Սովորական խայտառակություն

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Դեկտեմբերի 10, 2016
Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Հայ հասարակությունը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի քաղաքական ճակատագրի նկատմամբ, քանի որ մինչ օրս այդպես էլ ոչ նրա ներկայությունից բան հասկացավ, ոչ էլ նրա աշխատանքի պտուղները ճաշակեց: Այնպես որ եթե մեկը կա, ում մտահոգում է Դեմիրճյանի վաղվա օրը, դա կրկին Դեմիրճյանն է, թեև նա էլ լուրջ մտահոգությունների պատճառ կարծես թե չունի, քանզի ներքին համոզմունք ունի, որ իրենից պահանջվում է ընդամենը կրկնել այն, ինչ արդեն արել է: Իսկ դա նշանակում է երկու բան՝ լռել և ընդգրկվել Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակում:


Կարծիքն այն մասին, որ Դեմիրճյանը շարունակում է իր քաղաքական ապագան տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, դառնում է անժխտելի փաստ հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ որևէ այլ թիմում Դեմիրճյանի անշարժացած ֆիգուրը նշմարելը պարզապես անհավանական բան պիտի լիներ: Բայց այս դեպքում էլ մնում է հասկանալ, թե ՀԱԿ-ի ինչի՞ն է պետք մեկը, ով քաղաքական առումով պարզապես բեռ է և նրանից որևէ օգուտ ակնկալելն ուղղակի անիմաստ զբաղմունք է:


Այս հարցի համար առայժմ կա երկու հնարավոր պատասխան: Մի դեպքում լուրեր են շրջանառվում, որ Լևոն Տեր–Պետրոսյանը մշտապես բոլոր առիթներով ընդգծում է իր հատուկ վերաբերմունքը Դեմիրճյանի նկատմամբ, և դա բացատրվում է այն հանգամանքով, որ Ստեփան Դեմիրճյանը միակն էր, որ անցած տարիների ընթացքում երբեք չդավաճանեց նախկին նախագահին: (Տեր-Պետրոսյանը սա գնահատում է հավատարմություն, չնայած իրականության մեջ Դեմիրճյանը պարզապես գնալու տեղ չուներ):


Երկրորդ հնարավոր տարբերակն էլ այն է, որ ՀԱԿ-ի շարքերը վերջին շրջանում այնքան են նոսրացել ու հներից այնքան քիչ մարդ է մնացել, որ նույնիսկ Դեմիրճյանի պես անգույն երևույթը սկսել է կուսակցության ներսում կշիռ ձեռք բերել: Ու եթե նա վաղը ՀԱԿ-ից ստանա անցողիկ տեղ համամասնական ցուցակում, զարմանալու պատճառ չի լինի: Ամայության մեջ աննշմարը նշմարելի է դառնում:






Դիտումների քանակ 17840


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

Հունիսի 29, 2018


Հայ ազգային կոնգրեսն արդեն ունի վերջնական որոշում` մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մնում է միայն հստակեցնել...

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Հունիսի 18, 2018


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը շատերին է տեղաշարժել իրենց անշարժ ու պասիվ վիճակներից: Նման «վերազարթոնք» ապր...

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

Մայիսի 9, 2018


ՀԱԿ-ը, որն առերևույթ մասնակցություն չունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, այժմ մի տեսակ անհարմար վիճակում է գտնվում: Իս...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Դավաճան Սասունն ու անդավաճան Դեմիրճյանը

Դավաճան Սասունն ու անդավաճան Դեմիրճյանը

Մարտի 11, 2017


ՀԱԿ-ՀԺԿ դաշինքում այսօր դավաճանի են որսացել: Չեն գնդակահարել, ընդամենը ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի որոշմամբ կուսակցություն...

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Փետրվարի 4, 2017


Երկար-բարակ ու տառապալի մտորումներից հետո վերջապես կողմնորոշվեց Ստեփան Դեմիրճյանը: Ավելի ստույգ` նրան վերջապես իր բաղձալի տեղը ...

Նովոն էլ թռավ…
08.11.2018 | 12:06


Նովոն էլ թռավ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

Տարոնն արտագաղթեց
Նոյեմբերի 16, 2018


Տարոնն արտագաղթեց

ՀՀԿ-ի վերջին օգուտը
Հոկտեմբերի 29, 2018


ՀՀԿ-ի վերջին օգուտը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ