Սովորական խայտառակություն

Արթուր Բաղդասարյանը վարակվել է

Դեկտեմբերի 7, 2016
Արթուր Բաղդասարյանը վարակվել է

Այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ մի գիշերվա ընթացքում իր շարքերը համալրվել են 7000 նորագիր անդամներով՝ չհաշված վարչապետին, այդ ֆանտաստիկ ռեկորդը թեև շատերի ծիծաղը շարժեց, բայց ոմանց մոտ էլ հարուցեց նախանձի զգացում: Նախանձ այն իմաստով, որ իրենք նույնպես կարող էին բոլորից շուտ նման հայտարարություն անել և պնդել, թե հենց այդպես էլ կա, մանավանդ որ ոչ ոք չէր գալու և մեկիկ-մեկիկ չէր ստուգելու նորաթուխ կուսակցականների անունները:


Այս ուշացումը հատկապես ծանր տարավ ՕԵԿ - «Հայկական վերածնունդի» կնքահայր Արթուր Բաղդասարյանը: Սովորաբար, անհավանական թվեր ու ցուցանիշներ ինքն էր ասում, բայց հիմա ՀՀԿ-ն առաջ անցավ: Եվ քանի որ արդեն վարակվել էր այդ օրինակով, Բաղդասարյանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան հայտարարել, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ևս ետ չի մնում մասսայական ներգաղթից, ու օրերս կուսակցությանը միանգամից անդամակցել է շուրջ 500 երիտասարդ Երևանից և մարզերից:


Հատկապես հիմա այդ 500-ը Արթուրիկին շատ է անհրաժեշտ: Դաշտում նոր, ակտիվ խաղացողներ են հայտնվում, ինքը քիչ-քիչ մղվում է երկրորդ պլան, անհրաժեշտ է ինչ-որ բանով ցուցադրվել և հակառակ տպավորությունը ձևավորել: Դրա համար էլ դեկտեմբերի 24-ին արդեն ծրագրել է անցկացնել էլ ՀՎԿ երիտթևի համագումարը, որը, ըստ իրենց տարածած լուրերի, ավելի տպավորիչ է լինելու, քան որոշ կուսակցությունների բուն համագումարները:


Մնում է միայն մի հարց կարգավորել: Բանն այն է, որ Հայաստանի ներկա բնակչության թվաքանակն արդեն չի համապատասխանում կուսակցական քաղաքացիների թվին: Վերջինները անհամեմատ շատ են: Եվ որպեսզի նման անհարմարություն չստեղծվի, վատ չէր լինի դիմել հնարամտության: Օրինակ, ինչպես որ կիրառվում է երկքաղաքացիությունը, այնպես էլ կարելի է օրինականացնել երկկուսակցականությունը: Այդ դեպքում մի քաղաքացին կարող է առանց կաշկանդվելու մի քանի կուսակցությունների անդամատոմս ստանալ և բոլորը գոհ կլինեն:






Դիտումների քանակ 13034


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արթուրիկի խոստումների գինը

Արթուրիկի խոստումների գինը

Մարտի 24, 2017


Խորհրդային ավանդներ վերադարձնող ասպետը, որը նաև մտադիր է ազգի համար աննախադեպ տնտեսական ռեֆորմներ իրականացնել, հարկերից ազատել ...

Գողը պահանջում է բռնել ուրիշ գողերի

Գողը պահանջում է բռնել ուրիշ գողերի

Մարտի 22, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այս օրերին իր ներքին ողջ էներգիան անմնացորդ սպառում է քարոզարշա...

Նեխած ձվեր` Արթուր Բաղդասարյանին

Նեխած ձվեր` Արթուր Բաղդասարյանին

Մարտի 20, 2017


Ով այնքան ամուր նյարդեր և ազատ ժամանակ է ունեցել, որ հետևել է «Հայկական Վերածնունդ» կուսակցության քարոզարշավին, անպայման նկատած...

Գեղեցիկ ստեր Արթուր Բաղդասարյանից

Գեղեցիկ ստեր Արթուր Բաղդասարյանից

Մարտի 18, 2017


Արթուր Բաղդասարյանի երակներում ազնվական արյուն է հոսում, նրան պատիվ չեն բերում հասարակ ռամիկների հետ կանգնել նույն հարթության վ...

Արթուր Բաղդասարյանի պահպանման ժամկետն անցել է

Արթուր Բաղդասարյանի պահպանման ժամկետն անցել է

Մարտի 17, 2017


Հայտնի խոսք կա` կարմիր կովը կաշին չի փոխում: Ու եթե հրաշք էլ կատարվի, հանկարծ գունափոխվի նրա մաշկը, էությունը դարձյալ մնալու է ...

Արթուրիկի բանակային սուտը

Արթուրիկի բանակային սուտը

Մարտի 14, 2017


Նույնիսկ էժանագին պոպուլիզմը որոշակի սահմաններ է ունենում, որովհետև երբ լսարանի համակրանքը հեշտությամբ շահելու համար ինչ-որ անե...

Արթուրիկին լքում են լավագույններից լավագույննները

Արթուրիկին լքում են լավագույններից լավագույննները

Մարտի 14, 2017


ՕԵԿ հիմնադիր Արթուր Բաղդասարյանը ծանր ու դաժան լուրեր է ստացել Չարենցավանից: Ըստ տեղեկությունների, օրերս Չարենցավան քաղաքի ՀՎԿ-...

Արթուրիկը լուծեց ջեռուցման խնդիրը

Արթուրիկը լուծեց ջեռուցման խնդիրը

Մարտի 9, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր հերթական անգամ ցուցադրեց, թե ինչպես է պատրաստվում լուծել...

Արթուր Բաղդասարյանի կնատյաց գրգիռները

Արթուր Բաղդասարյանի կնատյաց գրգիռները

Մարտի 8, 2017


Կանանց տոնը քարոզարշավի բաղկացուցիչ դարձրեցին ընտրությունների գնացող գրեթե բոլոր կուսակցություններն ու դաշինքները: «Հայկական վե...

Արթուրիկի ազնվությունը մինչև ավտոկայանատեղին է

Արթուրիկի ազնվությունը մինչև ավտոկայանատեղին է

Մարտի 6, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր «Մարիոթ» հյուրանոցում ներկայացնում էր իր ընտրական ծրագիրը: Բանախոսի դերը ստանձնած Ա...

Ծառուկյան - Բաղդասարյան. գտեք երեք տարբերություն

Ծառուկյան - Բաղդասարյան. գտեք երեք տարբերություն

Մարտի 2, 2017


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աստվածացման քարոզչությունը ԶԼՄ-ներում և համացանցում հասել է գագաթնակետին: Մի հսկայական թիմ առավոտ...

Որ Արթուրիկը սոված չմնա

Որ Արթուրիկը սոված չմնա

Փետրվարի 27, 2017


Կան մարդիկ, որոնց մասին ասում են, թե դրանք տառապում են գիգանտոմանիայով` ամեն ինչի մեծն են սիրում, ամեն ինչի շատն են ուզում: «Հա...

Նավթային մագնատ Արթուրիկի նավթագազային ծրագիրը

Նավթային մագնատ Արթուրիկի նավթագազային ծրագիրը

Փետրվարի 18, 2017


Շատերն են սուտ խոսում: Բայց լավ սուտ ասելը դատարկ բան չէ, դրա համար անհրաժեշտ է փորձառություն, վառ երևակայություն և պահի ճիշտ ը...

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Փետրվարի 16, 2017


Այսօր մյուս քաղաքական ուժերի օրինակով «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունը նույնպես հրապարակե...

Կույր աչոք և կույր մտոք

Կույր աչոք և կույր մտոք

Փետրվարի 12, 2017


Տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարը: Տպավորություն գործելու համար ընտրվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մա...

Գլուխգովանություն փլատակների միջից

Գլուխգովանություն փլատակների միջից

Փետրվարի 10, 2017


Արթուր Բաղդասարյանը դեռ ապրել է ուզում: Շատ է ուզում, սակայն մտածում է, որ իրեն հարվածել են թիկունքից և այդ ցավի կսկիծը փարատել...

Արթուրիկը կեղծ է և գաղջ

Արթուրիկը կեղծ է և գաղջ

Փետրվարի 9, 2017


Ավազների վրա կառուցված տունը վաղ թե ուշ պիտի փլուզվի: Հիմա նույնն էլ կատարվում է նախկին ՕԵԿ-ի հետ: Դեռ չի լռել «Հայկանդուխտ» կո...

Փրկիչ է, բայց վախկոտ է

Փրկիչ է, բայց վախկոտ է

Փետրվարի 1, 2017


Ընդամենը երեկ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ» անվանափոխված կուսակցության ղեկավար Ար...

Սուտը կփրկի՞ Արթուր Բաղդասարյանին

Սուտը կփրկի՞ Արթուր Բաղդասարյանին

Հունվարի 30, 2017


Օրուգիշեր աշխատում է ՕԵԿ հիմնադիր Արթուր Բաղդասարյանի միտքը: Ուղեղի բոլոր բջիջները ծայրահեղ լարվածությամբ մտմտում են, թե ուրիշ ...

ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի գոտկատեղից ներքևն անպաշտպան է

ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի գոտկատեղից ներքևն անպաշտպան է

Հունվարի 19, 2017


Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ թերևս այն է լինելու, որ հավակնորդ քաղաքական ուժերը պայքարելու են ոչ այնքան ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ