Սովորական խայտառակություն

Մի զրկեք Տարոնին իր բաժնից

Դեկտեմբերի 8, 2016
Մի զրկեք Տարոնին իր բաժնից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը: Այս չինովնիկը բնակելի տան, առևտրի սրահի ու հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերի գումարներ:

 

Հիմա օրինախախտին բռնել են: Լուրն առնելուց հետո մարդիկ զարմացան ոչ թե նրանից, որ քաղաքապետարանի աշխատակիցը հանցավոր գործունեությամբ է զբաղվել, այլ այն բանի համար, որ այդպիսիներին կարելի է բացահայտել ու նույնիսկ պատժել: Առավել հավանական տարբերակն այն է, որ այս ընչաքաղցը չի ցանկացել իր ավարը կիսել վերևների հետ և դրա համար չարաչար պատժվել է:
Բայց այս պատմությունից առավել ցնցողը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքն էր: Պատասխանելով ԱԱԾ տարածած հաղորդագրության հետ կապված հարցին՝ պարոն Տարոնն այսօր խստորեն դատապարտել է երևույթն ու նշել է, որ նման աշխատակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: «Մենք դատապարտում ենք նման դեպքերը և բոլորս միասին պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ: Նման աշխատակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այդպիսի աշխատակիցները տեղ չունեն մեր աշխատակազմում»,- նշել է քաղաքապետը:


Մեր միամիտ, անմեղ, անտեղյակ, ազնիվ պարոն Տարոն Մարգարյանը: Որքան երկար ու համառորեն է նա պայքարում ամեն կարգի տգեղ երևույթների դեմ: Սրտի ի՜նչ մեծ ցավ է ապրում, երբ հանկարծ իմանում է (ընդ որում, միշտ ամենավերջինը), որ մայրաքաղաքում ինչ-որ ապօրինի կառույց կամ օբյեկտ են վաճառքի հանել: Ինչքան մեծ է լինում նրա զայրույթը, երբ որևէ մեկը վարկաբեկում է իր ղեկավարած կառույցի բարի, անբասիր անունը: Եվ որքան թափանցիկ կերպով է նա ենթականերին հասկացնում, թե ինչ կպատահի նրանցից յուրաքանչյուրի հետ, եթե որոշեն իրեն չտալ իր բաժինը:






Դիտումների քանակ 14441


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարոն Մարգարյանը չգիտի, թե ինքն ով է

Տարոն Մարգարյանը չգիտի, թե ինքն ով է

Մարտի 23, 2017


Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո շատերը շտապեցին կարծիք հայտնել, գնահատական տալ այդ միջադեպին, ենթադրություններ անել այն...

Տարոնը հոր հիշատակն էլ չի խնայում

Տարոնը հոր հիշատակն էլ չի խնայում

Մարտի 18, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնքան է տարվել ընտրություններում բավարար արդյունքներ ձեռք բերելու մտասևեռմամբ, որ պատրաստ է ...

Տարոնը հայերենի քննությունը չի հանձնել

Տարոնը հայերենի քննությունը չի հանձնել

Մարտի 16, 2017


Ընդունված կարգի համաձայն, ոչ հայկական կրթություն ունեցող պատգամավորության թեկնածուները պետք է հայերենի իմացությունն ապացուցող ք...

Տարոնը սևին նայում է վարդագույն ակնոցով

Տարոնը սևին նայում է վարդագույն ակնոցով

Մարտի 14, 2017


Այս ընտրություններին Հանրապետական կուսակցությունը մասնակցում է առավել լարված և փոքր-ինչ անհագիստ կեցածքով, քան նախորդների ժաման...

Ժողովուրդը Տարոնին խորհուրդ է տվել թալանել

Ժողովուրդը Տարոնին խորհուրդ է տվել թալանել

Մարտի 13, 2017


Դեռ մինչև երեկ Հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի հետաքրքիր ու բավական արդյունավետ մարտավարություն էր ընտրել:...

Տարոն Մարգարյանը չի հեծնում, բայց ծախսում է

Տարոն Մարգարյանը չի հեծնում, բայց ծախսում է

Մարտի 4, 2017


Մի փոխնախարար ունենք: Հենց նշանակեցին` ասաց, թե աշխատանքի պիտի գնա հեծանվով: Բայց հետո շատ արագ հասկացավ, որ այդ կարգի տրյուկնե...

Տարոն Մարգարյանի ջանգյուլումը

Տարոն Մարգարյանի ջանգյուլումը

Մարտի 1, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս օրերին շատ լուրջ ու հայրենանվեր գործով է զբաղված, իսկ նրա ուշքումիտքը սևեռված է Հոլանդիայ...

Ո՞րն է Տարոնի հինգերորդ եղանակը

Ո՞րն է Տարոնի հինգերորդ եղանակը

Փետրվարի 27, 2017


Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի վերջո խոստովան...

Տարոնի ժամացույցն իր նման է աշխատում

Տարոնի ժամացույցն իր նման է աշխատում

Փետրվարի 24, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շքեղությունների սիրահար է: Այդ մասին շատ է գրվել և, ի թիվս այլ թուլությունների, նշվել է նրա բ...

Վարչապետը գիտի, թե Տարոնն ինչու փող չունի

Վարչապետը գիտի, թե Տարոնն ինչու փող չունի

Փետրվարի 23, 2017


Երբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր Երևանի քաղաքապետարան, այս հարկի տակ նա մի հետաքրքիր նախադասություն արտասանեց. «Ես շատ...

Տարոնի հացը չի ուտվում

Տարոնի հացը չի ուտվում

Փետրվարի 21, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրական նախապատրաստություններն անհաջողություն անհաջողության հետևից են արձանագրում: Նույնիսկ ...

Գրքամոլ Տարոնի հոգևոր ավանդները

Գրքամոլ Տարոնի հոգևոր ավանդները

Փետրվարի 20, 2017


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրել չի կարելի, եթե նա ժամանակ առ ժամանակ խառնում է տոներն ու տարեդարձերը: Հավանաբար, դա...

Տարոնը քաղաքապետարանը տանում է ԱԺ

Տարոնը քաղաքապետարանը տանում է ԱԺ

Փետրվարի 18, 2017


Ընտրական ցուցակների հրապարակումից հետո բնական էր, որ պիտի լինեին դժգոհներ ու նեղացածներ: Յուրաքանչյուր մարդ մտածում է, որ ինքն ...

Ծառուկյանի գարնանային նվերը Տարոնին

Ծառուկյանի գարնանային նվերը Տարոնին

Փետրվարի 17, 2017


Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն ավանդապաշտ մարդ է: Այսինքն` ուշադիր է տարելիցներին, տարեդարձներին, այլ առիթներին, որոնք առնչվում են ...

Տարոնին դայակ է պետք

Տարոնին դայակ է պետք

Փետրվարի 15, 2017


Երեկ հրապարակված ՀՀԿ համամասնական ցուցակը ժամ առ ժամ նորանոր բացահայտումներ է մատուցում: Հերթական տասնյակ անունների հանրայնացու...

Տարոնի վրա քֆուր են դրել

Տարոնի վրա քֆուր են դրել

Փետրվարի 10, 2017


ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով միջազգային հնչեղությամբ օֆշորային սկանդալից դուրս եկավ այնքան մաքրամաքուր, որ ...

Տարոն Մարգարյանը լուսավոր ապագա է խոստանում զուգարանների միջոցով

Տարոն Մարգարյանը լուսավոր ապագա է խոստանում զուգարանների միջոցով

Փետրվարի 3, 2017


Տարոն Մարգարյանի ղեկավարած Երևան քաղաքին ոչ մի կերպ չի հաջողվում հրապուրել զբոսաշրջիկներին: Ամեն կարգի միջոցներ են գործադրվում,...

Տարոն Մարգարյանը և Վանի հերոսամարտը

Տարոն Մարգարյանը և Վանի հերոսամարտը

Փետրվարի 1, 2017


Ոչ ոք չի կարող վկայել, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կամ էլ նրա նախնիները մասնակցություն են ունեցել Վանի ինքնապաշտպանակա...

Տարոն Մարգարյանը վախի ճիրաններում

Տարոն Մարգարյանը վախի ճիրաններում

Հունվարի 27, 2017


Այսօր, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է ...

Քեթրինի Միհրանը սարքում է Տարոնի գլխին

Քեթրինի Միհրանը սարքում է Տարոնի գլխին

Հունվարի 23, 2017


Ընդամենը մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը) եղբայրաբար ձեռք-...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ