Ազգային խայտառակություն

Դեսպանները ծաղրում են Հայաստանը

Դեկտեմբերի 10, 2016
Դեսպանները ծաղրում են Հայաստանը

Տարեվերջին ընդառաջ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ամփոփում են իրենց տպավորությունները՝ յուրաքանչյուրն ընտրելով անկեղծացման իր տարբերակը: Ու թեև նրանց միտքն ու դիրքորոշումները շատ հարցերում չեն համընկնում, բայց մի դեպքում կարծես թե բոլորն էլ միանման են: Դեսպանների խոսքում նկատելի է ընդգծված թերահավատություն և ոչ այնքան հաջողությամբ թաքցված հեգնանք: Այլ կերպ ասած՝ նրանք պարզապես ծաղրում են այսօրվա Հայաստանը:


Օրինակ, երեկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Կարճ ասած, Կարայանը Միացյալ Նահանգներից պատրաստվում էր փող մուրալ և դեսպանին խնդրում էր օգնել այդ հարցում: Իսկ Ռիչարդ Միլզը նրան պատասխանեց. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում»: Սրանից ավելի շառաչուն ապտակ դժվար էր սպասել: Դիվանագետը հստակ ցույց էր տվել ճանապարհը. ձեր գողերին բռնեք, հետո մեզնից փող խնդրեք:


Ամերիկացուց պակաս անկեղծ չէր եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Երբ լրագրողները նրան հարցրել էին, թե իր կարծիքով` կհաջողվի՞ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին պայքարել օլիգարխիայի, մենաշնորհների դեմ, դեսպանն ասել էր. «Օլիգարխ բառը վաղուց դուրս է եկած մեր բառապաշարից, մոռացված բառ է, Գերմանիայում կան մեծահարուստներ, որոնք հարստացել են իրենց աշխատասիրությամբ, ազնիվ ճանապարհով»։


Դեսպանի պատասխանն ուղղված էր ոչ այնքան լրագրողներին, որքան վարչապետին և փաստացի ներկա կառավարության գնահատականն էր, որը դեռ չի կարողացել ինչպես որ հարկն է պայքարել անօրինականության ու թալանի դեմ, իսկ Եվրոպան չի կարող աջակցել մի երկրի, որտեղ աջակցությունը տեղ չի հասնում:


Այս իմաստով պետք է առանձնացնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Վերջինս չի պատրաստվում ամբողջ մեղքը բարդել միայն իշխանությունների վրա, այլ ակնկալում է հասարակության վերաբերմունքի փոփոխություն, քանի որ կաշառք վերցնողները չեն լինի, եթե չլինեն կաշառք տվողներ: «Հուսով եմ՝ միասին կկարողանանք ՀՀ բնակիչներին հասկացնել, որ կաշառք ընդունելը չէ երկրի ապագան փոխելու ճանապարհը: Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»,- ասաց նա՝ արձանագրելով այն տխուր իրողությունը, որ մինչ օրս մեր անցյալն ու ներկան հենց այդքան էլ արժեին:


Հիմա հերթը Հայաստանինն է: Կամ մեր երկիրը կշարունակի մնալ ծաղրուծանակի առարկա, կամ կապացուցի, որ մենք ապագան շատ ավելի թանկ ենք գնահատում:






Դիտումների քանակ 50746


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամերիկյան դեսպանը ֆաս է տալիս Փաշինյան Նիկոլին Պուտինի վրա

Ամերիկյան դեսպանը ֆաս է տալիս Փաշինյան Նիկոլին Պուտինի վրա

Սեպտեմբերի 5, 2018


Մարքսն ասում էր, որ պատմությունը երկու անգամ է կրկնվում. առաջին անգամ այն ողբերգություն է, երկորրդ անգամ` ֆարս: 10 տարի առաջ մե...

Ամերիկան չի հավատում Նիկոլին

Ամերիկան չի հավատում Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Արևմուտքից աջակցություն և մեծ ներդրումներ պահանջող վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս առիթ ունեցավ իր հիասթափությունը հայտնելու, որ...

Զարմացած են, որ զարմացած է

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվր...

Զգուշացեք, դեսպանը կենտրոնացել է

Զգուշացեք, դեսպանը կենտրոնացել է

Հուլիսի 7, 2018


Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացների մասին շատ օտաերկրացիներ են խոսել` դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուց...

Ի՞նչ գիտի դեսպանը, որ մենք չգիտենք

Ի՞նչ գիտի դեսպանը, որ մենք չգիտենք

Հունիսի 14, 2018


Երևանում «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» տարօրինակ անվանումով, բայց հասկանալի թեմայով մի քննարկում էր կա...

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Ապրիլի 10, 2018


Լինում է, երբ ամերիկյան դեսպանն էլ է ճիշտ բաներ ասում: Պրն Ռիչարդ Միլսը մի քանի օր առաջ հարցազրույցում հայտարարել է, թե Միացյալ...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը մեզ ասում է, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփա...

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 27, 2017


Հին վերքերը հանգիստ չեն տալիս: Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո էլ դեռ շատերին հետաքրքրում է, թե...

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Հոկտեմբերի 14, 2017


ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով առանձնապես մեր իշխանավորների աչքի լույսը չէ, օրերս հարկ համարեց խոսե...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Հունիսի 23, 2017


«Ժառանգոււթյուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այս օրերին հավելյալ ակտիվության տպավորություն է ուզում գործել ...

Միջամտված դաշնակները դեմ են միջամտությանը

Միջամտված դաշնակները դեմ են միջամտությանը

Հունիսի 23, 2017


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկու հանրահայտ ելույթի մասին շատ խոսվեց ու գրվեց: ...

Գալուստը Եվրոպայի պորտը տեղն է դրել

Գալուստը Եվրոպայի պորտը տեղն է դրել

Հունիսի 16, 2017


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ՀՀ ընտրական գործընթացների հետ կապված սկանդալային ելույթից հետո ...

Բարոյակա՞ն մարդ է արդյոք Պյոտր Սվիտալսկին

Բարոյակա՞ն մարդ է արդյոք Պյոտր Սվիտալսկին

Հունիսի 15, 2017


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անազնիվ մարդ է: Մու...

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

Հունիսի 14, 2017


Այսօր «Ելք» դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն իրենց հարկի տակ հյուրընկ...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Հունիսի 8, 2017


Հայաստանում ԱՄՆ դեսպանը սիրում է պարբերաբար ելույթներ ունենալ և մեզ բացատրել, թե ինչ բան է ժողովրդավարական հասարակության մեջ ազ...

Ինչո՞ւ է լռում Ռիչարդ Միլսը

Ինչո՞ւ է լռում Ռիչարդ Միլսը

Մայիսի 26, 2017


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը զանազան առիթներով արտահայտվում է մեր երկրի մասին` նշելով, որ Հայաստանը հեռու է լիարժեք ժողո...

Դեսպանն առաջ անցավ Ծառուկյանից ու վարչապետից

Դեսպանն առաջ անցավ Ծառուկյանից ու վարչապետից

Մայիսի 20, 2017


Հայաստանում էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, և Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ