Ազգային խայտառակություն

Հայտնի են Հրայր Թովմասյանի կատաղության պատճառները

Դեկտեմբերի 12, 2016
Հայտնի են Հրայր Թովմասյանի կատաղության պատճառները

Օսկան Քոչարյան


Տեղեկություններ կան Ազգային ժողովից, որ Հրայր Թովմասյանը վերջնականապես կատաղել է: Այն, որ սա իրականությունից կտրվել է դեռ այն ժամանակ, երբ հաստատվել է սրա նշանակումը ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնում 2018թ., հայտնի էր: Բայց այն, որ սա կատաղելու հակումներ էլ ունի, իմանում ենք բոլորովին վերջերս:


Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի դեկավար Հրայր Թովմասյանը կրճատումների քողի տակ չի երկարաձգելու պայմանագրային աշխատակիցների պայմանագրերը և աշխատանքից ազատում է փորձառու աշխատակիցներին։ Դա ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե սա փոխարենը աշխատանքի չընդուներ իր սանիկ, քավոր, խնամի, ծանոթ-բարեկամներին։ Պարբերականներից մեկի փոխանցմամբ՝ Թովմասյանի նախընտրած աշխատակիցները արտոնյալի կարգավիճակում են։ Նրանք կարողանում են ստանալ իրենց աշխատավարձերը, եթե անգամ երկարաժամկետ բացակայում են երկրից և չեն հաճախում աշխատանքի։ Ի մասնավորի՝ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը Թովմասյանի սանիկն է և ամիսներով աշխատանքի չի գալիս, քանի որ գտնվում է արտերկրում, սակայն բարեխղճորեն ստանում է իր աշխատավարձը: Ի դեպ, իրավաբանական վարչությունն ու կադրերի վարչությունը ուռճացված են, սակայն կադրերի առատությունը չի մտահոգում ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ այստեղ ևս ծանոթ-բարեկամներ են։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, Հրայր Թովմասյանը իր որոշումները միանձնյա չի կայացնում, նրան ակտիվորեն աջակցում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:


Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ կադրն է` նրա սանիկը, սիրեցյալ ջահելն ու աշակերտը: Դեռ վաղ պատանեկության հասակում պրն Հարությունյանը սրան փոխնախարար դարձրեց, սա հանքեր ձեռք բերեց այդ պաշտոնում, հարստացավ: Այնուհետ Գագիկ Հարությունյանը սրան նշանակեց արդարադատության նախարար, իսկ հետո էլ որոշեց հանձնել իր աթոռը: Անգամ նոր սահմանադրության անցումային դրույթներում այնպիսի կետ ավելացրեց, որը թույլ կտա Թովմասյանին վայելել ՍԴ նախագահի պաշտոնը ցմահ (սահմանադրության նոր տարբերակը ՍԴ ղեկավարի պաշտոնավարումը սահմանակում է վեց տարով, սակայն այդ կետը ուժի մեջ կմտնի 2018 ապրիլից հետո, իսկ եթե Գագիկ Հարությունյանը, որն ամեն դեպքում դառնում է 70 տարեկան 2018-ին և հեռանալու է պաշտոնից, որոշի հրաժարական տալ մինչև անցումային դրույթների վերջնական ուժի մեջ մտնելը, ապա նոր նախագահը կպաշտոնավարի ցմահ, այսինքն` մինչև 70 տարեկան):


Ահա այսպիսի բաներ: Սերնդափոխություն է տեղի ունենում Հայաստանում: Սանիկներն իրենք են դառնում քավոր և, հետևելով իրենց քավորների օրինակին, շարունակում են այլանդակել երկիրն ու պղծել հանրային բարոյականությունը: Մինչև ե՞րբ…






Դիտումների քանակ 26536


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

ՄԻԵԴ. Ամերիկյան շահերը գերակա են բարոյականության և իրավունքի հանդեպ

Հուլիսի 9, 2020


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ ծանր հարված հասցրեց հայ ժողովրդի այն հատվածին, որն առ այսօր մտածում է, թե Արևմուտքը...

սիմոնյան ալենի ճիշտը ճիշտ է մնում

սիմոնյան ալենի ճիշտը ճիշտ է մնում

Հունիսի 30, 2020


աբաջյան գոհարի մարդու տեղակալ սիմոնյան ալենն այսօր ճիշտ բան է ասել, ինչը զարմանալի է և պետք է ողջունել: Խոսելով Հրայր Թովմասյան...

Բուկիկիոյի պերճանքն ու թշվառությունը

Բուկիկիոյի պերճանքն ու թշվառությունը

Հունիսի 27, 2020


Հայաստանի հանրությունը, Սահմանադրական դատարանը մեծ հույսեր էին կապել Եվրոպայի, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի և Վենետիկյան հանձ...

Ո՞վ եք դուք, պրն Թովմասյան

Ո՞վ եք դուք, պրն Թովմասյան

Հունիսի 26, 2020


Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի օրոք հանրության կողմից դրական չէր ընկալվում. հանրությունը նրան ընկալում էր որպես ոչ այնքան հարգվ...

Հրայր Թովմասյանի ձիով քայլը

Հրայր Թովմասյանի ձիով քայլը

Հունիսի 24, 2020


Փաշինյան Նիկոլի խմբակցությունը Սահմանադրական դատարանի լուծարման օրենքներն ընդունեց, Սարգսյան Արմենը ստորագրեց, Մարուքյան Էդմոնն...

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հայաստանում այսօր գոյացավ 89 նոր կալանավոր

Հունիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոնի իսկական հոգեզավակն է, անկախ նրանց հարաբերություններից ու ժողվարչապետի վերաբերմունքից առաջին...

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Կորոնավիրուսի «նիկոլփաշինյանական» արկածները Նոր Հայաստանում

Ապրիլի 1, 2020


Փաշինյան Նիկոլը Հրայր Թովմասյանի դարդից կորոնավիրուսը տարավ-հասցրեց Վայց Ձոր ու Սյունիք: Քանի որ Փաշինյան Նիկոլը փողով հոդված գ...

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Ծանոթացեք, անարգեք և պղծեք՝ տիեզերական խայտառակություն վարդազարյան ռուբո

Մարտի 21, 2020


Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականներից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդն ամայացավ, այն ժամանակվա ԱԱԾ տնօ...

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

բաբաջանյան արմանը հորմոնալ խանգարում է ստացել

Փետրվարի 29, 2020


բաբաջանյան արմանի մոտ գարնանային սրացում է սկսվել, հավանաբար, կանանցից բացի, դա պեդերաստներին բնորոշ սրացում է, որը հանգեցնում ...

Հրայր Թովմասյանը` ներդրուների խոչընդոտ

Հրայր Թովմասյանը` ներդրուների խոչընդոտ

Փետրվարի 28, 2020


Պարզվում է՝ միայն Փաշինյան Նիկոլի ընկերներն ու զինակիցները չեն, որ դուրս են տալիս ամենապոպուլիստական ու տխմար բաները: Այդ գործո...

բաբաջանյան արմանը հակասահմանադրական նախագիծ է իրագործում

բաբաջանյան արմանը հակասահմանադրական նախագիծ է իրագործում

Փետրվարի 4, 2020


Անկախ ու միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանն ասում է. ՍԴ-ն գործող կազմով Ռ.Քոչարյանի գործով դիրքորոշում է հայտնել, չի կարող...

պողոսյան քրիստինե` ախտորոշում Նոր Հայաստանի

պողոսյան քրիստինե` ախտորոշում Նոր Հայաստանի

Հունվարի 30, 2020


Փաշինյան Նիկոլի պողոսյան քրիստինեն այսօր բան ասաց, որ կարող էր ասել միայն Փաշինյան Նիկոլի թիմակիցը կամ որևէ գժանոցի պացիենտ: Այ...

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Փաշինյան Նիկոլը ռեժիսուրայով է զբաղված Հանրային հեռուստաընկերությունում

Հունվարի 30, 2020


Հանրային հեռուստաընկերությունը երեկ խայտառակ ռեպորտաժ ցուցադրեց Հրայր Թովմասյանի քրեական գործի մասին: ՍԴ նախագահի փաստաբանական ...

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Գրիչ, որը հիվանդություն բացահայտեց համայն աշխարհին

Հունվարի 26, 2020


Հրայր Թովմասյանի բախտը բերել է, որ ժողվարչապետին ռեստորանում չի հանդիպել ու ինչ-որ բան հյուրասիրել, հակառակ դեպքում այսօր Փաշին...

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Թովմասյանը դատի կտա Փաշինյանին, Փաշինյանն էլ խոստացավ նրան խայտառակել

Հունվարի 25, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր Սյունիքում պատմական ասուլիս տվեց: Բնականաբար, չէր կարող ճխոսել Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի ...

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Փաշինյան Նիկոլը վախ չունի՞

Հունվարի 25, 2020


Ուրբաթ օրը ժամը 17-ին մոտ ժողովրդի վարչապետն այցելել է Հատուկ քննչական ծàառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քան...

Հրայր Թովմասյանի ահաբեկումը նոր փուլ մտավ

Հրայր Թովմասյանի ահաբեկումը նոր փուլ մտավ

Հունվարի 24, 2020


Փաշինյան Նիկոլն այսօր շատ ժողովրդավարական ու օրինական գործով է զբաղված` խաչատրյան սասունի քննիչներին խուզարկության է ուղարկել Հ...

Կեղտը դառնում է իշխանության գործիք

Կեղտը դառնում է իշխանության գործիք

Հունվարի 16, 2020


Փաշինյան Նիկոլը կորցնում է հավասարակշռությունը` դիմելով ոչ ավանդական քայլերի, որոնք բնորոշ են բարոյականության ու հոգեկան առողջո...

աբաջյան գոհարի մարդը խորհում է Թովմասյանի և Վանեցյանի մասին

աբաջյան գոհարի մարդը խորհում է Թովմասյանի և Վանեցյանի մասին

Հունվարի 13, 2020


աբաջյան գոհարի մարդն օրենքի մարդ է, օրինականությունը նրա համար վեր է ամեն ինչից: «Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատա...

Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդական» դատավորներ

Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդական» դատավորներ

Նոյեմբերի 6, 2019


Փաստորեն, Փաշինյան Նիկոլն այս տարիուկեսվա ընթացքում վատ է աշխատել և չի կարողացել բոլոր դատավորներին խելքները գլուխներն հավաքել ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ