կրթություն Շվեդիայում և Գերմանիայում։ Երևան վերադառնալուց հետո սովորել եմ տեղի Ամերիկյան համալսարանում։ Տիրապետում եմ անգլերենին, ռուսերենին, շվեդերենին, գերմաներենին։


- Երբվանի՞ց եք մասնակցում քաղաքական գործունեությանը։


- Շվեդիայից վերադառնալուց հետո, շատ չանցած՝ 2011թ., ես ակտիվորեն միացա երկրի քաղաքական կյանքին։ Հաճախ աշխատել եմ որպես դիտորդ ընտրությունների ժամանակ, մասնակցել եմ ցույցերի և հանրահավաքների։ Եղել եմ Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը։


- Իսկ հակակառավարական հանրահավաքների՞ն։


- Այո, ես մասնակցել եմ նման ակցիաներին դեռևս Քոչարյանի օրոք։ Հետո «Էլեկտրամայդանի» նախաձեռնողներից ու ակտիվիստներից մեկն եմ եղել։


- Ի՞նչն էր ձեզ մղում կանգնել ընդդիմության կողքին։


- Որովհետև ես անմիջապես հասկացա, որ առկա ռեժիմը չափազանց կոռումպացված է։ Քողարկվելով դեմոկրատիայի անվան տակ՝ իշխանություններն, ըստ էության, գործում են մարդու դեմ, սեփական ժողովրդի դեմ։ Կոռուպցիան, հանցագործությունները, ներկայում կառավարող ռեժիմի մարդատյացությունը մեր երկիրը անդունդ են գլորում։ Կրթության համակարգը, ծանր իրավիճակը ռազմական ոլորտում, արդյունաբերությունում և այլուր, առհասարակ՝ երկիրը, որտեղ կրթյալ մարդը, իր ոլորտի մասնագետը գործի մեջ չէ, որտեղ կոռուպցիոներների և օլիգարխների զավակները զբաղեցնում են բարձր պաշտոններ, թանկարժեք մեքենաներ են վարում՝ այն դեպքում, երբ մտավորականների երեխաներն աղքատության մեջ են, որևէ հեռանկար ունենալ չի կարող։ Սա գորշ, անլույս աուրա է։ Հայաստանի բոլոր հարստությունները վաղուց վաճառվել են Արևմուտքին և Ռուսաստանին։ Սա ամենաիսկական անօրինություն է և անամոթ սանձարձակություն։


- Կարծում եք, որ այդ համակարգի գլխին կանգնած է ինքը՝ Սարգսյա՞նը։ Եվ որքանո՞վ է ճիշտ, որ, ինչպես պնդում են հայկական իշխանությունները, Հայաստանի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է ներկա իշխանությանը։


- Ճիշտ այնպես, ինչպեսև հյուսիսկորեացի ժողովուրդն է պաշտպանում Կիմ Չեն Ինին։ Չգիտեմ, թե ինչ է այնտեղ ծխում և ընդհանրապես օգտագործում Սարգսյանը, բայց դա կատարյալ զառանցանք է՝ հաշվարկված, ներողություն արտահայտությանս համար՝ նախրի ուղեղների լվացման համար։ Հո իշխանությունները չե՞ն խոստովանելու, թե հասարակությունն իրենց ընդհանրապես բանի տեղ չի դնում, չէ՞ որ այդ ժամանակ իրավացի հարց կառաջանա՝ իսկ ինչո՞վ են նրանք զբաղվում ըստ էության։ Ժողովուրդն առայժմ զգուշանում է, որ երբ Սարգսյանն ու նրա թիմը հեռանան, Հայաստանում քաոս կտիրի։ Իսկ նախագահը դա օգտագործում է և շարունակում լվանալ զանգվածների ուղեղները։ Նա մարդկանց հոգեկանի վրա ազդելու վարպետ է, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվում, սպանում են, ահաբեկում։ Ես լսել եմ, որ «Էլեկտրամայդանի» ակտիվիստ Շուշանյանին մահու չափ ծեծել են, բայց նա մինչև այժմ էլ չի ուզում ասել այդ մասին։


- Որպես «Էլեկտրամայդանի» կազմակերպիչ՝ ասացեք, ինչո՞ւ զանգվածային և վճռական այդ ակցիան չհասավ առաջադրված նպատակին։ Չէ՞ որ այն ժամանակ հարյուր հազարավոր հայեր էին փողոց դուրս եկել։ Բայց հետո բողոքի ալիքը, չգիտես ինչու, մարեց։


- Կասկածում եմ, որ իշխանությունները մեր շարժման մեջ ներդրեցին իրենց գործակալներին, իսկ որոշ ակտիվիստների պարզապես կաշառեցին։ Միևնույն ժամանակ, շատերը վախեցան նրանց սպառնալիքներից։ Եվ այնպիսի մարդիկ, ինչպիսին Պարույր Հայրիկյանն է, հանդես եկան հօգուտ այդ շարժման քաղաքականացման, ցուցարարների մեծ մասն էլ էր պահանջում դա։ Չի բացառվում, որ իշխանությունները հատուկ օգտագործեցին այն Մոսկվային շանտաժելու համար՝ նրանից հերթական տրանշը ստանալու նպատակով։


- Ինչո՞ւ դուք հեռացաք Գերմանիա՝ չշարունակելով քաղաքական պայքարը ձեր երկրում։


- Հայաստանում բոլոր հասարակական կազմակերպությունները իշխանությունների կոշտ հսկողության տակ են. այնտեղ անհնար է քաղաքական գործունեություն վարել։ Անձամբ ինձ իշխանությունները բազմաթիվ անգամ սպառնացել են։ Մշտական աշխատանք նույնպես չունեի։ Ամենուրեք, ուր տեղավորվում էի աշխատելու, իշխանությունները ճնշում էին գործադրում գործատուներիս վրա, և ես ստիպված էի ազատվել աշխատանքից։ Ավելի լավ կլիներ սպանեին ինձ, քան թե այդպես տանջեին։ Ես պարզապես ստիպված եղա փախչել այդ դժոխքից։ Եթե մնայի Հայաստանում, նրանք հաստատ ինձ հաշմանդամ կսարքեին։


- Այսինքն՝ ձեզ աշխատանք չտվեցին Հայաստանում։ Իսկ ինչպիսի՞ն էր Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը. նա գիտե՞ր, որ ձեզ այդպես ճնշում են։


- Ոչ, մենք նրա հետ այդքան մոտ ծանոթ չէինք։ Իսկ հորս ընդհանրապես թունավորեցին։ Ռուսաստանից նրա տեղափոխվելուց հետո նրա վրա մշտապես ճնշում էին գործադրում ուժային կառույցները, իսկ հետո թունավորեցին։


- Ձեր հայրը նույնպե՞ս պայքարում էր Սարգսյանի ռեժիմի դեմ։


- Հայրս «Դաշնակցության» քաղաքական ակտիվիստ էր 1990-ականների սկզբին։ Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ բոլոր դաշնակներին նստեցրեց, և մենք ստիպված էինք հեռանալ Չեխիա։ Բայց որոշ ժամանակ անց մենք վերադարձանք, իսկ հայրս եկավ միայն 2006թ.։


- Հայաստանում քաղաքական շա՞տ ակտիվիստներ են ձերբակալված։


- Այո, շատերին են ձերբակալել։ Շատերին էլ կաշառել են... Իշխանությունները փորձում են գնել բոլորին, անգամ ինձ։ Հիմա, առանց չափազանցության, ճաղերի հետևում են Հայաստանի ամենալուսավոր գլուխները։


- Վերջին ընտրությունների ժամանակ դուք աջակցել եք Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն։


- Ես Հովհաննիսյանի վստահված անձն էի, թեև նրա «Ժառանգություն» կուսակցության անդամ չէի։ Ես մասնակցում եմ միայն այն կազմակերպություններում, որտեղ հնարավոր է առաջընթաց։


- Ինչպե՞ս են բոլոր հայերը հանդուրժում, ըստ ձեր խոսքերի, դիկտատուրայի և կոռուպցիայի նման անզուսպ սանձարձակությունը։


- Մարդիկ վախեցած են, վախենում են, թեև շատերը ոչ միայն հիասթափված են, այլև զայրացած։ Օրինակ, այսպիսի գործիչ կար՝ Արթուր Բաղդասարյան, որը միշտ պայքարում էր ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման համար։ Ես անգամ քվեարկել եմ նրա օգտին, իսկ նա վաճառվեց իշխանություններին և այնտեղ ինչ-որ պաշտոն ստացավ, փող։ Գեղամյանն էլ վաճառվեց, դրանից էլ նման համընդհանուր հուսահատություն է տիրում։


- Ինչպես գիտեք, քաղաքացիական հասարակության հայ և ադրբեջանցի ներկայացուցիչները ստեղծել են «Պլատֆորմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար»։ Դուք կուզենայի՞ք միանալ այս նախաձեռնությանը։


- Հիանալի նախաձեռնություն է, թեև փոքր-ինչ ուշացած։ Հասկանալի է՝ ես պաշտպանում եմ այն։ Շատ կարևոր է, որպեսզի «Խաղաղության պլատֆորմը» հասնի կողմերի միջև կրակի լիակատար դադարեցմանը։ Ես երազում եմ, որ ապագայում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանն ապրեն մեկ համադաշնությունում, ինչպես Շվեյցարիան։


- Չե՞ք կարծում, արդյոք, որ Հայաստանը պետք է վերադարձնի Աղդամը, Զանգիլանը և Ադրբեջանի մյուս զավթված տարածքները։


- Սկզբում մենք պետք է զավթումից ազատագրենք Հայաստանը, իսկ հետո կարող ենք հաճույքով խոսել Աղդամի մասին։






Դիտումների քանակ 30203


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վահագն Կարապետյան. էությունը՝ վիժվածք, մասնագիտությունը՝ դավաճան

Վահագն Կարապետյան. էությունը՝ վիժվածք, մասնագիտությունը՝ դավաճան

Դեկտեմբերի 21, 2016


Սովորաբար, կեղտը լողում է ջրի երեսին: Այդպես էլ հասարակության մեջ է. աղբը միշտ ամենատեսանելի տեղում է, նրան բացահայտելն անքան է...

Վիժվածքը Շարմազանովին «կոտոշավոր» է հռչակում

Վիժվածքը Շարմազանովին «կոտոշավոր» է հռչակում

Դեկտեմբերի 19, 2016


Շարմազանովը հանցագործ աշխարհում կապեր ունի, նրա հորեղբոր տղան հեղինակություն է: Կարծում ենք, ճիշտ կլինի, եթե Շարմազանովը եղբոր ...

Գրանտակերի զուր տագնապը

Գրանտակերի զուր տագնապը

Դեկտեմբերի 11, 2016


Հայաստանի արևմտամետ գրանտակերները հայտնի են իրենց դարակազմիկ մտքերով: Սրանցից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում պարբերաբար հա...

Ամենա-ամենա ընդդիմադիրի կռիվը

Ամենա-ամենա ընդդիմադիրի կռիվը

Նոյեմբերի 23, 2016


Հայաստանում ամենաընդդիմադիր քաղաքական ուժին գտնելու մրցակցությունը դեռ չի ավարտվել: Փոխարենը հավակնորդների թիվն է ավելացել, և պ...

Ընդդիմության փրկվելու փորձերի առիթով

Ընդդիմության փրկվելու փորձերի առիթով

Հոկտեմբերի 29, 2016


Վերջին օրերի ամենատարածված խոսակցությունը ընդդիմադիր ուժերի միավորման և մեկ ճակատով հանդես գալու թեմայի շուրջ է: Այս մասին հայտ...

«Գելափն» ամեն ինչ փչացրեց

«Գելափն» ամեն ինչ փչացրեց

Հուլիսի 1, 2016


«Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչությունը վերջերս հասարակական կարծիքի մի հետազոտություն է կատարել՝ պարզելու համար, թ...

Ինչո՞ւ են ադրբեջանցիները գովերգում հենց Սեֆիլյանին

Ինչո՞ւ են ադրբեջանցիները գովերգում հենց Սեֆիլյանին

Մայիսի 27, 2016


Տևական ժամանակ առաջ ընտանիքի հետ Հայաստանը լքած և Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանն այժմ, ինչպես վստահեցնում են լրատ...

Վահանը սիրեց Ադրբեջանը և պաշտեց Ուկրաինան

Վահանը սիրեց Ադրբեջանը և պաշտեց Ուկրաինան

Մայիսի 27, 2016


«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որն ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փ...

Հողահատկացում Վաղինակի համար

Հողահատկացում Վաղինակի համար

Մայիսի 21, 2016


Պատերազմը պղտոր ալեկոծության պես մի բան է, ինչ ասես, որ ափ չի նետի: Մեր այս պատերազմական օրերի ալիքներն էլ փորփրեցին իրենց խորք...

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Մայիսի 2, 2016


Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պա...

Հայաստանը նաև երջանիկ երկիր է

Հայաստանը նաև երջանիկ երկիր է

Դեկտեմբերի 16, 2015


Նշենք, որ էն մյուս ընդդիմադիր խմբակցությունում, որի առաջնորդները 2008-ից ի վեր ազգափրկիչ ծրագրեր էին ներկայացնում, վիճակն ավելի...

Դավաճանության մեխանիկան

Դավաճանության մեխանիկան

Սեպտեմբերի 21, 2015


Ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի դավաճանական քայլը՝ Ադրբեջանի իշխանություններին հանձնվելը, տարատեսակ հարցադրումների շարքում դեռևս պա...

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Սեպտեմբերի 21, 2015


Եթե տիկին Հիլիարդի գաղտնի նամակը կարող էր հայտնվել ռուսաստանյան պարբերականի ձեռքում, ապա հարկ է ենթադրել, որ շատ ավելի շուտ այն...

Վիժվածքը վիզ է դնում վիժվածքի համար

Վիժվածքը վիզ է դնում վիժվածքի համար

Սեպտեմբերի 18, 2015


Վիժվածք Վահան Մարտիրոսյանի ճակատագրով այսօր ամենաշատը անհանգստացած է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Եվ դա բնական է: Այն օրերին, ...

Դավաճանը՝ Բաքվում, փնտրողները՝ Երևանում

Դավաճանը՝ Բաքվում, փնտրողները՝ Երևանում

Սեպտեմբերի 18, 2015
3

Մհեր Սեդրակյանից գուցեև արժե օրինակ վերցնել: Կարծում ենք, նա դեմ չի լինի, դեռ մի բան էլ անվճար կսովորեցնի, կբացատրի, կհասկացնի,...

Մհեր Սեդրակյանի լուման «ներազգային մաքրման» գործում

Մհեր Սեդրակյանի լուման «ներազգային մաքրման» գործում

Սեպտեմբերի 17, 2015


Այսօր ադրբեջանական կայքերը մեկը մյուսի ետևից ցնծությամբ տեղեկացնում էին, որ ևս մի հայ նախընտրել է ապրել Ադրբեջանում և փախել է բ...

Նամուս ունե՞ն արդյոք հայրենական արևմտամետները

Նամուս ունե՞ն արդյոք հայրենական արևմտամետները

Սեպտեմբերի 9, 2015


Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարություն է արել, որը գրգռել է հայկական հանրությանը։ Բաստրիկինն ...

Վաղինակը խաղեր է տալիս

Վաղինակը խաղեր է տալիս

Հուլիսի 23, 2015


Վերջին օրերին «Ոչ թալանին» նախաձեռնության որոշ անդամներից և Բաղրամյանի ցույցերի մասնակիցներից ահազանգեր էին ստացվում այն մասին,...

Շուշանայանը պատգամավոր չի, բայց պատգամավորի նման է

Շուշանայանը պատգամավոր չի, բայց պատգամավորի նման է

Հուլիսի 8, 2015
4

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, ով մի անգամ արդեն ժողովրդին կարողացավ հիասթափություն պարգևել, պատրաստվում...

Օսիպյանի ամենասիրելի ցուցարարը

Օսիպյանի ամենասիրելի ցուցարարը

Հունիսի 29, 2015
1

Երեկ Բաղրամյան փողոցում կատարվեց ավելի վատ բան, քան ոստիկանական ծեծուջարդն է: Շարժումը պառակտվեց: «Ոչ թալանին» նախաձեռնության մ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ