Տիեզերական խայտառակություն

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Դեկտեմբերի 7, 2016
Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Քոչար Օսկանյան

 

Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսն ավերվեց ստորգետնյա հարվածներից, 40 վայրկյանում զոհվեց 25 հազար մարդ: Երկրաշարժի հետևանքներն առ այսօր հաղթահարված չեն. մինչև հիմա հազարավոր ընտանիքներ ապրում են ժամանակավոր տնակներում, իսկ աղետի գոտին ամայացավ արտագաղթից: Ըստ պաշտոնական տվյալների` Գյումրիում այսօր ապրում է 110-115 հազար մարդ, այնինչ 1988 թվականին քաղաքի բնակչությունը հասնում էր 250 հազարի: Աղետից դասեր չքաղեցին: Հանրահայտ է, որ երկրաշարժի էպիկենտրոնից բացի այլ վայրերում մենք չպետք է ունենայինք ավերակներ ու զոհեր, ստորգետնյա հարվածները վատագույն դեպքում պետք է վթարային դարձնեին շինությունները: Սակայն Գյումրի քաղաքում մենք ունեցանք անդառնալի կորուստներ, քաղաքում հիմնականում հողին հավասարվեցին 1974-ից ի վեր կառուցված շենքերն ու շինությունները, այնինչ հին Ալեքսանդրապոլն ու ստալինյան Լենինականն անսասան մնացին: Այսօր ընդհանրապես չեն խոսում «Շինարար» հռչակված Կարեն Դեմիրճյանի կործանարար դերի մասին 1988-ի ողբերգության մեջ: Հենց նրա ժամանակ էր, երբ շինարարությունը դարձավ թալանի ամենաեկամտաբեր ոլորտը, և հանրապետությունով մեկ այն ընթանում էր տարրական նորմերի ամենաստոր արհամարհանքով, միայն թե շինարարական ձեռնարկությունների ղեկավարները ժամանակին հասցնեին իրենց թալանածը վերադասներին, որպեսզի Կարեն Սերոբիչի դելիկատեսներով համեմված դիետան չխախտվեր: Նրա դիետան այդպես էլ չխախտվեց, նա հային բնորոշ յուրահատուկ ախորժակով լափեց մինչև 1988-ը` իր ստամոքսի շահերը գերադասելով մարդկային կյանքերից: Իսկ երկնային պատիժն իրեն շատ սպասել չտվեց` 11 տարի անց Սերոբիչին էլ բաժին հասավ իր անձնական դեկտեմբերի 7-ը: Եվս մեկ խայտառակություն, որի մասին ընդհանրապես չի խոսվում: Բոլորը պիտի հիշեն ՀՀՇ կեցվածքն աղետի օրերին: Տեր-Պետրոսյանի թափթփուկները պատերազմ հայտարարեցին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից Հայաստան ժամանող շինարարներին: Սրանք կարծում և հանրությանն ասում էին, թե իբր Գորբաչովն ուզում է փոխել Հայաստանի ազգագրական պատկերը՝ այստեղ լցնելով «ոչ արիական» ծագում ունեցող ում ասես: Սրանք ակցիաներ էին կազմակերպում միութենական մակարդակով իրականացվող հսկայական շինարարական նախագծի դեմ, ոռնում էին, թե իբր հայերն իրենց ուժերով կվերականգնեն քաղաքներն ու գյուղերը: Թե ինչպես վերականգնեցին հայերն աղետի գոտին` տեսնում ենք այսօր: Ասենք, որ կոնկրետ Գյումրի քաղաքում կառուցված շինությունների 80 տոկոսից ավելին կառուցվել է մինչև 1991թ.: Այսինքն՝ երեք տարում Խորհրդային Միությունը վերականգնեց ավերակների 80 տոկոսը, իսկ անկախ Հայաստանը 25 տարում հաղթահարեց ընդամենը 20 տոկոսը, այն էլ 1991-ից ի վեր կառուցածի մեջ պետության լուման չնչին է` Գյումրու հիմնական նորակառույցները Կարմիր խաչի, «Լինսի» հիմնադրամի և այլ բարեգործական ծրագրերի արդյունք են:


Այժմ` գլխավորի մասին: Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդն իր ղեկավարության հետ չհասկացավ երկու բան: Ավելի ստույգ, ղեկավարությունը հասկացած կլինի, բայց հայտնի պատճառներով լռում է այդ մասին:


Առաջին: Այդպես էլ Հայաստանում չհասկացան, որ երկիրը սեյսմիկ գոտում է գտնվում, հետևաբար, շինարարությանը պետք է շատ լուրջ վերաբերվել: Այն, ինչ կառուցվեց Երևանում, հատկապես Հյուսիսային պողոտան, և այն, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվում Երևանի դեմիրճյանական շինություններին, վկայում է, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ մի հետևություն չի արել 1988-ի ողբերգությունից: Եթե ԽՍՀՄ վերջին տասնամյակի նորակառույցների հետ այսօր որևէ բան անելն իսկապես խնդրահարույց է, քանզի պետության հնարավորությունները թույլ չեն տալիս ինչ-որ բան ձեռնարկել և ամեն ինչ թողնված է նախախնամության քմահաճույքին, ապա Հյուսիսային պողոտայի պարագայում զարմանալ կարելի է, թե ինչպես կարող է մարդկային ագահությունը կուրացնել բանականությունը: Ավելորդ է հիշեցնել, որ լիարժեք բնակեցման դեպքում Հյուսիսային պողոտան կդառնա ապրելու համար անպիտան մի գոտի (ստորգետնյա կոմունիկացիաներն ուղղակի չեն համապատասխանում պահանջվող հզորություններին), դե, իսկ շինարարական մյուս նորմերի խախտումներն էլ ուղղակի ապշեցնում են (շենքերն այնպես են կուտակված իրար վրա, որ անհրաժեշտության դեպքում փրկարար տեխնիկան չի կարողանա անգամ մոտենալ դրանց): Ինչ վերաբերում է զուտ շինարարության որակին, ապա այստեղ հայերը նույնպես հավատարիմ մնացին Կարեն Սերոբիչի ավանդույթներին և հիմնական սկզբունքին` էսօր լափենք, իսկ թե վաղն ինչ կլինի` կարևոր չէ:


Երկրորդ: 1988-ի երկրաշարժն ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնաբավ երկիր չէ: Այն ի վիճակի չէ դիմակայել որևէ աղետի ինքնուրույն: Եթե այսօր նման մի բան կրկնվի, ինչը բացառված չէ, ուրեմն, կարելի կլինի փակել այս պետությունը, բնակչությանը տարհանել, իսկ տարածքի բանալիներն ի պահ հանձնել ռուսներին, որպեսզի ուրիշները չներխուժեն: Իսկ սա արդեն լուրջ խորհելու տեղիք պետք է տա: Հետաքրքիր է, ինչ-որ մեկը մտածո՞ւմ է այս մասին…






Դիտումների քանակ 40434


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Դեկտեմբերի 7, 2018


Այսօր արդեն փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը հավակնում է ստանձնել Հայաստանում աղմկահարույց բացահայտումների և քաղաքական լյուստրացիայի...

Փաշինյան Նիկոլը չի հասկանում աղետի գոտի երևույթը

Փաշինյան Նիկոլը չի հասկանում աղետի գոտի երևույթը

Դեկտեմբերի 7, 2018


Վերջինս հայտարարեց, թե այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ու ինչ ծավալի մասին է խոսքը։...

29 տարվա երկրաշարժ

29 տարվա երկրաշարժ

Դեկտեմբերի 7, 2017


29 տարի շարունակ աղետի գոտու մասին ասվում ու գրվում է միևնույն բանը: 29 տարի շարունակ եկան ու գնացին իշխանություններ` իրենց բար...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017


Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական:...

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Փետրվարի 10, 2016


Պաշտպանության նախարարությունն օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որով առաջարկում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 2015-ի օ...

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Հունվարի 24, 2016
13

Նախախնամությունը, որը Բաբաջանյանին աննախադեպ տաղանդ և ողբերգական ճակատագիր էր շնորհել կենդանության օրոք, նրա հետ նույնքան հակաս...

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Հոկտեմբերի 23, 2015
18

«Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գոր...

Յուվեցի Կարոն դառնում է նժդեհական Կարեն Դեմիրճյանի սահմանած կարգերով

Յուվեցի Կարոն դառնում է նժդեհական Կարեն Դեմիրճյանի սահմանած կարգերով

Մարտի 25, 2015
3

Այսօր լույսը դեռ չբացված` Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», իրեն նետել էր պա...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Փետրվարի 2, 2015
40

Մենք գրել էինք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել և պարբերաբար գրառումներ է...

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Դեկտեմբերի 7, 2014
21

Հայ ժողովուրդն այսօր նշում է 20-րդ դարի ամենախոշոր ազգային աղետներից մեկի` Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցը: Երկրաշարժը խլեց 2...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը